Դանթեի Սերը: Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

Դանթեի սերը, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի 1860 թվականի նկարը, Դանթե Ալիգիերիի սիրելի Բեատրիչեին նվիրված եռածալիկ նկարի մի մասը։ Այժմ գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։ Եռածալիկ նկարի կենտրանական մասում պատկերված է սիրո անձնավորված պատկերը, որը գտնվում է Քրիստոսի և Բեատրիչեի դեմքերի միջև։

Դանթեի Սերը: Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար
Դանթեի սերը
Դանթեի Սերը: Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1860
բարձրություն81,3 սանտիմետր
լայնություն74,9 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կարմրափայտ ծառ
գտնվում էԹեյթ Բրիտանիա և Թեյթ
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
Դանթեի Սերը: Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար Dantis Amor by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Տեղեկություն նկարի մասին

«Դանթեի սերը» նկարը, որը ստեղծվել էր Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ Ջեյն Մորիսի կահույքի պարագաների զարդարման համար, պետք է դառնար եռածալիկ նկարի կենտրոնական մասը։ 1859 թվականին Ռոսսետտին որպես հարսանեկան նվեր նրանց է հանձնել եռածալիկ նկարի առաջին երկու մասերը, որոնք պատկերում են Բեատրիչեին գետնի վրա և երկնքում։ 1860 թվականի հոկտեմբերին սկսել է աշխատել «Դանթեի սերը» կտավի վրա, բայց չի ավարտել այն։ 1863 թվականին Ռոսսետտին կրկին սկսել է աշխատել նկարի վրա։

Դանթեի Սերը: Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար 
1860 թվականի նկարը

Նկարի կենտրոնական կերպարը դարձել է անձնավորված սերը։ Կենտրոնական պատին պիտի պատկերվեր Բեատրիչեն մահվան պահին։ Նկարը անկյունագծով բաժանված է երկու մասի՝ վերևի ձախ անկյունում պատկերված է Հիսուսի, իսկ ներքևի աջ անկյունում՝ Բեատրիչեի դեմքը․ այդպես է այստեղ տեղի ունենում Դանթեյի սիրեցյալի տեղափոխումը երկրից դեպի երկինք (և միմյանց է կապում եռածալիկ նկարի կողային պատկերները)։ Չնայած մարմինների ռեալիստիկ պատկերմանը, հետնաշերտը պատկերված է բավականին սխեմատիկ և ոճավորված․ որոշ մասեր անկատար են մնացել։ Ենթադրվում է, որ նկարի վերջնական ստեղծման փուլում նրա վրա աշխատել է ոչ թե Ռոսսետտին, այլ նրա օգնականները։

1865 թվականին նկարիչը կրկին սկսել է աշխատել նկարի վրա։ Աշխատանքը վաճառվել է Էռնեստ Գեմբարտին։ 1920 թվականին նկարը նվիրել են Թեյթ բրիտանական պատկերասրահին, որտեղ այն գտնվում է հիմա։

Չնայած կտավը չի ավարտվել, գոյություն ունի միևնույն սյուժեով ամբողջությամբ ավարտին հասցված թանաքային նկար, որը ստեղծվել է մոտավորապես 1860-ական թվականներին։ Նրա վրա Սերը ձեռքերում պահում է արևային ժամացույց, որը ցույց է տալիս Բեատրիչեյի մահվան ժամն ու ամսաթիվը։ Նկարի վրա գրված են նաև մեջբերումներ Դանթեյի «Նոր կյանք» բանաստեղծությոնից և «Աստվածային կատակերգություն»ից։ Նկարը պահվում է Բիրմինգհեմի գեղարվեստի թանգարանում։ Այնտեղ է պահվում նաև այդ նկարի ևս մեկ մատիտային էսքիզ, որը գտնվում է «Հիշողության դարպասներ» ստեղծագործության հետևի մասում (ստեղծվել է մոտավորապես 1871 թվականին)։

Ծանոթագրություններ

Tags:

ԲեատրիչեԴանթե ԱլիգիերիԴանթե Գաբրիել ՌոսսետտիԹեյթ բրիտանական պատկերասրահՊրեռաֆայելիտներՍերՔրիստոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ստեփան Զորյան (գրող)Մաշկային հիվանդություններՄետաղՄխիթար ԳոշԴիմաշ ԿուդայբերգենՉակերտներԳոյական անունՎարդանանց պատերազմՏոլմաԱլեքսանդր ՄակեդոնացիՈւսուցման մեթոդներԱրյունահոսությունԲնությունՀայերենԱրտաշես ԱԶատիկՀարավային ԱմերիկաՀունական դիցաբանությունՍիրամարգԿենդանակերպի նշաններՍննդային ալերգիաՏղամարդիկ (ֆիլմ)ՇախմատԴՆԹԼոնդոնԱրամ ԵրկանյանԹութքԱմբերդ (ամրոց)Ավետիք ԻսահակյանՀայկական սփյուռքՐաֆֆիՀռոմՀայկական պարՀայոց ցեղասպանությունԱպրիլի 30ԱդրբեջանԼյարդի ցիռոզՌուբեն ԲաբայանԴրաստամատ ԿանայանՎայոց ձորի մարզԱրջերՑրված սկլերոզՂուրանԴաջվածքՀայաստանի անտառներՇունՁկներԻսլամԱտամհատիկՏավուշի մարզԱծանցՍևանի իշխանՎիտամին CՈւսուցման մեթոդներ և հնարներԱրամ ԱսատրյանՆազիկ ԱվդալյանԿապանՌեջեփ Թայիփ ԷրդողանԷրեկտիլ դիսֆունկցիաԱրցախյան շարժումՍտորոգյալԱդրբեջանի զինված ուժերՁայնՄեջքի ցավՄարքեթինգՀիպերթիրեոզԱստվածաշունչՈւշադրությունՆունե ԵսայանԱպարանՀաղպատի վանական համալիրՀայկական ճարտարապետությունՎազգեն ՍարգսյանԹմրամիջոցՎահան ՏերյանՀայաստանի զինված ուժեր🡆 More