Կազմակերպություն Dignitas

«Dignitas», շվեյցարական ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ մահացու հիվանդ և հաշմանդամության ծանր և անտանելի տեսակներով մարդիկ հնարավորություն են ստանում ավարտել իրենց կյանքը՝ կատարելով ընթերակայված ինքնասպանություն (անգլ.՝ аssisted suicide)։ Սովորաբար դա կատարվում է մահացու նյութ ընդունելու եղանակով։ «Dignitas» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է արժանապատվություն։

Dignitas
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված է1998
ՎայրForch, Շվեյցարիա
ԵրկիրԿազմակերպություն Dignitas Շվեյցարիա
Կայքdignitas.ch(գերմ.)(ֆր.)(իտալ.)(անգլ.)
Մասնակից էWorld Federation of Right to Die Societies?

Պատմություն և գործունեություն

«Dignitas» կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին շվեյցարացի իրավաբան Լյուդվիգ Մինելիի կողմից։ Շվեյցարական օրենքները սահմանում են, որ ինքնասպանության հարցում օգնություն ցուցաբերելն անօրինական է միայն այն դեպքում, եթե հիմնավորվում է անձնական շահով։

Բժշկի կողմից կատարվող էվթանազիան արգելված է Շվեյցարիայի օրենքներով, սակայն ընթերակայված ինքնասպանությունը թույլատրված է, եթե այն կատարել ցանկացողը որոշումն ընդունում է ամբողջությամբ գիտակցաբար (հոգեբույժի եզրակացությամբ), ինքնուրույն, և եթե հիվանդության անբուժելիությունն ու ծանրությունը հաստատված են անկախ փորձաքննությամբ։

Կյանքն ավարտելու ընթացակարգից առաջ ցանկացողը պետք է անցկացնի «Dignitas» մասնագետների հետ առնվազն երկու խորհրդակցություն։ Սակայն, ըստ կազմակերպության վիճակագրության, այն մարդկանց 70 %-ը, որոնց բժշկական ցուցումները պրոցեդուրան իրականացնելու համար հաստատվել են անկախ փորձաքննությամբ, չեն վերադառնում երկրորդ հարցազրույցի համար։ «Dignitas» կազմակերպության ղեկավար Լյուդվիգ Մինելիի պնդմամբ՝ նման մարդկանց համար այդ հնարավորությունն ավելի շուտ պետք է որպես ապահովագրություն, եթե նրանց հիվանդությունն անտանելի դառնա։

Ընթացակարգը կարող է տեղի ունենալ տանը (Շվեյցարիայի մշտական բնակիչների համար) կամ «Dignitas» կազմակերպության վարձակալած տարածքում՝ երկու աշխատակիցների օգնությամբ։ Մահացու նյութը պատրաստվում է տեղում՝ աշխատակիցների կողմից։ Ընթացակարգը նկարահանվում է տեսախցիկով, տեսագրությունն այնուհետև ներկայացվում է ոստիկանությանը։ Նա, ով ցանկանում է ավարտել կյանքը տեսախցիկի առջև, պետք է ևս մեկ անգամ հաստատի իր արարքի գիտակցությունն ու կամավորությունը, որից հետո պատրաստության դեպքում նա կարող է մահացու դեղամիջոց խմել։ Մահն արձանագրելուց հետո «Dignitas»-ի աշխատակիցը ոստիկանություն է կանչում, որն իրականացնում է հետաքննություն և ստուգում տեղի ունեցածի օրինականությունը։

Ըստ որոշ աղբյուրների` կազմակերպությունն իր ծառայությունների համար գանձում է 4000-7000 եվրո։

Հանրաքվե

2011 թվականի մայիսի 15-ին կայացած երկու հանրաքվեների արդյունքներով` Ցյուրիխի կանտոնի քաղաքացիները ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել են ընթերակայված ինքնասպանությունն արգելելու և ընթացակարգը ոչ ռեզիդենտների համար անօրինական ճանաչելու կոչերը։ Ավելի քան 278 000 ձայնից քվեարկածների 85%-ը հրաժարվել է արգելել ընթերակայված ինքնասպանությունը, իսկ 78%-ը հրաժարվել է ընթացակարգն անօրինական համարել ոչ ռեզիդենտների համար։

