Պետեր Բերենս: գերմանացի ճարտարապետ

Պետեր Բերենս (գերմ.՝ Peter Behrens,ապրիլի 14, 1868(1868-04-14), Համբուրգ, Հյուսիսգերմանական միություն - փետրվարի 27, 1940(1940-02-27), Բեռլին, Նացիստական Գերմանիա), 20-րդ դարի ամենանշանավոր գերմանացի ճարտարապետներից մեկը, մոդեռնի ներկայացուցիչ։ Հայտնի է նկարչության, ճարտարապետության, գրաֆիկական դիզայնի և այլ ոլորտներում կատարած իր աշխատանքներով։ Մեծ ներդրում է ունեցել դարասկզբին ձևավորվող նոր ճարտարապետական և դիզայնի դպրոցների կայացման գործում։ Համարվում է մոդեռն օբյեկտիվ ճարտարապետության և մոդեռն ինդտուստրիալ դիզայնի ուղղությունների հիմնադիր։

Պետեր Բերենս
գերմ.՝ Peter Behrens
Պետեր Բերենս: Կենսագրություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ
Ծնվել էապրիլի 14, 1868(1868-04-14)[…]
ԾննդավայրՀամբուրգ, Հյուսիսգերմանական միություն
Մահացել էփետրվարի 27, 1940(1940-02-27)[…] (71 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Academy of Fine Arts, Karlsruhe? (1887), Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (1892) և Christianeum Hamburg?
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և Kunstgewerbeschule Düsseldorf?
Ուշագրավ աշխատանքներEduard-Müller-Krematorium?, Haus Wiegand?, Mannesmann-Haus?, AEG’s Turbine factory?, AEG-Montagehalle für Großgeräte?, AEG-Kleinmotorenfabrik? և Neue Fabrik für Bahnmaterial?
Ազդվել էAlbert Neuhuys?
Պետեր Բերենս: Կենսագրություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Peter Behrens Վիքիպահեստում

Կենսագրություն

Կրթությունը և նախնական գործունեությունը

Բերենսը ծնվել է 1868 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ 1886-1889 թվականներին սովորել է Համբուրգի Կիրառական արվեստների դպրոցում, այնուհետև ընդունվել է Կարլսրուե քաղաքի Արվեստների դպրոց։ Իր ուսումը Բերենսն ավարտել է Դյուսելդորֆ քաղաքի Արվեստի ակադեմիայում։

1890 թվականից սկսած աշխատել է Մյունխենում, որպես գրաֆիկական նկարիչ։ Մյունխենում նա միանում է յուգենդսթիլ շարժմանը։ 1893 թվականին նա դառնում է Մյունխենյան սեցեսիայի հիմնադիրներից մեկը։

Բերենսը պատրաստում է փորագրություններ, գունազարդ պատկերներ, գրքերի երեսներ և արհեստագործակական այլ իրեր։ Նրա բոլոր աշխատանքները համապատասխանում էին նորարար մոդեռն ոճին։ 1897 թվականին Բերենսը սկսում է համագործակցել Հերման Օբթրիսթի, Ավգուստ Էնֆելի, Բրունո Պաուլի, Ռիխպարդ Ռիմարշմիտդի և Բերնարդ Պանկոկի հետ։ Նրանք միասին հիմնադրում են «Դեկորատիվ֊կիրառական արվեստների միացյալ արհեստանոցներ» (գերմ.՝ Vereinigte Werkstätten für Kunst und Handwerk ) ընկերությունը, որն արտադրում է ձեռագործ կիրառական իրեր։

1898 թվականին Բերենսը բեռլինյան «Պան» ամսագրի դիզայն է մշակում և ներկայացնում կահույքի դիզայնի իր առաջին նախագծերը։

1899 թվականին Մեծ Դուքս Էրնստ Լյուդվիգ Հեսսե֊Դարմշտադտը հրավիրում է Բերենսին Մատիլդենհուհեյում (գերմ.՝ Mathildenhöhe ) տեղակայված արվեստագետների համայնք։ Բերենսը տեղափոխվում է Դարմշտադտ։ Այնտեղ Բերենսը նախագծում է իր առաջին շինությունը և սեփական կացարանը։ Լինելով ամբողջական արվեստի գործ՝ Հաուս Բերենսը(գերմ.՝ Haus Behrens) իրական իրարանցում է առաջացնում։ Բերենսը ինքնուրույն է մշակում տան ճարտարեպտությունը, ինտերիերը, կահույքի դասավորությունը և տեսքը։

1901-1902 թվականներին Բերենսը դասավանդում է Դյուսելդորֆի Արհեստների դպրոցում։ 1903 թվականին նա լքում է Մատիլդենհուհեն։ 1907 թվականին նա ստանձնում Դյուսելդորֆի Արհեստների դպրոցի տնօրնեի պաշտոնը։

