Վազգեն Բադալյան: հայ նկարիչ

Վազգեն Արշակի Բադալյան (մայիսի 9, 1954(1954-05-09), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բռնցքամարտի հայ մարզիչ, ոստիկանության գնդապետ, նկարիչ։ Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչը։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2013), Հայաստանի նկարիչների միության անդամ (2012)։ Վանաձորի պատվավոր քաղաքացի (2012)։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վազգեն Բադալյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1954(1954-05-09) (69 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎազգեն Բադալյան: Կենսագրություն, Կոչումներ, պարգևներ և մրցանակներ, Ծանոթագրություններ Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և ՎՊՀ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ
Վազգեն Բադալյան: Կենսագրություն, Կոչումներ, պարգևներ և մրցանակներ, Ծանոթագրություններ Vazgen Badalyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ավարտել է Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոցը, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Չորս տարի ուսանել է նաև ոստիկանության ակադեմիայում։

1965 թվականից զբաղվել է բռնցքամարտով (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանց)։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր։

Եղել է Հայաստանի 6-ակի չեմպիոն, միջազգային 7 մրցաշարերի հաղթող։

1973-1975 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

Մարզչական գործունեություն

Մարզիկի կարիերան ավարտելուց հետո Վազգեն Բադալյանն անցել է մարզչական գործունեության։ Մոտ 23 տարի աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի «Օլիմպիական հերթափոխի» մարզադպրոցում և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերությունում որպես մեթոդիստ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ։

1980-1993 թթ. եղել է Վանաձոր քաղաքի ավագ մարզիչ։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի և ԽՍՀՄ հավաքականներում որպես մարզիչ, հրավիրվել է Իրան, Ֆրանսիա, Եթովպիա՝ մասնագիտական օգնություն ցույց տալու տեղի բռնցքամարտիկներին։

1986-1992 թթ. եղել է Վանաձորի «Հայաստան» մարզական ընկերության համալիր և բռնցքամարտի մարզադպրոցների տնօրենը, միաժամանակ շարունակել մարզչական գործունեությունը։ 1993 թվականից Վանաձորի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է։

1993-2008 թթ. եղել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի անդամ, 1997-2009 թթ.՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։

1986 թվականից՝ ԽՍՀՄ համամիութենական կարգի մրցավար, 1998-ից՝ միջազգային կարգի մրցավար։

Վազգեն Բադալյան: Կենսագրություն, Կոչումներ, պարգևներ և մրցանակներ, Ծանոթագրություններ 
Վազգեն Բադալյանի սաներից ամենահայտնին՝ Վախթանգ Դարչինյանը

1990 թ. հիմնադրել է «Ռինգ», իսկ 2004-ին՝ «Վազգեն Բադալյան» մարզամշակութային ակումբները, որտեղ մարզվում են ավելի քան 100 մարզիկ։ Բադալյանի սաներից 5-ը միջազգային կարգի սպորտի վարպետներ են (Ս. Օհանյան, Բ. Սահրադյան, Լեռնիկ Պապյան, Վ.Վ. Բադալյան, Վախթանգ Դարչինյան), 2-ը՝ օլիմպիական խաղերի մասնակից (Լեռնիկ Պապյան, Վախթանգ Դարչինյան)։ Նրա սաներն աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնություններում արժանացել են 43 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։ Նրանցից ամենահանրաճանաչը՝ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, 2000 թ. տեղափոխվելով պրոֆեսիոնալ ռինգ, 2004 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008 թ. դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն։

2013 թվականին նշանակվել է ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ։

Արցախյան շարժում, ոստիկանություն

1988-1995 թվականներին Բադալյանը ներդրում է ունեցել Արցախյան շարժման, Վանաձորի 1992-1995 թթ.՝ զորակոչերի և ոստիկանական խմբերի կազմավորման գործում, բազմիցս մեկնել է Արցախ։ Վանաձորի երկրապահ կամավորների միության խորհրդի անդամ է։

1991-2013 թվականներին ծառայել է ոստիկանության համակարգում, կրում է ոստիկանության գնդապետի կոչում։ 1993-1996 թթ. եղել է ոստիկանության Վանաձորի բաժնի պետը։ 2007-2013 թթ. եղել է Լոռու մարզային վարչության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալը։ 2013-ից անցել է կենսաթոշակի։

Նկարչություն

Վազգեն Բադալյանը զբաղվում է նաև նկարչությամբ։ Նկարել սկսել է հասուն տարիքում, նկարչական կրթություն չունի։ 2000 թվականին Վանաձորում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր տուշով, մատիտով արված շուրջ 60 գծանկար։ 2013-ին, Լևոն Իգիթյանի նախաձեռնությամբ, Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում կայացել է նրա ցուցահանդեսը։ Սկզբնապես աշխատում էր գծանկարի ժանրում, հետագայում սկսեց աշխատել նաև յուղաներկով և կենցաղային լաքով, սիրում է աշխատել խառը նյութերով։ Բազմաթիվ հանրապետական ցուցահանդեսների մասնակից է, ունեցել է չորս անհատական ցուցահանդես (Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի և Երևան քաղաքներում)։