Սուիցիդալ տուրիզմ

Հիմնական հոդված՝ Սուիցիդալ տուրիզմ

Չնայած, որ «Dignitas»-ում ընթերակայված ինքնասպանության համար հիմնականում դիմում են Գերմանիայի քաղաքացիները, 2015 թվականի օգոստոսի դրությամբ Մեծ Բրիտանիայի շուրջ 300 քաղաքացի ուղևորվել է Շվեյցարիա, որպեսզի կյանքից հեռանա Ցյուրիխի «Dignitas»-ի վարձակալած բնակարաններից մեկում։

Արժեք և ֆինանսավորում

Ըստ պաշտոնական կայքի տվյալների` 2017 թվականի դրությամբ «Dignitas» կազմակերպությունը հիվանդներից գանձում է 7000 շվեյցարական ֆրանկ՝ ընթերակայված ինքնասպանության պատրաստման և անցկացման համար, կամ 10500 շվեյցարական ֆրանկ, եթե կազմակերպությունը լրացուցիչ ստանձնում է հուղարկավորության բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Հայտնի են դեպքեր, երբ «Dignitas»-ը որոշ վճարումներ չի գանձել ֆինանսական ծանր վիճակում գտնվող հիվանդներից։ Շվեյցարական օրենսդրության համաձայն՝ «Dignitas»-ը գործունեություն է ծավալում որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, սակայն հրապարակայնորեն չի բացահայտում իր ֆինանսական հաշվետվությունները, ինչը որոշ կողմերից քննադատություն է առաջացնում։

Ժամկետներ

Ընթերակայված ինքնասպանության ընթացակարգի նախապատրաստման բոլոր փուլերի ընդունումը տևում է միջինը 3-4 ամիս՝ կազմակերպության հետ առաջին շփման պահից մինչև այդ ընթացակարգի փաստացի իրականացման պահը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Կազմակերպություն Dignitas Պատմություն և գործունեությունԿազմակերպություն Dignitas ՀանրաքվեԿազմակերպություն Dignitas Սուիցիդալ տուրիզմԿազմակերպություն Dignitas Արժեք և ֆինանսավորումԿազմակերպություն Dignitas ԺամկետներԿազմակերպություն Dignitas Տես նաևԿազմակերպություն Dignitas ԾանոթագրություններԿազմակերպություն Dignitas Արտաքին հղումներԿազմակերպություն DignitasԱնգլերենԸնթերակայված ինքնասպանությունԼատիներենՀաշմանդամությունՇվեյցարիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱռիթմիաՓսորիազԷկոլոգիաԱծանցՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԴոնալդ ՖեյսոնՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԹատրոնՄաշկ (մարդու)Հաղորդակցային գործընթացՌևմատոիդ արթրիտՇվեդիաՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԼիսագորԴերանունԵրևանի պատմությունՎերք Հայաստանի (վեպ)ԱրյունՄետաղՄհեր ՄկրտչյանՀրեաներՀամակարգիչԳովազդԱրտավազդ Ա ՄամիկոնյանValve CorporationՏիգրան ԵրվանդյանԵրկրորդ համաշխարհային պատերազմԵվրոպաԵփրատՍև անգղՀայկական խոհանոցԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՍրբանային սեքսՎարդանանց պատերազմՀայաստանի առաջին հանրապետությունՀայրենական մեծ պատերազմԲելլեՄայրցամաքԿուսությունԽորվաթիաՀայաստանի գետերի ցանկԷպիլեպսիաԹակուբոկու ԻսիկավաՀղիություն (մարդ)ԵրկկենցաղներԿասկադ համալիրCOVID-19 համավարակԱրարատՎանաձորՀյուսիսային ԱմերիկաՍարդարապատի հերոսամարտՆԱՏՕԲարդ ստորադասական նախադասությունԱրտաշեսյանների թագավորությունԶատկի ավանդույթներԳեղարդի վանքՋուրԽաչքարԼևոմեկոլՀեշտոցային արտադրությունՎիտամին DՀայաստանՉեխիաՄարտԱրարատի մարզԴժոխք (Աստվածային կատակերգություն)ԳայլերԼոգիստիկաԿրիշտիանու ՌոնալդուՊարբերական հիվանդությունԴաշտանՄոլորակՌամադան (ամիս)ԵրկիրՔութեշԲելեՌումինիա🡆 More