Քևին Ռոչ

Քևին Ռոչ (անգլ.՝ Kevin Roche, հունիսի 14, 1922(1922-06-14), Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 2019(2019-03-01), Գիլֆորդ), իռլանդական ծագումով ամերիկացի ճարտարապետ։ Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է (1982)։

Քևին Ռոչ
անգլ.՝ Kevin Roche
Քևին Ռոչ
Ի ծնեանգլ.՝ Eamonn Kevin Roche
Ծնվել էհունիսի 14, 1922(1922-06-14)[…]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 1, 2019(2019-03-01) (96 տարեկան)
Վախճանի վայրԳիլֆորդ
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներBank of America Plaza? և Leo Burnett Building?
Պարգևներ
Քևին Ռոչ Kevin Roche Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1922 թվականին Դուբլինում։ 1945 թվականին ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը, որոշ ժամանակ աշխատել է Լոնդոնում։ 1948 թվականին Ռոչը մեկնել է ԱՄՆ, որպեսզի բարձրացնի որակավորումը Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն։ 1950 թվականին Էերո Սաարինեն ուշադրություն է դարձնում երիտասարդ ճարտարապետի վրա և նրան հրավիրում իր գրասենյակ։ 1954 թվականից Ռոչը դառնում է Սաարինենի ընկերության համագործակիցը` այդ ժամանակվանից մասնակցություն ունենալով իր ավագ ընկերոջ մի շարք նախագծերում։ Սաարինենի մահից հետո Ռոչն ավարտին է հասցնում նրա կիսատ գործերը, այդ թվում` Արևմուտքի դարպասների կամարը, Քենեդիի անվան օդանավակայանի սպասասրահը, Դալեսի անվան օդանավակայանի գլխավոր շենքը։

1966 թվականին «Սաարինե և ընկերներ» բյուրոյի հիմքի վրա ստեղծվում է «Ռոչ և Դինկելոո» ընկերությունը։ Առաջին խոշոր պատվերն է դառնում Կալիֆորնիայի թանգարանը Օքլենդում։ Սակայն Ռոչին ավելի շատ հռչակ է բերում «Ֆորդի ֆոնդի» մանհեթենյան գրասենյակը, որը ատրիում ճարտարապետության վառ օրինակ է։ Աշխատասենյակները տեղակայված էին մեծ այգու հարևանությամբ գտնվող 12 հարկերում։

Հետագայում Ռոչը նախագծել է ևս մի քանի ինքնատիպ շինություն` «Կոլումբոսի ասպետների» 98-մետրանոց տունը Նյու Հեյվնում (1969), գրասենյակային Բուրգ համալիրը Ինդիանապոլսում (1972), «Bouygues» ընկերության գրասենյակը Ֆրանսիայում (1988), որը «ձյունաճերմակ, իսկապես կայսրական է իր մոնումենտալ թաղամասում»։ Ճարտարապետի ուշ շրջանի գործերից են ԱՄՆ-ի բարձրագույն շինություններից մեկը` «Ամերիկա պլազա» բանկը Ատլանտայում (1992) և կոնֆերանս կենտրոնը Դուբլինում (2010), որն աչքի է ընկնում շուռ տված ապակե գլանով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քևին Ռոչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ռոչ» հոդվածին։

Tags:

19222019d:Q332610d:Q57695350d:Q753857ԱնգլերենԴուբլինՀունիսի 14Մարտի 1Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՊրիցկերի ճարտարապետական մրցանակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԸնձառյուծԱմերիկաՓոխպատվաստագիտությունՍիրտՎիկտոր ՀամբարձումյանԽաղՖոտոսինթեզԱնգկոր ՎատՀուլիոս ԿեսարԶատկի ավանդույթներԿրծքավանդակի ցավԿաթոլիկ եկեղեցիՄեդիագրագիտությունԳովազդՔութեշՇեշտԼևոն ՇանթԿասկադ համալիրԱնտառՓորլուծությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Սամվել (վեպ)Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի Հանրապետության բնակչությունԴոն Կիխոտ (վեպ)ԻսլամՄարդու անատոմիաՀայերենի կետադրությունԷկոհամակարգՄաշկի սնկային հիվանդություններԱբորտԿառավարում (տնտեսագիտություն)Կոտայքի մարզՄարտիրոս ՍարյանՄակդիրՀռոմեա-սելևկյան պատերազմՌուսաստանԳեղարդի վանքՉակերտներԱրաքսԼևոմեկոլՀոլոքոստԾառՄակբայՀայոց ցեղասպանությունԷնդոմետրիոզՍասունցի ԴավիթՊյութագորասի թեորեմՀնդեվրոպական լեզուներՔրիստոնեությունՍև անգղՀայաստանի առաջին հանրապետությունՀայկական ֆիլմերի ցանկԵհովայի վկաներԳորշ գայլՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱշտարակ (քաղաք)Արտաշես ԱԻսպանիաԾաղիկՀաղպատի վանական համալիրԱրգանդի միոմաՀունական դիցաբանությունՀաղարծնի վանքՄխիթար ԳոշԿովՄաշկային հիվանդություններՀղիություն (մարդ)Շրջակա միջավայրԱրտավազդ (մրցանակ)Կոմս Մոնտե-ՔրիստոԳիզայի բուրգերՏուբերկուլոզԽտությունԽաչատուր ԱբովյանԼիտրՀունգարիա🡆 More