Ռուբեն Զարյան: հայ-խորհրդային ակադեմիկոս

Ռուբեն Վարոսի Զարյան (Ռուբեն Վարոսի Ղազանջյան, սեպտեմբերի 1 (14), 1909, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1994(1994-02-02), Երևան, Հայաստան), հայ խորհրդային գրականագետ, թատերագետ, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ Արվեստագիտության դոկտոր (1962), պրոֆեսոր (1963), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)։

Ռուբեն Զարյան
Ռուբեն Զարյան: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ
Ծնվել էսեպտեմբերի 1 (14), 1909
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 2, 1994(1994-02-02) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունՌուբեն Զարյան: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Ռուսական կայսրություն և Ռուբեն Զարյան: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայպետհրատ, Խորհրդային գրականություն, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1936)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (1962)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Կենսագրություն

1936 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938-1947 թթ. եղել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1941-1943 թթ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948-1958 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն։ Զարյանը տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-1961 թթ. ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվեստին։ Գրել է հուշագրություններ՝ հայ արվեստի և գրականության անվանի գործիչների մասին։ Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հ․ Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է։ Զարյանի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարան (1964) և հայկակաև Շեքսպիրագիտության կենտրոն (1966)։ 1970 թվականից անդամ է Գերմանական Շեքսպիրյան ընկերության։ 1974 թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է։ Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով։

Երկեր

  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1939, 100 էջ։
  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1940, 128 էջ։
  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 136 էջ։
  • Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրոնում, Երևան, 1954, 172 էջ։
  • Թատերական դիմանկարներ, գիրք 1, Երևան, 1956, 376 էջ։
  • Սիրանույշ, Երևան, 1956, 348 էջ։
  • Սիրանույշ (1857-1932), Երևան, 1957, 344 էջ։
  • Ադամյան (արվեստը), Երևան, 1960, 415 էջ։
  • Ադամյան (կյանքը), Երևան, 1961, 535 էջ։
  • Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 304 էջ։
  • Շեքսպիրը և հայերը, Երևան, 1967, 104 էջ։
  • Հասմիկ, Երևան, 1970, 143 էջ։
  • Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։
  • Երբ վարագույրը բացվում է, Երևան, 1973, 231 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1974, 127 էջ։
  • Շեքսպիրի հետ, Երևան, 1976, 248 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 1, Երևան, 1979, 292 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։
  • Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, 536 էջ։
  • Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, 548 էջ։
  • Հուշապատում, գիրք 3, Երևան, 1981, 384 էջ։
  • Փափազյան (հոդվածներ, հուշեր), Երևան, 1988, 232 էջ։
  • Էջեր հայ թատրոնի պատմությունից (1860-1870), Երևան, 1989, 313 էջ։
  • Յոթ դիմանկար (էջեր հայ թատրոնի պատմությունից), Երևան, 1992, 165 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր I, Երևան, 1988, 544 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր II, Երևան, 1990, 524 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր III, Երևան, 2012, 528 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր IV, Երևան, 2016, 544 էջ։

Մամուլ

  • Հոդվածների մատենագիտություն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռուբեն Զարյան: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Զարյան» հոդվածին։
Ռուբեն Զարյան: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Զարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672 Ռուբեն Զարյան: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ 

Tags:

Ռուբեն Զարյան ԿենսագրությունՌուբեն Զարյան ԵրկերՌուբեն Զարյան ԾանոթագրություններՌուբեն Զարյան Արտաքին հղումներՌուբեն Զարյան19091994ԳյումրիԵրևանԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՀՀ ԳԱԱՀայաստանՌուսական կայսրությունՍեպտեմբերի 14Փետրվարի 2

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կանոնավոր եռանկյունՍտեփան Զորյան (գրող)Հին աստվածներ (դրամա)SWOT վերլուծությունԵղիշե ՉարենցԹվական անունԼուսինԱտամհատիկՀին ՀռոմՀայերԱրտիստը (Շիրվանզադե)ՀերպեսԳնաճԵռանկյան մակերեսՍեբորեային մաշկաբորբՇունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՎանի թագավորության արքաների ցանկԼոռու մարզՀայաստանի Հանրապետության բնակչությունԴուբայԱշտարակի շրջանԳունային խորհրդանիշներԷրիթրոցիտներԴիլիջանԳորշ արջՓայծաղՎաղարշապատԴանթեական առասպելԱլբերտ ԱյնշտայնԿառավարում (տնտեսագիտություն)Դերբայական դարձվածԱրտաշեսյաններԽտությունՄաշկի սնկային հիվանդություններՀռոմեա-սելևկյան պատերազմԽաղՁվարանի կիստաԱվետիք ԻսահակյանԻսլամԱրեգակՎիտամին B6ՀոմանիշՕրալ սեքսՀոգեբանությունԱռաջավորասիական ընձառյուծՄեղուներԴոն Կիխոտ (վեպ)Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՊարույր ՍևակՕլիմպոսի աստվածներՀյուսիսային Ամերիկա«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՏրդատ ԳՌուսաստանՄԻԱՎ/ՁԻԱՀԺենգյալով հացՍասնա ծռերԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՇավարշ ԿարապետյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՍտենտավորումՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿրծքավանդակի ցավՀայրենական մեծ պատերազմԺամԷրեկտիլ դիսֆունկցիաԱվստրիաԱռողջ ապրելակերպԱրվեստՍրտի ռիթմի խանգարումներՁնծաղիկԷլեկտրական հոսանքՕձերՌուբեն Մաթևոսյան🡆 More