Նիկոլաս Ցե

Նիկոլաս Ցե (անգլ.՝ Tse Ting-Fang, չինարեն՝ 謝霆鋒, օգոստոսի 29, 1980(1980-08-29), Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, մարտարվեստի վարպետ, երաժիշտ և կոմպոզիտոր, Emperor Entertainment Group-ի անդամ։ Ի սկզբանե տեսաֆիլմերով և հեռուստատեսությամբ մարտարվեստ ցուցադրելով՝ նա սկսեց զբաղվել այդ ամենով պրոֆեսիոնալ կերպով։

Նիկոլաս Ցե
Նիկոլաս Ցե
Բնօրինակ անունչինարեն՝ 謝霆鋒, չինարեն՝ 谢霆锋 և անգլ.՝ Nicholas Tse Ting-fung
Ծնվել էօգոստոսի 29, 1980(1980-08-29) (43 տարեկան)
Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն
ԵրկիրՆիկոլաս Ցե Կանադա, Նիկոլաս Ցե Բրիտանական Հոնկոնգ և Նիկոլաս Ցե Չինաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, ձեռնարկատեր, դերասան, երաժիշտ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԿրթությունՀոնկոնգի միջազգային դպրոց և Sir Winston Churchill Secondary School?
ԱմուսինՍեսիլիա Չուն
Պարգևներ
Նիկոլաս Ցե Nicholas Tse Վիքիպահեստում

Կենսագրություն

Ցեն ծնվել է Հոնկոնգում 1980 թվականի օգոստոսի 29-ին հոնկոնգցի հայտնի դերասան Պատրիկ Ցեի (չինարեն՝ 谢 贤) և դերասանուհի Դեբորա Լիի (չինարեն՝ 狄波拉) ընտանիքում։ Նրա կրտսեր քույրը դերասանուհի և մոդել Ջենիֆեր Ցեն է։

Կրթություն ստանալով Սուրբ Գեորգիի դպրոցում` նա մեկ տարի սովորել է Հոնկոնգի միջազգային դպրոցում, սակայն թողել է ուսումը 10-րդ դասարանում ցածր գնահատականների պատճառով։ Հետո նա մոտ մեկ տարի ապրել է Ֆինիքս քաղաքում (Արիզոնա), բայց դարձյալ հեռացվել է ցածր գնահատականների համար ու կրկին վերադարձել է Վանկուվեր։ Այնուհետև երաժշտություն է ուսումնասիրել Ճապոնիայում` վերջնականապես Հոնգկոնգ վերադառնալուց առաջ։

Կարիերա

Երաժշտություն

Ցեն երգում էր ընտանիքի ընկերոջ երեկույթին, երբ նրան հայտնաբերեց Ալբերտ Յունգը` Emperor Entertainment Group-ի ղեկավարը։ 1997 թվականին Ցեն պայմանագիր կնքեց EEG-ի հետ և թողարկեց իր առաջին My Attitude ալբոմը, որը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը IFPI ամենավաճառվող ձայնասկավառակների հիթ-շքերթում։ Նույն տարում, երբ տեղի ունեցավ նրա դեբյուտը, նա հաղթող ճանաչվեց նորահայտ արտիստ ամենահռչակավոր անվանակարգում։

Ցեն համընդհանուր հաջողության է հասել 1998 թվականինին այնպիսի երգերով, ինչպիսիք են «早知» (Knew It would be Like That) և «早知» (Knew It would be Like That) и «如果 只得 一星期» (If There Only One Week):

Կինո

  • 1999. Ապագայի ոստիկանություն
  • 2001. Ուրվականներ սպանողները. 2002
  • 2004. նոր ոստիկանական պատմություն
  • 2007. Անխոցելի թիրախ
  • 2011. Շաոլին
  • 2011. Վարպետ Կյուտ

Անձնական կյանք

Ժամանակին Ցեն հանդիպում էր երաժիշտ Ֆեյ Վոնգի հետ, որը 11 տարով մեծ էր նրանից, սակայն նրանք բաժանվել են 2002 թվականին։ 2006 թվականին Նիկոլաս Ցեն ամուսնացել է դերասանուհի Սեսիլիա Չունի (չինարեն՝ 張柏芝) հետ, իսկ 2007 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լուկասը։ 2010 թվականին Նիկոլասը երկրորդ անգամ է հայր դարձել. ծնվել է նրանց երկրորդ որդին, որին անվանել են Քվինտիուս։ Սակայն նրանց ռոմանտիկ հարաբերություններն ավարտվել են 2011 թվականի հունիսի 14-ին, երբ Ցեն, ինչպես հաղորդվում է, ամուսնալուծության հայց է ներկայացրել։ 2014 թվականին հաղորդվել էր, որ Ցեն վերսկսել է իր հարաբերությունները Ֆեյ Վոնգի հետ, որն իր վերջին ամուսնուց բաժանվել էր 2013 թվականին։ 2017 թվականի մայիսի դրությամբ Ցեն և Ֆեյ Վոնգը, ինչպես հաղորդվում է, դեռ միասին են։

Գովազդ

Ցեն գովազդել է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Պեպսին, Սոնին, Biolyn-ը, New World Mobility-ը և Matsunichi-ն։ Բացի այդ, նա հաճախ հայտնվում է նորաձևության ամսագրերի էջերում։ 2008 թվականին նրա արձանը տեղադրվել է Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նիկոլաս Ցե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Ցե» հոդվածին։

Tags:

Նիկոլաս Ցե ԿենսագրությունՆիկոլաս Ցե ԿարիերաՆիկոլաս Ցե Անձնական կյանքՆիկոլաս Ցե ԾանոթագրություններՆիկոլաս Ցե Արտաքին հղումներՆիկոլաս Ցե1980d:Q1054923ԱնգլերենԴերասանԵրաժիշտԿոմպոզիտորՄիացյալ ԹագավորությունՉինարենՉինացիներՊրոդյուսերՌեժիսորՕգոստոսի 29

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի կենդանական աշխարհՄելանոմաԱրցախյան ազատամարտԱրմեն ՄելիքբեկյանՍինուսիտԿանդիդոզՌուսական կայսրությունԿուսակցությունԱրմավիրի մարզԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱրեգակԾաղկազարդԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԼիբանանՎիտամին CՀովհաննավանքՍակուրաՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՇրի ԼանկաՖիդայական շարժումԼյարդԱծանցԱռաջավորասիական ընձառյուծԱղտոտումԱստվածաշունչԼուսինՌաֆայել ՍանտիՀամո ՍահյանՄետրոպոլիտՂազարոս ԱղայանԵվրոպայի դրոշներԽաչատուր ԱբովյանՄիգրենՀարավային ԱմերիկաՄիքայել ՆալբանդյանԱծականի համեմատության աստիճաններՄանուշակԿատարՄեջքի ցավՊարույր ՍևակՀիդրոցեֆալիաՎանՕսմանյան կայսրությունՍիրիաԿատարակտՓոխառությունՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Քեոփսի բուրգԱրագիլանմաններԱշոտ ՆավասարդյանՊարզ նախադասությունԲելգիաