Վիմ Յոնկ

Վիլհելմուս Մարիա Յոնկ (հոլանդ.՝ Wilhelmus Maria Jonk, հոկտեմբերի 12, 1966(1966-10-12), Volendam, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նախկին հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Վիմ Յոնկ
Վիմ Յոնկ
հոլ.՝ Wim Jonk
Վիմ Յոնկ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիլհելմուս Մարիա Յոնկ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ 1966, հոկտեմբերի 12
Ծննդավայր Վոլենդամ, Նիդերլանդներ
Հասակ 186 սմ
Քաշ 86 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986-1988

1988-1993

1993-1995

1995-1998

1998-2001

Նիդերլանդներ Վոլենդամ

Նիդերլանդներ Այաքս

Իտալիա Ինտեր

Նիդերլանդներ ՊՍՎ

Անգլիա Շեֆիլդ Ուենսդեյ

59 (28)

96 (18)

54 (8)

89 (16)

70 (5)
Ազգային հավաքական
1992-1999 Նիդերլանդներ Նիդերլանդներ 49 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Վիմ Յոնկն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Վոլենդամ քաղաքի սիրողական ակումբներից մեկում։ Այնուհետև 1986 թ., երբ նա 20 տարեկան էր, հայտնվում է հայրենի քաղաքի գլխավոր՝ «Վոլենդամ» ակումբում, որը հանդես էր գալիս երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ Վիմն իր անցկացրած առաջին մրցաշրջանում խաղալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում անցկացրած 36 հանդիպումներում կարողացավ դառնալ 23 գոլի հեղինակ։ Շատ դեպքերում շնորհակալ լինելով Վիմին, ակումբը կարողացավ վերադառնալ երկրի առաջնության բարձրագույն դիվիզիոն։ 1987/88 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստն անցկացրած 23 հանդիպումներում հեղինակեց 5 գնդակ։

1988 թ. Յոնկը տեղափոխվեց «Այաքս» ակումբ։ Յոնկը հայտնվել էր նոր ակումբի տեսադաշտում, իսկ թիմի ղեկավարությունը ցանկանում էր հնարավորինս շուտ ձեռք բերել տաղանդավոր ֆուտբոլիստին։ Այաքսի կազմում ֆուտբոլիստը արագորեն կարողացավ ընդգրկվել հիմնական կազմում։ 1988/89 մրցաշրջանի ընթացքում նա անցկացրած 17 խաղերում դարձավ 6 գոլի հեղինակ և ակումբի հետ միասին դարձավ երկրի առաջնության չեմպիոն։ 1992 թ. նա դարձավ Հոլանդիայի գավաթակիր, նաև ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ Այաքսի մրցակիցն էր իտալական «Տորինո» ակումբը։ Առաջին հանդիպումը կայացավ Իտալիայի «Դելլե Ալպի» մարզադաշտում, որտեղ խաղի 14-րդ րոպեին Յոնկը կարողացավ բացել խաղի հաշիվը, իսկ Այաքսի երկրորդ գնդակը խաղի 73-րդ րոպեին կարողացավ խփել Ստեֆան Պետերսոնը։ Բայց «Տորինո» ակումբի ֆուտբոլիստ Վալտեր Կասագրանդեի ջանքերով այդ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Դիմակայության երկրորդ հանդիպումն անցկացվեց Ամստերդամում։ Շնորհիվ հյուրերի դաշտում խփած 2 գնդակների, Այաքսը կարողացավ նվաճել բաղձալի գավաթը։ «Այաքս» ակումբի կազմում Յոնկն ընդհանուր հաշվով անցկացրեց 96 հանդիպում և դարձավ 18 գոլի հեղինակ։

1993 թ. Վիմը դարձավ իտալական «Ինտեր» ակումբի խաղացող։ Նոր ակումբն իր հույսը դնում էր հենց հոլանդացի կիսապաշտպանի վրա, քանի որ «Միլան» ակումբի կազմում 1990-ական թվականներից սկսած հանդես էին գալիս Յոնկի հայրենակիցներ Մարկո Վան Բաստենը, Ռուդ Գուլիտը և Ֆրենկ Ռայկարդը։ Չնայած այդ ամենին Յոնկը նոր ակումբի կազմում չփայլեց իր երբեմնի խաղով. անցկացրած 2 մրցաշրջանի ընթացքում մասնակցեց 54 հանդիպման և դարձավ 8 գոլի հեղինակ։ 1995 թ. Վիմը թողեց Իտալիան և վերադարձավ Հոլանդիա, որտեղ կնքեց պայմանագիր «ՊՍՎ» ակումբի հետ։

