Արծաթի Համաձուլվածքներ

Արծաթի համաձուլվացքներ, արծաթ պարունակող մետաղական միահալույթներ։ Արծաթի համաձուլվացքներում արծաթը կամ հիմնական բաղադրիչն է, կամ պայմանավորում է համաձուլվածքի որևէ կարևոր հատկությունը։ Արծաթի համաձուլվացքներ պատրաստում են հիմնականում արծաթի կարծրությունը և քիմիական կայունությունը թթուների, ծծմբի և նրա գազային միացությունների նկատմամբ մեծացնելու համար։ Այդ նպատակով օգտագործվում են արծաթի համաձուլվացքների ոսկու, պլատինի, պալադիումի, պղնձի, կադմիումի և այլ մետաղների հետ։ Ոսկին և պալադիումը լուծվում են արծաթում բոլոր հարաբերություններով և առաջացնում պինդ լուծույթներ։ Ոսկի ավելացնելիս արծաթի սպիտակ գույնը աստիճանաբար վոխվում է՝ սպիտակից (35% Au) դեղնականաչավունի (70% Au)։ 40%–ից քիչ ոսկի պարունակող արծաթը լուծվում է ազոտական թթվում։ Արծաթի համաձուլվացքների պալադիումի հետ պլաստիկ են, կայուն՝ թթուների և օքսիդիչների նկատմամբ, լուծվում են թթուներում մինչև 5% Pd–ի պարունակության դեպքում միայն։ Արծաթը պլատինի հետ առաջացնում է ներմեաաղական միացություններ (Ag3Pt, AgPt ևն)։ Հաճախ օգտագործում են եռկոմպոնենտ արծաթի համաձուլվացքներ՝ Ag–Au–Cu, Ag–Pd–Cu, Ag–Au–Pt ևն, երբեմն սրանց ավելացնում են ցինկ, նիկել, կադմիում ևն։ Արծաթի համաձուլվացքները ազնիվ մետաղների և պղնձի հետ միօրինակացված են։

Սրանք օգտագործվում են ոսկերչական և կենցաղային իրեր, մանրադրամ, ատամնապրոթեզներ, քիմիական և էլեկտրական կոնտակտներ պատրաստելու համար։

Բազմաթիվ երկրներում դրամը կտրում են արծաթի համաձուլվացքներից (10–50% Си), որտեղից էլ՝ արծաթյա մանրադրամ անվանումը։ ՍՍՀՄ–ում ամենատարածված արծաթի համաձուլվացքներն ունեն 875 հարգանիշը, Եվրոպայում՝ 800։ Արծաթի համաձուլվացքները պղնձի և ցինկի հետ օգտագործվում են որպես զոդանյութեր։ Հալման ջերմաստիճանն իջեցնելու նպատակով ավելացնում են նաև կադմիում, նիկել, անագ և այլն։ Արծաթը սնդիկի հետ առաջացնում է ներմետաղական միացություններ, որոնք տաքացնելիս քայքայվում են․ այդ երևույթը օգտագործվում է հանքանյութերից արծաթն անջատելու համար։ Որպես ամալգամային ատամալից օգտագործվում է Ag(33%)– Hg (52%) – Տո (12,5%) – Си (2%)– Zn (0,5%) համաձուլվածքը։ Արծաթի չնչին քանակները խիստ մեծացնում են կապարի դիմադրողականությունը դեֆորմացման նկատմամբ։ Այդ համաձուլվածքները օգտագործվում են մեծ բեռնվածության տակ աշխատող առանցքակալներ պատրաստելու համար։ Արծաթի համաձուլվացքները կադմիումի (25%), անագի (10%–ից ավելր), ալյումինի (մինչև 10%) հետ ունեն մեխանիկական լավ հատկություններ և քիմիապես կայուն են։ Քրոմի և ցիրկոնիումի փոքր քանակները չափազանց մեծացնում են

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 69 Արծաթի Համաձուլվածքներ

Tags:

AuCuPdԱրծաթՈսկիՊլատինՍպիտակՑինկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին AԱրմավիրի մարզԱրցախյան ազատամարտԿանադաՕքեյԴեղանյութերՍարդարապատի հերոսամարտԱուտիզմՅուպիտեր (մոլորակ)Սատուրն (մոլորակ)Հայաստանի զինանշանՀամո ԲեկնազարյանՄակբայԿենդանակերպի նշաններԴաունի համախտանիշՄխիթար ՍպարապետՄաշկային հիվանդություններԱռողջ ապրելակերպՌոբերտ ՖիշերԴավիթ ԱնանյանԹբիլիսիՕհմի օրենքԱրտաշեսյաններԴերբայՔարերի սիմֆոնիաԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՄշակույթԼուսանՖաշիզմՌոբերտ ԱբաջյանՔրիստոնեությունՎարդանանց պատերազմԱնանիա ՇիրակացիԱծխաջուրՀայկական մշակույթԻմպրեսիոնիզմՄետաղԾիծեռնակներՇիկացման լամպՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Բնական թիվՔաոս (վեպ)Գառնու հեթանոսական տաճարՏերունական աղոթքԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԴատաԼեքսՇաղկապենաբորբՀարավաֆրիկյան ՀանրապետությունՖեյսբուքԿառավարում (տնտեսագիտություն)ՆիդերլանդներԳլխավոր էջԳրիգոր ԶոհրապԱրտաշես Ա ԲարեպաշտԱծխածինՄանրանկարչությունԲանաստեղծական կայուն ձևերՔրոմոսոմԻլհամ ԱլիևՈւկրաինաՀայկական դրամԶատիկՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀատկացուցիչՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԳարեգին ԲՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԷվոլյուցիաՍպիտակուցներՄրգաշատՊետական կառավարման ձևՀայկական բանակ (1918-1920)Հայաստանի կենտրոնական բանկԳոյական անունՊյոտր ՉայկովսկիՏիգրան Պետրոսյան🡆 More