Ինդուստրիալ ճարտարապետության հիմնադիր

1906 թվականին Բերենսը գովազդի նախագծման պատվեր է ստանում Համընդհանուր էլեկտրական ընկերությունից(ՀԷԸ)(գերմ.՝ Allgemeine Elektricitäts-Gesellschaft (AEG))։ Բերենսը դառնում է ընկերության գեղարվեստական գծով խորհրդատուն։ Նա աշխատում է մի շարք նախագծերի վրա։ 1908-1909 թվականներին նա կառուցում է ՀԷԸ տուրբինների գործարանի շենքը Բեռլինում։ Բերենսը բնակարաններ է նախագծում ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար։ Նա անձամբ է մշակում բնակարաններում տեղադրված կենցաղային և էլեկտրական սարքավորումների դիզայնը, ստանդարտացնում է նրանց դետալների ձևերը և ռացիոնալիզացնում է արտադրության ընթացքը։ Զուգահեռաբար նա աշխատում է ընկերության վաճառքի սրահների կառուցման և ապրանքային կատալոգների և գնացուցակների ստեղծման ուղղությամբ։ Բերենսը պատմության մեջ առաջին անգամ օգտագործում է դիզայնը, որպես միասնական կորպորատիվ ինքնություն և մշակույթի կերտման գործիք։ ՀԷԸ և Բերենսի համագործակցությունը ավարտվում է 1914 թվականին։

1907 թվականին Բերենսը միանում է Պետեր Բրուքմանի, Յոզեֆ Օլբրիխի, Ֆրից Շումախերի, Ռիխարդ Ռիմերշմիդի և Հերման Մուտիզիոսի հետ և հիմնադրում է Գերմանական աշխատանքային միությունը(գերմ.՝ Deutscher Werkbund)։ Կազմակերպությունը ցանկանում էր մեկտեղել անհատական արհեստվարժությունը և արդյունաբերական ստանդարտացված արտադրությունը, ինչը թույլ կտար ստանալ ձեռագործ իրերի որակ ունեցող զանգվածային արտադրանք։

Նույն 1907 թվականին Բերենսը իր ճարատարապետական ընկերությունն է հիմնադրում Բեռլինում։ Վալտեր Գրոպիուսը (մինչև 1910 թվական), Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն (1908-1911), լը Կորբյուզիեն (1910-1911) աշխատում էին այդ ընկերությունում։ Ընկերությունը չափազանց արդյունավետ գործունեություն է ծավալում։ Պատրաստվում է Գերմանիայի դեսպանատան նախագիծը Սանկտ Պետերբուրգում (1911-1912), կառուցվում է IG Farben ըներկության գործարանային համալիրը։ Նորթհեմփթոնում կառուցվում է միջազգային մոդեռնի ոճում նախագծված առաջին բնակելի շինությունը։ Բերենսը ստեղծում է ճենապակե, ապակե իրեր և նախշազարդ լինոլեում հատակներ տարբեր գրասենյակների և ընկերությունների համար։ Նրա վերջին նախագծերից մեկը պետք է լիներ ՀԷԸ գլխամասային գրասենյակը Բեռլինում։ Բերենսը շարունակում էր իր դասախոսական գործունեությունը։ 1922-1936 թվականներին նա գլխավորում է ճարտարապետության բաժինը Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում։ Նա նաև հանդիսանում էր Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժնի վարիչը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Պետեր Բերենս: Կենսագրություն, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Բերենս» հոդվածին։

Tags:

Պետեր Բերենս ԿենսագրությունՊետեր Բերենս ՊատկերասրահՊետեր Բերենս ԾանոթագրություններՊետեր Բերենս18681940d:Q150981d:Q76726Ապրիլի 14ԲեռլինԳեղանկարչությունԳերմաներենԳերմանիաՀամբուրգՃարտարապետությունՄոդեռնՆացիստական ԳերմանիաՓետրվարի 27

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍողուններՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԴերանունԲանաստեղծությունԽաչատուր ԱբովյանԻնդոնեզիաՏիգրանաշենԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄեծ Հայքի նահանգների ցանկՌոբերտ ՖիշերՍմբատաբերդԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԴիլիջանԲայԿալցիումԱլպիական մանուշակ (պատմվածք)ԲրազիլիաԵռանկյան մակերեսՄրջյուններԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱծանցՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԽատուտիկԻնքնաթիռԱվարայրի ճակատամարտԱմոքսիցիլինՍեղան (երկրաչափություն)Իմ անունն Արամ էԾծմբական թթուԱպրիլի 24ՓղերԾիրանԱլմա-Աթայի հռչակագիրԵրեքնուկՔարտեզԿտավատԼոռու մարզՀեկտարՄերկուրի (մոլորակ)ՇնչառությունԵրվանդունիների թագավորությունԼուսանՄայրիկ (ֆիլմ)ԱլգորիթմՀայկական ազգային հագուստ (տարազ)Արաբական Միացյալ ԷմիրություններԼևոն ԲԻրավունքԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՀետգրությունՉարլզ ԴարվինՄովսես ԳորգիսյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻսրայելՀամո ԲեկնազարյանԵրկաթԾաղկեվանք (Արա լեռ)Անրի ՎեռնոյՍաղմոսավանքՆիկոլ ՓաշինյանՆևրոզներԵռանկյան բարձրությունՎլադիլեն ԲալյանՍամվել (վեպ)ՍիրտՕսմանյան կայսրությունԳաստրիտՄեծապատիվ մուրացկաններԱրտաշատԱշտարակ (քաղաք)ՀապավումԱծական անունՄթնշաղի անուրջներԱՄՆ-ի նախագահների ցանկՍակրավոր🡆 More