Տարօրինակ Դեպքեր Սթիվ Հարինգտոն

Սթիվ Հարինգտոն (անգլ.՝ Steve Harrington), Նեթֆլիքս հարթակի «Տարօրինակ դեպքեր» գիտական ֆանտաստիկա հեռուստասերիալի գեղարվեստական կերպար, որին մարմնավորել է ամերիկացի դերասան Ջո Քիրին։

Սթիվ
Տարօրինակ դեպքերի հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Ուիլ Բայերսի անհետացումը» (2016)
ՍտեղծողԴաֆեր եղբայրներ
Տեղեկություններ
Ամբողջական անունՍթիվ Հարինգտոն
Մականուն(ներ)
ՍեռԱրական

Կերպարի կենսագրություն

Առաջին եթերաշրջան

Սթիվը ի սկզբանե լինում է 1980-ականների ոճով տղա։ Հանդիպում է Նենսի Ուիլերի հետ, սակայն Ջոնաթան Բայերսի տեսախցիկը կոտրելուց հետո, Նենսին մտերմանում է Ջոնաթանի հետ։ Սթիվը Ջոնաթանի հետ կռվում է և հասկանում է իր սխալները։ Երբ նա գնում է Բայերսների տուն, ներողություն խնդրելու համար, օգնում է Նենսիին և Ջոնաթանին Դեմագոգոնի դեմ պայքարում, նրանք հաղթում են։ Եթերաշրջանի վերջում Նենսին նոր տեսախցիկ է գնում Ջոնաթանի համար, և Սթիվը շարունակում է իր հարաբերությունները Նենսիի հետ։

Երկրորդ եթերաշրջան

Սթիվի հարաբերությունները Նենսիի հետ լինում են լարված, և զույգը բաժանվում է այն բանից հետո, երբ Նենսին չի ասում, որ սիրում է տղային։ Մի երեկույթի ժամանակ Նենսին հարբում է և Սթիվին ասում է, որ նրանց հարաբերությունները կեղծ են։ Սթիվը վատ հարաբերություններ է ունենում դպրոցի նոր աշակերտ՝ Բիլի Հարրովի հետ, որը զբաղեցնում է Սթիվի տեղը։ Սթիվը կապ է հաստատում Մայք Ուիլերի և նրա ընկերների հետ այն բանից հետո, երբ Դասթին Հենդերսոնը խնդրում է նրան օգնել գտնել Դարտանյանին, առանց կասկածելու, որ դա Դեմագորգոնն է։ Սթիվը և Դասթինը քննարկում են, թե ինչպես կարելի է մտերմանալ աղջիկների հետ, այդ ժամանակ Դասթինը սիրահարված է լինում Մաքսին։ Շուտով նրանց միանում է Մայքը, Լուկասը և Բիլիի խորթ քույրը՝ Մաքսը։ Սթիվը պաշտպանում է երեխաներին, երբ Դեմագորգոնը պատրաստվում է հարձակվել, նաև ձգում է ժամանակ, որպեսզի Տասնմեկը Հոփերի հետ փակեն դարպասները և Ջոյսը Ուիլի միջից հանի Դեմագորգոնի ոգին։

Երրորդ եթերաշրջան

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Սթիվը սկսում է աշխատել սրճարանում իր նախկին դասարանցու՝ Ռոբին Բաքլիի հետ (Մայա Հոուք), որը հաճախ ծաղրում է նրան։ Դասթինը, վերադառնալով գիտական ճամբարից և իր նոր ընկերուհու՝ Սյուզի Յուտայի հետ զրուցելու համար ռադիոընդունիչ սարք տեղադրելով, խնդրում է Սթիվի օգնությունը՝ իր լսած ռուսական ռադիոուղերձը թարգմանելու համար։ Ռոբինը օգնում է թարգմանությամբ, կռահելով, որ ռուսների պայմանագիրը կայանալու է հենց սրճարանում, Լուկասի քույրը՝ Էրիկան համաձայնում է օգնել նրանց և գնալ խողովակների միջով՝ անվճար պաղպաղակի դիմաց։ Սթիվը, Ռոբինը, Դասթինը և Էրիկան գտնում են ռուսների գաղտնի վայրը, որտեղ նրանք փորձում են բացել հակառակ կողմի դարպասները։ Ռուսները բռնում են Սթիվին և Ռոբինին, նրանց պահում են թմրանյութերի ազդեցության տակ, սակայն Դասթինը Էրիկայի հետ փրկում են նրանց։ Թմրանյութերի ազդեցության տակ Ռոբին քամինգ աութ է անում որպես լեսբուհի և ավելացնում, որ Սթիվը նրան գրավում է։ Դեպքերը տեղի են ունենում այնպես, որ բոլորը պայքարում են Դեմագորգոնի դեմ, մինչ Հոփերը Ջոյսի հետ կփակի դարպասները։