2007 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, իսկ 2012-ին ընտրվել այդ միության անդամ։

2012 թվականին Բելառուսում մասնակցել է միջազգային ցուցահանդեսին։ Նրա գրաֆիկական աշխատանքներով ձևավորվել են բանաստեղծական 6 գրքեր, 3 աշխատանք մշտական ցուցադրման է Վանաձորի կերպարվեստի թանգարանում։

Հասարակական գործունեություն

1990-2004 թթ. եղել է «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր փոխնախագահն էր։ Բարեգործական գործունեություն է ծավալել սպորտի, մշակույթի, առողջապահության և կրթության բնագավառներում։ 2007 թվականին ընտրվել է Վանաձորի Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ։

1991-1995 թթ. եղել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր։

2009 թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ։

Ստեղծել է բռնցքամարտի պատմության թանգարան, շարունակում է աշխատանքը Լոռու բռնցքամարտի պատմության գրքի վրա։

Ամուսնացած է, ունի երեք զավակ, վեց թոռնիկ։

Կոչումներ, պարգևներ և մրցանակներ

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ (1972)
  • ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1979)
  • Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալ մարզական բարձր ցուցանիշների համար (2004)
  • «ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում՝ Բռնցքամարտի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար (2004)
  • ՀՀ նախագահի շնորհակալագիր (2003)
  • ՀԱՕԿ «Վարազդատ Արշակունի» մեդալ (2008)
  • Վանաձորի պատվավոր քաղաքացի (2009)
  • ՀՀ գլխավոր դատախազի շնորհակալագիր (2010)
  • Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2013)
  • ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալ՝ բռնցքամարտի մասսայականության, մարզական բարձր ցուցանիշների համար և 60-ամյակի կապակցությամբ (2014)
  • ՀՀ Ոստիկանության «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» առաջին աստիճանի կրծքանշաններ, անվանական զենք, «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար» մեդալներ
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
  • Պարգևատրվել է նաև Ֆրիտյոֆ Նանսենի, «Հայրենիքի պաշտպանության համար», «Փառապանծ մարտիկ», «Վազգեն Ա կաթողիկոս» մեդալներով։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Tags:

Վազգեն Բադալյան ԿենսագրությունՎազգեն Բադալյան Կոչումներ, պարգևներ և մրցանակներՎազգեն Բադալյան ԾանոթագրություններՎազգեն Բադալյան ԱղբյուրներՎազգեն Բադալյան195420122013ԲռնցքամարտԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանի նկարիչների միությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄայիսի 9Վախթանգ ԴարչինյանՎանաձոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀորոսկոպԳրիգոր ԶոհրապԿոմս Մոնտե-ՔրիստոԿարմրախտԿոնքի բորբոքային հիվանդությունՄայր Հայաստան հուշահամալիրԿաթոլիկ եկեղեցիԿենդանիների հատկանիշների ցանկԿոկորդաբորբԼուիզա ՆերսիսյանՂազարոս ԱղայանՍրտի կծկումների հաճախականությունՊյութագորասի թեորեմԳիզայի բուրգերՄովսես ԽորենացիՀաստ աղիքների բորբոքումԱրեգակնային համակարգԲարդ ստորադասական նախադասությունՁայնՍոֆի ԴևոյանՀայկ նահապետՄարդու ատամԵրազահանԵրևանի պատմությունԼեոնարդո դա ՎինչիՔարերի սիմֆոնիաԱրտարգանդային հղիությունԼյարդՀեպատիտ CՄակբայՀրայր ԴժոխքՀամակարգիչԳեղամ ՍարյանՀարավային ԿորեաՇվեյցարիաՀայկական իժԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)ԾաղկեվանքԿասկադ համալիրԱլկաններԿարմրուկՊապ թեստԱլբերտ ԱյնշտայնՍահմանական եղանակԳլանՏիգրան ՄեծՈւսուցման մեթոդներԽորեն ԱբրահամյանՀամախառն ներքին արդյունքՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՆԱՏՕՌամադան (ամիս)Հին ԵգիպտոսԿորպորատիվ ֆինանսներԱդոլֆ ՀիտլերՀարավային ԱմերիկաԼիսագորԻսրայելԱմբողջ թիվՄաշկի սնկային հիվանդություններՀայաստանի քաղաքներըՀեկտարPills n PotionsԿելվինՎերածնունդՀին աշխարհի յոթ հրաշալիքներՕլիմպիական սպորտաձևերՀռոմեա-սելևկյան պատերազմԱշնան արև (ֆիլմ, 1977)Ձվարանի կիստաՎբեթՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՊապ թագավորԵվրոպայի դրոշներԶատիկ🡆 More