Պատրիկ Ահերն

Պատրիկ Բարթոլոմյու Ահերն (իռլանդերեն՝ Pádraig Parthalán Ó hEachthairn, անգլ.՝ Patrick Bartholomew Ahern) (ավելի հայտնի է որպես Բերտի Ահերն, անգլ.՝ Bertie Ahern, սեպտեմբերի 12, 1951(1951-09-12), Drumcondra, Dublin City Council, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի քաղաքական գործիչ։ 1997 թվականի հունիսից 2008 թվականի մայիսը Իռլանդիայի վարչապետն էր։

Պատրիկ Ահերն
անգլ.՝ Bartholomew Patrick Ahern և իռլանդերեն՝ Parthalán Pádraig Ó hEachthairn
Պատրիկ Ահերն
 
Կուսակցություն՝ Ֆիանա Ֆայլ և Ֆիանա Ֆայլ
Կրթություն՝ Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտ և St. Aidan's C.B.S.?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք լատինական եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[…] (72 տարեկան)
Ծննդավայր Drumcondra, Dublin City Council, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա
Քաղաքացիություն Պատրիկ Ահերն Իռլանդիա
Ի ծնե անուն անգլ.՝ Patrick Bartholemew Ahern
Ամուսին Miriam Ahern?
Զավակներ Սեսիլիա Ահերն և Georgina Byrne?
 
Կայք՝ bertieahernoffice.org
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 12-ին Դուբլինում՝ Իռլանդիայի անկախության շարժմանը մասնակցող ակտիվիստների ընտանիքում։ 17 տարեկանում միացել է «Ֆիաննա Ֆայլ» ազատական-քաղաքական կուսակցության շարքերին։ 1977 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում։ 1986-1987 թվականներին Դուբլինի քաղաքապետն էր։ 1987-1991 թվականներին աշխատանքի նախարարն էր, իսկ 1991-1994 թվականներին՝ Ֆինանսների նախարարը։ Այդ ընթացքում՝ տարբեր կառավարական կոալիցիաների ձևավորման ժամանակ, վաստակել է հմուտ բանակցողի համբավ։

1994 թվականի վերջին՝ հանրապետական կառավարության հրաժարականից հետո, Ալբերտ Ռեյնոլդսը ընտրվել է Ֆիաննա Ֆայլի ղեկավար և դարձել ընդդիմության առաջնորդ։ 1997 թվականի ընտրություններում հաղթելուց հետո «Ֆիաննա Ֆայլը» առաջադեմ դեմոկրատների կուսակցության հետ ձևավորել է կոալիցիոն կառավարություն, և Ահերնը դարձել է Իռլանդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

Չնայած մի շարք կոռուպցիոն սկանդալներին, որոնք մթագնել են կառավարության գործունեությունը, Ահերնը լավ արդյունքների է հասել տնտեսական ոլորտում։ Բացի այդ, նա Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ բանակցությունների ակտիվ մասնակից էր։

2002 թվականին կոալիցիան կրկին հաղթել է խորհրդարանական ընտրություններում, և Ահերնը պահպանել է իր պաշտոնը։ Իրաքի պատերազմում ամերիկյան զինված ուժերին տրամադրած կառավարության գաղտնի օգնությունը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը մթագնում էին հաջորդ տարիները։ Միևնույն ժամանակ, Ահերնի համար հաջողություն է դարձել Իռլանդիայի նախագահությունը Եվրոպական միությունում 2004 թվականի առաջին կեսին, որի ընթացքում համաձայնեցվել է ԵՄ սահմանադրության տեքստը, ինչպես նաև տեղի է ունեցել 10 նոր երկրների անդամակցությունը ԵՄ-ին։

Կոալիցիան, որում ընդգրկված էր նաև Կանաչների կուսակցությունը, կառավարությունը կազմավորել է 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո․ Ահերնը դարձել է Իռլանդիայի առաջին վարչապետը, որն ընտրվել է երրորդ անընդմեջ ժամկետով։

2008 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ահերնը հայտնել էր, որ մայիսի 6-ին հրաժարվելու է վարչապետի և «Ֆիաննա ֆայլ» կուսակցության ղեկավարի պաշտոններից։ Ապրիլի 9-ին Բրայան Քոուենն ընտրվել է Ֆիաննա Ֆայլի նոր առաջնորդ։ Մայիսի 6-ից սկսած և մայիսի 7-ին Բրայան Քոուենը խորհրդարանի կողմից հաստատվել է Իռլանդիայի վարչապետի պաշտոնում։

Ահերնի դուստրը գրող Սեսիլիա Ահերնն է։ Երկրորդ դուստրը՝ Ջորջինան, ամուսնացած է իռլանդացի փոփ երգիչ Նիկի Բիրնի հետ։

Ծանոթագրություններ

Պատրիկ Ահերն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Ահերն» հոդվածին։

Tags:

195119972008d:Q1261255d:Q154550d:Q159736d:Q173500d:Q4810766ԱնգլերենԻռլանդերենԻռլանդիաՍեպտեմբերի 12

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աղբյուր ՍերոբԷնդոմետրիոզԳևորգ Մարզպետունի (վեպ)Շաքարային դիաբետՀեշտոցի սնկային վարակՀարադրությունԲարորակ ուռուցքներԷպիլեպսիաԻոսիֆ ՍտալինՄարդու առնանդամԴեռահասի հոգեբանությունԱրգանդՍիլվա ԿապուտիկյանՀելիկոբակտեր պիլորի վարակԳուրգեն ՄահարիՀամաստեղություններՏավուշի մարզԲառարանՍրտի կծկումների հաճախականությունՀռոմի թագավորության պատմությունՐաֆֆիԱրցախյան ազատամարտՎլադիմիր ԳասպարյանՌուբեն Գրիգորյան (գործարար)ԲնավորությունԱսորեստանԼիտրՆԱՏՕՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԼոռու մարզՀարավային ԱմերիկաՆորավանքԱրմավիրԴիլիջանՊելեՍասնա ծռերՄետրոնիդազոլՄարդու կմախքԼոգիստիկաՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Արգանդի վզիկի քաղցկեղԾիրանՎաղարշապատԶինվորական կոչումներՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԸնկուզենիՍամվել (վեպ)Լուսինե ԿիրակոսյանԳաստրիտԷկոլոգիաՖիդայական շարժումԱրեգակնային համակարգԱռնանդամի գլխիկՓայծաղՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՋիմ ԹորոսյանԲրոնխաբորբԼեղապարկԽնկո ԱպերՍրտի ռիթմի խանգարումներԽոշոր շահումՀեպատիտ CՉո Սո-հյանգՈղնաշարԿունիլինգուսԷֆթանազիաՈւսուցման մեթոդներ և հնարներՎանի թագավորությունՆեյմարՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՀայկական լեռնաշխարհԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայաստանի գետերի ցանկԴանիել ՎարուժանAlexa InternetԲաժանարարների աղյուսակԵզդիներՄինաս Ավետիսյան🡆 More