Տաբո Մբեկի

Տաբո Մվուելվա Մբեկի (կոսա՝ Thabo Mvuyelwa Mbeki, հունիսի 18, 1942(1942-06-18), Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ, 1999 թվականի հունիսի 14-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 24-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ։

Տաբո Մբեկի
Տաբո Մբեկի
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես
Կրթություն՝ Սասեքսի համալսարան (1962), Սասեքսի համալսարան (1966), Hult International Business School?, Հարավաֆրիկյան համալսարան, Ռանդ Աֆրիկաանս համալսարան, Կալեդոնիական համալսարան, Սթելենբոսի համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հունիսի 18, 1942(1942-06-18) (81 տարեկան)
Ծննդավայր Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն
Քաղաքացիություն Տաբո Մբեկի ՀԱՀ
Հայր Գովան Մբեկի
Մայր Իպանետ Մբեկի
Ամուսին Զանելե Դլամինի Մբեկի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Մբեկին հանդիսանում է Աֆրիկյան ազգային կոնգրեսի և ՀԱՀ Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Գովան Մբեկիի որդին։ Մբեկին 14 տարեկանում մտավ ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայի շարքերը։ Թողնելով հայրենի նահանգը` նա տեղափոխվեց Յոհաննեսբուրգ և սկսեց ակտիվորեն մասնակցել ապարտհեյդի դեմ մղվող պայքարին, աշխատելով Ուոլթեր Սիսուլուի ղեկավարությամբ։ 1959 թվականին նա հեռացվում է Ալիս քաղաքի Լավդեյլսկի մանկատանը գործադուլ կազմակերպելու համար։ Հեռակա սովորել է Լոնդոնի համալսարանում։

ԱԱԿ-ի օրենքից դուրս համարվելուց հետո Մբեկին հեռացավ երկրից և ընդունվեց Բրայթոնում (Մեծ Բրիտանիա) գտնվող Սուսսեքսի համալսարան, որտեղ էլ ստացավ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1961 թվականի դեկտեմբերից նա Աֆրիկյան ուսանողական միության քարտուղարն էր։

1970 թվականից սովորել է ԽՍՀՄ-ում` ստանալով ռազմական կրթություն։ Հետագայում աշխատել է որպես ԱԱԿ-ի գործակալ Զամբիայում, Նիգերիայում, Բոտսվանայում, Մոզամբիկում և Սվազիլենդում։ 1990 թվականին վերադառնում է ՀԱՀ, դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, մնալով ԱԱԿ-ի միջազգային բաժնի պետի պաշտոնում։ 1994-1999 թվականներին եղել է ՀԱՀ փոխնախագահ, 1997-2007 թվականներին` ԱԱԿ նախագահ։

1999 թվականի հունիսի 14-ից ՀԱՀ նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակել է ոչ միանշանակ հեղինակություն` ակտիվորեն հանդես գալով ՁԻԱՀ-ի վիրուսային բնույթի ժխտման տեսանկյունից և իր տեսակետի հետ չհամաձայնվողներին հեռացրել է աշխատանքից։ Մբեկայի հովանավորյալ, Առողջապահության նախարար Մանտո Չաբալալա-Մսիմանգը բացահայտորեն դեմ էր հակառետրովիրուսային դեղերի տարածմանը` քննադատելով «արևմտյան բժշկությունը», նկատի ունենալով, որ պետությունը պետք է աջակցի հարավաֆրիկյան բժշկությանը։ Այս քաղաքականությունը ըստ մոտավոր հաշվարկների հանգեցրեց ՀԱՀ-ում 333 000 մինչև 365 000 մարդու վաղաժամ մահվան։

2008 թվականի սեպտեմբերի 21-ին Մբեկան նամակ ուղարկեց երկրի խորհրդարան հրաժարականի վերաբերյալ, որը սեպտեմբերի 22-ին բավարարվեց։

Պարգևներ

  • Բաղնիքի շքանշանի Մեծ խաչի Պատվավոր ասպետ (Մեծ Բրիտանիա, 2001 թվական)
  • «Իտալիայի Հանրապետության առջև վաստակի համար» Մեծ Խաչի ասպետ (Իտալիա, 2002 թվական)
  • Սուրբ Հովհաննես Երուսաղեմացու շքանշանի ասպետ (Մեծ Բրիտանիա, 2007 թվական)
  • Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգիի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Մեծ Բրիտանիա)

Ծանոթագրություններ

Տաբո Մբեկի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբո Մբեկի» հոդվածին։

Tags:

1942d:Q4963516Կոսա (լեզու)Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչությունՀարավաֆրիկյան Հանրապետության նախագահՀարավաֆրիկյան ՄիությունՀունիսի 18

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հենրիխ ՄխիթարյանՎարդանանք (պատմավեպ)Աճի հորմոնՊարզ թիվԺամՆաիրի ԶարյանՄարտԻսլամՀայերենի կետադրությունԹոքի քաղցկեղԴժոխք (Աստվածային կատակերգություն)ՆշիկաբորբՉեռնոգորիաՄարտիրոս ՍարյանՇագանակագեղձի բարորակ գերաճԱլպիական մանուշակ (պատմվածք)ԵրկիրՍևրի պայմանագիրՑորենՀայ գրերի գյուտՀունական դիցաբանությունՎիլյամ ՍարոյանՄիզոպրոստոլԱյրին (նորավեպ)ՍպիտակուցներCOVID-19 համավարակՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՌոբերտ ՔոչարյանԵրիկամային անբավարարությունԷկոլոգիաԱլեն ՍիմոնյանՏուբերկուլոզԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)ՓոխպատվաստագիտությունԴոնալդ ՖեյսոնՄաշկ (մարդու)ԲասկետբոլԵվրոպաԱստվածաշունչԼյարդի հիվանդություններԱշտարակ (քաղաք)ԱրյունՇառլ ԱզնավուրԴանիել ՎարուժանԷրեբունի ամրոցՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՕրալ սեքսՕձերԷջմիածնի Մայր ՏաճարՏիգրան ԵրվանդյանԹռչուններSinopharm GroupՔեթի ՓերրիԱնի (համայնք, Շիրակի մարզ)Արտաշեսյանների թագավորությունՊարույր ՀայրիկյանՊապ թագավորԵրիկամաքարային հիվանդությունՇիրակի մարզԵրկրաշարժՖեմինիզմՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԳլխուղեղի բորբոքումՀեմանգիոմաԿռունկներՎիտամին AԾաղկեվանքՀնդկաստանԹթվածինԱլգորիթմԴուբայՏեղեկատվական տեխնոլոգիաներՀին աստվածներ (դրամա)Արգանդի վզիկի քաղցկեղ🡆 More