Patreon

Patreon, վեբ կայք, որում հեղինակները տեղադրում են իրենց ստեղծագործական աշխատանքները (տեսանյութեր, լուսանկարներ, երգեր), որոնք կարող են տարածվել վճարովի բաժանորդագրությամբ։


Изображение логотипа
patreon.com(անգլ.)(գերմ.)(ֆր.)(իտալ.)(իսպ.)(պորտ.)(նիդեր.)(լեհ.)(նորվ.)(շվեդ.)(դան.)(ռուս.)(ուկր.)(չին.)(կոր.)(ճապոներեն)
Տեսակreward-based crowdfunding platform?, կայք, բիզնես ձեռնարկություն և առցանց համայնք
ԵրկիրPatreon ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՀեղինակJack Conte? և Sam Yam?
Բացվածմայիս 2013
Patreon Patreon Վիքիպահեստում

Կայքը հայտնի է YouTube-վիդեոբլոգերների, կոմիքսների հեղինակների, գրողների, փոթքասթերների, երաժիշտների և այլ ստեղծագործական ոլորտում աշխատող օգտատերերի շրջանում։ Patreon-ը թույլ է տալիս նրանց ստանալ ֆինանսավորում անմիջապես երկրպագուներից իրենց ամեն հրապարակման համար։ Ընկերությունը հիմնվել է երաժիշտ Ջեք Կոնտենի և մշակվել Սէմ Յամի կողմից 2013 թվականին։ Ընկերությունը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում։

Պատմություն

Patreon 
Լոգոտիպ, որը օգտագործվում է 2017 թվականի հունիսից

Հիմնադրվել է 2013 թվականի մայիսին երաժիշտ Ջեք Կոնտեի կողմից, ով տարբերակներ էր փնտրում գումար վաստակելու շնորհիվ իր հայտնի YouTube տեսահոլովակների։ Սէմ Յամի հետ միասին նա մշակեց պլատֆորմ, որը թույլ էր տալիս իր երկրպագուներին փոխանցել որոշակի գումար իր ամեն հրապարակման համար։ 2013 թվականի օգոստոսին ընկերությունը ստացավ 2,1 միլլիոն դոլար ֆինասավորում վենչուրային ներդողներից։ 2014 թվականի հունիսին ընկերությունը ստացավ ևս 15 միլիոն դոլար Index Ventures-ի կողմից։ 2016 թվականի հունվարին Ջոշուա Կուշները ընկերության համար տրամադրեց ևս 30 միլլիոն դոլար, որը արդյունքում Patreon-ի կապիտալը դարձավ 47,1 միլլիոն դոլար։

Կայքի մեկնարկից 18 ամիս անց կայքում գրանցված երկրպագուների թիվը հասնում էր 125 000-ի։ 2014 թվականի վերջին կայքը հայտարարեց, որը կայքում գրանցված երկրպագուները հեղինակներին ուղարկում են ավելի քան մեկ միլլիոն դոլար։

2015 թվականի հոկտեմբերին կայքը դարձավ մասշտաբային կիբերհարձակումների զոհ, որի արդյունքում գողացվեց ավելի քան 15 Գբ գաղտնաբառեր, վճարային տվյալներ և ներքին կոդ։ Գողացված տվյալները պարունակում էին ավելի քան 2,3 միլլիոն էլեկտրոնային փոստի հասցեներ և անձնական նամակներ։ Հարձակումից հետո օգտատերերին ուղարկվեց նամակ, որը պահանջում էր ուղարկել գումար Բիթքոյին հասցեին, որպեսզի պահպանեն իրենց տվյալները։

2016 թվականին Patreon ծանուցեց իր օգտատերերին փոփոխությունների մասին, նշելով, որ փոխանցումներ այլևս կատարվելու են միայն PayPal-ի միջոցով։

2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ կյանքի թողարկման պահից հեղինակներին ուղարկվել է ավելի քան 100 միլլիոն դոլար։ Նույն թվականի մայիսին հայտարարվեց, որը ծառայությունից օգտվում են ավելի քան 50 հազար հեղինակ և 1 միլլոն երկրպագուներ։

2018 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ ընկերությունը ձեռք է բերել Memberful ընկերությունը։

Ծանոթագրություններ

Tags:

Կայք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միավորված ազգերի կազմակերպությունԱվշային հանգույցների բորբոքումՀայաստանի ազգային հերոսՆերարգանդային պարույրՄուշեղ ԳալշոյանԱռնո ԲաբաջանյանԲարդ ստորադասական նախադասությունԵրևանի վարչական բաժանումԿուսությունՇագանակագեղձի բարորակ գերաճՏաթևի վանքԱռողջ ապրելակերպԱրջերԻջևանՀարթագյուղԱրևմտյան ՀայաստանԱրյան ընդհանուր հետազոտությունՊարզ նախադասությունՀայաստանԿոկորդիլոսներՓրփրուկ (բույս)ՊակիստանՀոլոքոստՀրանտ ՄաթևոսյանՆազիկ ԱվդալյանԿիտրոնԲրազիլիաՊարկինսոնի հիվանդությունԵրվանդունիների թագավորությունՀամբարձում (տոն)ԵնթակաԲնավորությունՍրտամկանի բորբոքումԱրտավազդ ԲՆահանջը առանց երգիՀաղթանակի օրԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՇվեյցարիաԻրավագիտությունՏեղ (գյուղ)ՇաղկապՀայկական գորգԴաշտանՀայկոԱրցախի ՀանրապետությունՈրոշիչՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՏերունական աղոթքՈւշադրությունՀիսուսի ծնունդՇվեդիաՈւիլյամ ՇեքսպիրԿենդանիների հատկանիշների ցանկՏիգրան ԱվինյանՓարիզԱրարատԻբուպրոֆենՄայրիկ (ֆիլմ)ՀեկտարԱլեքսանդր ՊուշկինՖրանսիաՄիակազմ նախադասություններԳարրի ԿասպարովՀայաստանի լեռներԵռանկյան միջնագիծՇառլ ԱզնավուրՄխիթարյան միաբանությունՌենե ԴեկարտԵղիշե ՉարենցՀամաստեղություններՀրեաներԿրիաներՌեջեփ Թայիփ ԷրդողանԻլոն ՄասկԱբրահամ ՌուսսոՄաշկային հիվանդություններՄիսաք Մեծարենց🡆 More