Հետագայում Սթիվը և Ռոբինը կորցնում են իրենց աշխատանքը և շարունակում են աշխատել այլ վայրում։

Ընդունելություն

Երկրորդ եթերաշրջանում Սթիվ Հարինգտոնի կերպարի զարգացումը հավանության է արժանացել և հանգեցրել է նրան, որ Սթիվը դարձել է շոուի ամենասիրված և քննադատված կերպարը, իսկ Ջո Քիրին ստացել է քննադատական կարծիքներ դերակատարման համար։ Քննադատները և հեռուստադիտողները դրական են արձագանքել կերպարի ստերեոտիպային խուլիգանից և սրտակերից՝ հոգատար և պաշտպանիչ բնավորության։ Երկրպագուներին հիմնականում դուր է գալիս նրա ընկերությունը Դասթին Հենդերսոնի հետ և նրա պաշտպանողական վերաբերմունքը երեխաների նկատմամբ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ երկրպագուներ նրան անվանել են «Մայրիկ Սթիվ»։

Կերպարի զարգացումը շարունակվել է երրորդ եթերաշրջանում, որտեղ ներկայացվում է իր ընկերոջ՝ Ռոբին Բաքլիի կողմից։ Դերասաններ Ջո Քերրիի և Մայա Հոուքի միջև եղած սիրախաղը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ինչպես նաև դրական արձագանքի է արժանացել Սթիվի բնավորության կատակասեր կողմը։ Հիմանականում Սթիվը դրական գնահատականի է արժանացել՝ Ռոբինի որպես լեսբուհի քամինգ աութից հետո, նրա խոհուն և հասկացող բնավորության համար։

Ծանոթագրություններ

Tags:

Տարօրինակ Դեպքեր Սթիվ Հարինգտոն Կերպարի կենսագրությունՏարօրինակ Դեպքեր Սթիվ Հարինգտոն ԸնդունելությունՏարօրինակ Դեպքեր Սթիվ Հարինգտոն ԾանոթագրություններՏարօրինակ Դեպքեր Սթիվ ՀարինգտոնԱմերիկացիԱնգլերենԳիտական ֆանտաստիկաԴերասանՆեթֆլիքսՋո ՔիրիՏարօրինակ դեպքեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍմբատաբերդԿոչականՍիլվա ԿապուտիկյանԱրեգակԳագիկ ԱՌևմատոիդ արթրիտՀայոց պատմությունՍեռական բազմացումՄայր Հայաստան հուշահամալիրՀայոց լեզվի պատմությունՓորլուծությունԱստվածաշունչԵրկաթԱրցախի ՀանրապետությունՄԻԱՎ/ՁԻԱՀՈւղղանկյուն եռանկյունԱլեքսանդր ՇիրվանզադեԱլեքսանդր ՍպենդիարյանՀայկ նահապետՄարդու աչքՎիտամին EԺառանգական հիվանդություններԱրևածաղիկՆախադասության գլխավոր անդամներԱլեքսանդր ՊուշկինՍամվել (վեպ)ՊղինձՇաղկապՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Երակների վարիկոզ լայնացումԳուլիվերի ճանապարհորդություններըՍեռական հարաբերությունՎանՀայաստանի առաջին հանրապետությունԽտությունԹիթեռներՊետական կառավարման ձևՄինչամուսնական սեքսՀակոբ ՊարոնյանԼեոնիդ ԵնգիբարյանՄԻԱՎԳերմանիաԲյուրականի աստղադիտարանԼեոնարդո դա ՎինչիԳյումրիԻրանՀեպատիտ CԱյրին (նորավեպ)Թաջ ՄահալԱնորոշ դերբայԱրյան ընդհանուր հետազոտությունՆիդերլանդներՎահանաձև գեղձի քաղցկեղՍաղմոսավանքԱմբոխները խելագարվածՄոնա ԼիզաՏարերային աղետներՎերաբերական (խոսքի մաս)Վիկտոր ՀամբարձումյանՄովսես ԳորգիսյանՍմբատ Ա ՆահատակՄթնշաղի անուրջներՓայծաղԱյրվածքՄրգաշատԴերբայական դարձվածՎիտամին D-ի անբավարարությունՏավուշի մարզԱծխաջուրԲանակում (հեռուստասերիալ)ԴեղանյութերԿրիպտոարժույթՀատկացուցիչԺողովրդավարությունՕձունի տաճարՎիտամին CԱլեքսանդր Մակեդոնացի🡆 More