Ազգային հավաքականի կազմում

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Յոնկն իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 1992 թ. մայիսի 27-ին, երբ իր թիմը մրցում էր Ավստրիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվեց հոլանդացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։ 1992 թ. մայիսի-ին նա անցկացրեց իր երկրորդ հանդիպումն Ազգային հավաքականի կազմում։ Այդ խաղում նա դուրս եկավ փոխարինման խաղի 73-րդ րոպեին ու կարողացավ գնդակ խփել Ուելսի ազգային հավաքականի դարպասը։ Այդ խաղում Հոլանդիայի ընտրանին կարողացավ հաղթել 4։0 հաշվով։

Վիմը մասնակցել է նաև 1992 թ. Աշխարհի առաջնությանը, որտեղ իր թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, սակայն պարտվեց Դանիայի ազգային հավաքականին 11-մետրանոց հարվածաշարում 5։4 հաշվով։ Վիմը մասնակցել է նաև 1994 թ. 1998 թ. Աշխարհի առաջնություններին։ Ընդհանուր հաշվով Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրած 49 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ։

Մարզչի կարիերա

Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան Յոնկը որոշ ժամանակ աշխատեց սպորտային «Студия Спорт» ծրագրում որպես վերլուծաբան։ Ավելի ուշ նա սկսեց մարզել «Վոլենդամ» ակումբի երիտասարդական կազմը։ Նա նաև ակումբի տեխնիկական կոմիտեի անդամ էր, ավելի ուշ՝ տնօրենների խորհրդի, որտեղ հիմնականում լուծում էր տեխնիկական հարցեր։ Հետո Վիմը նաև «Այաքս» ակումբի մարզիչներից մեկն էր։

Նվաճումներ

• Նիդերլանդների առաջնության չեմպիոն - 1989, 1996

• Նիդերլանդների գավաթակիր - 1992, 1995

• Նիդերլանդների սուպերգավաթակիր - 1996, 1997

ՈՒԵՖԱ-ի գավաթակիր - 1992, 1994

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիմ Յոնկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիմ Յոնկ» հոդվածին։

Tags:

Վիմ Յոնկ ԿենսագրությունՎիմ Յոնկ ՆվաճումներՎիմ Յոնկ ԾանոթագրություններՎիմ Յոնկ Արտաքին հղումներՎիմ Յոնկ1966d:Q903595ԿիսապաշտպանՀյուսիսային ՀոլանդիաՀոլանդերենՀոկտեմբերի 12ՆիդերլանդներՖուտբոլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայրենական մեծ պատերազմՀայկական մշակույթՀայաստանի ազգային հերոսԱլեքսանդր ՍպենդիարյանՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՍեբաստիան ՄարոքինՊտուղՄետաղՔարային շինանյութերՈւրցՄանկական և պատանեկան հանրագիտարաններՀայկական խոհանոցԱրտաշես Ա ԲարեպաշտՇաղկապՍևանա լիճԲանաստեղծական կայուն ձևերԿոորդինատային համակարգԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՄայրցամաքԴաշտանԱրշիլ ԳորկիԱպրիլի 24Թուրք-հայկական պատերազմ (1920)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՕրգազմԱծխաջուրՀականիշՍասնա ծռերՅուպիտեր (մոլորակ)Արշակ ԲՆախադասությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԱվետիք ԻսահակյանԱնահիտԿաթվածՈւկրաինաՎազգեն ՍարգսյանՄարտիրոս ՍարյանՀոմանիշՋրհեղեղՖաշիզմՈւղղանկյուն եռանկյունՎիկտոր ՀամբարձումյանԽՍՀՄ փլուզումՕրալ սեքսՇեշտԲիբլիական (պոեմ)Արտիստը (Շիրվանզադե)Գարեգին ՆժդեհԵրիկամաքարային հիվանդությունԱրտաշատԲագրատունիներՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ՆեպտունՎիտամին EՊապ թագավորԳաստրիտԵրևանի թանգարանների ցանկՎինսենթ վան ԳոգԱնալ սեքսԱրտաշեսյանների թագավորությունՍրտամկանի ինֆարկտԾիածանՄիացյալ ԹագավորությունԱյբուբենԼևոն Տեր-ՊետրոսյանՄատենադարանՍակրավորՄեծ ՄհերՆշիկաբորբՌուսաստանԱնկլավ և էքսկլավԿարտոֆիլ🡆 More