Էրեբունի-Երևան Հիմնադրման Սեպագիր Արձանագրություն

Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրություն, արձանագրություն Էրեբունի ամրոցի կառուցման մասին։ Կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Սեպագիր արձանագրության բնօրինակը գտնվում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։

Էրեբունի-Երևան Հիմնադրման Սեպագիր Արձանագրություն
Երևանի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը

Արձանագրության պատմությունը

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը։ Այն կառուցվել է Ք. Ա. 782 թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների։ 19-րդ դարի վերջերին հնագետ Ալեքսեյ Իվանովսկին Երևանի բնակիչ Պ. Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում նրա Նորքի տան բակից գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Միխայիլ Նիկոլսկու կողմից։

Ա. Իվանովսկին այսեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված։ Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ։ Դրանց համաձայն՝ էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»։ Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք։

Արձանագրության բովանդակությունը

(1) Խալդիին՝ տիրոջը, այս տունը
(2) Արգիշտին Մենուայի որդին
(3) կառուցեց (նաև) բերդ հոյակապ.
(4) դրեցի Էր(ե)բունի անունը,
(5) Բիայնի երկրների փառքի համար,
(6) թշնամիներին ի սարսափ։
(7) Խալդյան մեծությամբ
(8)Արգիշթին Մինուայի որդին
(9) թագավոր (է) հզոր, թագավորը՝ Բիայնիլի երկրների
(10)տերը՝ Տուշպա քաղաքի։

Ծանոթագրություններ

Tags:

Արգիշտի ԱԷրեբունի ամրոցԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի անկախության հռչակագիրԿապույտ հազԱլբերտ ԱզարյանՍաղմոսավանքԿարեն ԴեմիրճյանՐաֆֆիԲյուրականի աստղադիտարանՀակահիստամինային դեղերՄարդու պապիլոմավիրուսՀակոբ ԿոջոյանՄոսկվաՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍմբատաբերդԲանաստեղծությունՄակբայԱլեն ՍիմոնյանՀաղպատի վանական համալիրՏիգրան ՄանսուրյանՀիսուսի ծնունդԱմբոխները խելագարվածԻոսիֆ ՍտալինԲնությունԿասկադ համալիրԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՄիապետությունԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱրշակունիներԱղվան ՎարդանյանԱրծվաշենԱլերգիաԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ջորջ ԲայրոնՑեղասպանությունԲազմացումԳլխուղեղՈրոտանի կիրճԿրիաներԱրման ԾառուկյանՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ՍպիրտԳագիկ ԲԻբուպրոֆենՁայնավորներՄատյան ողբերգությանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԳաստրիտԼեոնարդո դա ՎինչիՎայոց ձորի մարզԱկրոստիքոսԲացականչական նշանՄագաղաթՀայկական առածներ և ասացվածքներՍառը պատերազմԻսրայելԵզդիներՏավուշի մարզԱրծիվներԵռանկյան բարձրությունՎարդգես ՍուրենյանցՀատկացուցիչՔիմիական ռեակցիաներՅանդեքսՍեղան (երկրաչափություն)Սևրի պայմանագիրՀայկական դիցաբանությունՀայաստանի Կարմիր գիրքԱմենայն Հայոց ԿաթողիկոսԲյուզանդական կայսրությունՆատրիումի քլորիդՊարբերական աղյուսակԱղտոտումՀետգրությունԱրշակ ԲԱրյան շրջանառությունԹոքի քաղցկեղՎանաձոր🡆 More