Սպիտակ Տան Գրոհը: մարտաֆիլմ

«Սպիտակ տան գրոհը» (անգլ.՝ White House Down), Ռոլանդ Էմիրիխի մարտաֆիլմը, որի սցենարիստը Ջեյմս Վանդերբիլտն է։ Գլխավոր դերերում են Չենինգ Թաթումը, Ջեյմի Ֆոքսը և Ջեյմս Վուդսը։ Ֆիլմի պրիմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի հունիսի 28-ին։

Սպիտակ Տան Գրոհը: Սյուժե, Դերերում, Ստեղծում
Սպիտակ տան գրոհը
անգլ.՝ White House Down
ԵրկիրՍպիտակ Տան Գրոհը: Սյուժե, Դերերում, Ստեղծում ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[…], թրիլեր, դրամա և քաղաքական թրիլեր
ԹեմաՍպիտակ տուն, ահաբեկչություն և ԱՄՆ գաղտնի ծառայություն
Թվական2013 և սեպտեմբերի 5, 2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոլանդ Էմերիխ[…]
ՊրոդյուսերՌոլանդ Էմերիխ, Լաետա Կալոգրիդիս, Հարալդ Քլոզեր, Ջեյմս Վանդերբիլթ և Լարի Ջ. Ֆրանկո
Սցենարի հեղինակՋեյմս Վանդերբիլթ
ԴերակատարներՉաննինգ Տատում[…], Ջեյմի Ֆոքս[…], Մեգի Ջիլենհոլ, Ջեյմս Վուդս, Ջեյսոն Քլարք, Գարսել Բովե, Ռիչարդ Ջենքինս, Լենս Ռեդիք, Ջոուի Քինգ, Ռաշել Լեֆևր, Մայքլ Մերֆի, Ջիմմի Սիմփսոն, Ջեյք Ուեբեր, Փիթեր Ջեյկոբսոն, Մեթ Քրեյվեն, Nicolas Wright?, Anthony Lemke?, Jackie Geary?, Քևին Ռանկին, Romano Orzari?, Ֆալկ Հենչլ, Ալեն Մուսի, Սթիվեն Փարենթ, Վինսենթ Լեկլերս և Barbara Williams?
ՕպերատորԱննա Ֆորսթեր
ԵրաժշտությունԱլան Մենկեն
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Սպիտակ տուն, Կապիտոլիում և Պենտագոն
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունCentropolis Entertainment
Տևողություն131 րոպե
Բյուջե150 000 000 $
Շահույթ205 366 737 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Ջոն Քեյլը Կապիտոլիումի պահակախմբի ոստիկաններից էր։ Նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Գաղտնի ծառայությունում, ով պետք է պաշտպաներ նախագահին։ Միևնույն ժամանակ նա իր աղջկա՝ Էմիլիի համար շրջայց է կազմակերպում Սպիտակ տանը։ Նա շատ էր հետաքրքրված քաղաքականությամբ, և այդպես Ջոնը ցանկանում է վերականգնել իր և աղջկա հարաբերությունները։

Նույն այդ օրը, մի խումբ զինյալներ նախատեսել էին գրավել Սպիտակ տունը։ Հանցագործները Սպիտակ տուն են մտնում վերանորոգող բրիգադի տեսքով և արագ գրավում են շենքը և գերի վերցնում զբոսաշրջիկներին։ Երբ նախագահ՝ Ջեյմս Սոյերը տեղափոխվում է ստորգետնյա ապաստարան, պարզվում է, որ ահաբեկչական գործողությունները ղեկավարում էր անվտանգության ղեկավարը՝ Մարտին Ուոկերը։ Ջոն Կեյլը վերցնում է զինյալներից մեկի զենքը և սկսում է օգնել Սպիտակ տանը։ Էմիլի Քեյլը իր բջջային հեռախոսով տեսահոլովակ է արձանագրում և այն վերբեռնում է Youtube: Այդ տեսահոլովակով շտաբը ճանաչում է ահաբեկիչներին։ Պենտագոնի օպերատիվ շտաբը հավաքվում է և եզրակացնում, որ Մարտին Ուոկերն այդ արարքը կատարել է իր որդու վրեժը լուծելու համար, ով մահացել էր Իրանում՝ ռազմական առաքելություն կատարելիս։ Սակայն Ուոկերը միայն $400 մլն էր ցանկանում։ Կառավարական շտաբը չէր կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է փրկի Սպիտակ տունը. ոստիկանությունը, ՀԴԲ-ն, թե Գաղտնի ծառայությունը։ Ժամանակը գնում է։ Նախագահ Սոյերը և Քեյլը ցանկանում են դուրս գալ շենքից զրահապատ լիմուզինով, սակայն վարանում են ճեղքել վիթխարի ցանկապատը։ Զինյալները շրջապատում են Սոյերին ու Քեյլին և նրանց պարզապես հրաշքով է հաջողվում փախչել նռնակի պայթյունից։ ԶԼՄ-ները սկսում են տարածել նախագահի մահանալու մասին լուրը։

Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ կետի իշխանությունը անցնում է փոխնախագահ Համոնդին։ Միևնույն ժամանակ հաքերները հրթիռ են բաց թողնում №1 տեղամասի վրա։ Փոխնախագահը մահանում է։ ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահը լիազորում է ավիահրթիռ բաց թողնել Սպիտակ տան վրա։ Ուոկերը գտնում է Քեյլի աղջկան և ստիպում է նրան և նախագահին դուրս գալ թաքստոցից։ Այնուհետև նա տիրանում է մի միջուկային ճամպրուկի և ուժով ստիպում է, որպեսզի Սոյերը բացի այն։ Մեջբերելով Վուդրո Վիլսոնին. «Գրիչն ավելի հզոր է, քան՝ սուրը»՝ Սոյերը գրիչով հարվածում է նրան, բայց չի հաջողվում կանգնեցնել Ուոկերին։ Վերջին գոտեմարտում Քեյլը կարողանում է սպանել Ստենցին։ Էմիլին վազում է դեպի մարգագետին մեծ դրոշով և ազդանշան է տալիս մարտիկներին, որպեսզի կանգնեցնեն հարձակումը։ Զինյալները դադարեցրին գրոհը։ Քեյլը հասկանում է, որ այս ամենի մեջ ներգրաված է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով Ուոկերին տվել է միջուկային ճամպրուկի կոդը։ Դավաճանը ժամանակավոր նախագահ Էլայ Ռեֆերսոնն էր։ Նա և Ուոկերը պլանավորել էին Սպիտակ տան գրոհը։

Վերջում Քեյլը դառնում է նախագահի թիկնապահը և նախագահի ինքնաթիռով գնում են հիվանդանոց։

Դերերում

Դերասան Դեր
Չենինգ Թաթում Ջոն Քեյլ
Ջեյմի Ֆոքս Ջեյմս Սոյեր (ԱՄՆ նախագահ)
Ջեյմս Վուդս Մարտին Ուոկեր
Ջեյսոն Քլարք Էմիլ Ստենց
Ռիչարդ Դենկինս Էլայ Ռեֆերսոն
Մեգի Ջիլենհոլ Կերոլ Ֆիներտի
Ջոի Քինգ Էմիլի Քեյլ
Ռեյտ Նիկոլաս Դոնի
Ջեյմս Ռայմոնդ Սկիպ Թայլեր
Ռաշել Լեֆևր Մելանի
Ռեդիկ Լենս գեներալ Կոլֆիլդ
Ջեյկ Ուեբեր Թեդ Խոուպ
Փիթեր Ջեյկոբսոն Ուոլես

Ստեղծում

Sony Pictures Entertainment-ը Վանդերբիլտի սցենարը գնեց 2012 թվականին՝ 3 մլն դոլլարով։ Sony Pictures Entertainment-ը ապրիլին Ռոլանդ Էմերիխին նշանակում է ֆիլմի ռեժիսոր։

Ֆիլմի նկարահանումնեն սկսվել է 2012 թվականի օգոստոսին Մոնրեալում և Վաշինգտոնում։

Գրականություն

  • George Sylvester Viereck. [Title The Strangest Friendship in History: Woodrow Wilson and Colonel House]. — Aware Journalism, 1976. — 375 с. — ISBN 9780837184135.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Սպիտակ Տան Գրոհը ՍյուժեՍպիտակ Տան Գրոհը ԴերերումՍպիտակ Տան Գրոհը ՍտեղծումՍպիտակ Տան Գրոհը ԳրականությունՍպիտակ Տան Գրոհը ԾանոթագրություններՍպիտակ Տան Գրոհը Արտաքին հղումներՍպիտակ Տան Գրոհը2013ԱՄՆԱնգլերենՀունիսի 28ՄարտաֆիլմՉենինգ ԹաթումՋեյմի ՖոքսՋեյմս Վուդս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գևորգ ՉաուշԱզոտԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀարկԱրծվաշենԿոկորդաբորբՎահագն ԴավթյանՔիշ (կղզի)Հայաստանի թռչունների ցանկՀովհաննես ԲաղրամյանՎահան ՏերյանՑրված սկլերոզԿենդանակերպի նշաններՀին աստվածներ (դրամա)Սննդային ալերգիաԱլկալիական մետաղներՆյութափոխանակությունԱֆղանստանԱռնո ԲաբաջանյանՀայաստանի զինանշանՖաշիզմԵնթակաԿիպրոսՇվեդիաՍտեփանավանի դենդրոպարկՊետրոս ԴուրյանՂազախստանՀամախառն ներքին արդյունքՏարերային աղետներՏեսակարար ջերմունակությունՀայաստանի քաղաքներըՈրոտանի կիրճԽոսքի մասերՄերկուրի (մոլորակ)Կարմիր գիրքՁիԱլեքսանդր ԹամանյանՀայաստանի գետերի ցանկՋուրԼևոն ԱրոնյանՀին ՀունաստանԻսլամՑեղին սիրտը (ժողովածու)Սայաթ-ՆովաԱկնարկ (ժանր)ԾխախոտԿատուներՄակերեսԱպրիլի 24Հին աշխարհի յոթ հրաշալիքներՄագաղաթԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Սմբատ Ա ՆահատակԳեղարքունիքի մարզՏեղերի վանքՀեմոգլոբինԴավիթ ԲեկԷկոլոգիական գործոններՄեծ Հայքի նահանգների ցանկՎաղարշապատՀաղարծնի վանքՎինսենթ վան ԳոգՀայաստանի բուհերի ցանկԱրյան խումբՀայերենի այբուբենԵզդիներԱՄՆ-ի նախագահների ցանկՇունԵվրոպական միությունԱմերիկայի հայտնագործումԳրիգոր ԶոհրապԲիբլիական (պոեմ)Քիմիական ռեակցիաներԳրիգոր ՆարեկացիՏուբերկուլոզՍանահինի վանական համալիրՕվկիանիա🡆 More