Պրեսլավի գրադպրոց, համարվում է աշխարհի առաջին սլավոնական գրադպրոցը։ Այն ստեղծել է Կյուրեղի և Մեթոդիոսի աշակերտներից մեկը՝ սուրբ Նաումին 886 թվականին բուլղարական մայրաքաղաք Պլիսկայում։ Դպրոցը հիմնադրվել է բուլղար իշխան Բորիս 1-ինի հրամանով, որը հարգանքով ընդունեց Կյուրեղի և Մեթոդիոսի երեք աշակերտներ Կլիմենտ Օրխիդացուն, սուրբ Նաումին և Անգելարիուսին` դուրս շպրտված գերմանացի կաթոլիկական հոգևորականների կողմից արևմտյան սլավոնների մեջ ժամասացություն տարածելու համար։ 893 թվականին Սիմեոն 1-ինը դպրոցի հիմնական գործունեությունը տեղափոխեց բուլղարական նոր մայրաքաղաք Պրեսլավ։
Աշխարհում կիրիլիցայով ամենահին գրանմուշները գտնվել են Պրեսլավի մոտ, այն հաստատում է Պրեսլավի գրադպրոցի ձեռքբերումը, որը համարվում է ժամանակակից սլավոներեն գրի կիրիլիցայի ստեղծումը։ Գոյություն ունի նաև այլ ենթադրություն, համաձայն որի կիրիլիցան ստեղծել է Կիրիլի և Մեթոդիոսի աշակերտ Կլիմենտ Օխրիդեցին Օխրիդի գրադպրոցում։
Պրեսլավի գրադպրոցը համարվում է Բուլղարական առաջին կայսրության և 9-10-րդ դարերի բոլոր սլավոնական ժողովուրդների ամենակարևոր գրական և մշակութային կենտրոնը։ Դպրոցի հիմնական գործունեությունը թարգմանչությունն էր, այնտեղ թարգմանում էին Աստվածաշունչը և քրիստոնեական սուրբ գրքերը բոլոր սլավոններին հասկանալի Հին սլավոներեն լեզվով։
Բացի թարգմանչական գործունեությունից, դպրոցում անց էին կացվում ակտիվ ստեղծագործական, ուսումնական և գեղարվեստական աշխատանքներ։ Այնտեղ գրվում էին ինքնատիպ գրական ստեղծագործություններ, ուսուցանվում էին աշակերտներ, ստեղծվում էին կերամիկական աշխատանքներ։ Պրեսլավի գրադպրոցի լավագույն պոետներից մեկը համարվում էր Կոնստանտին Պրեսլավեցին, որը գրեց Այբբենական աղոթքը։ Դպրոցի հանրաճանաչ ստեղծագործողների մեջ հանդիպում են անուններ ինչպիսիք են Չերնորիզեց Խրաբրը, Յոհանն Էկզարխը և ուրիշներ։
Պրեսլավի գրադպրոցի գործունեությունը դադարեցվեց 972 թվականին, երբ այն ամբողջությամբ հրկիզվեց Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկի կողմից։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պրեսլավի գրադպրոց, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.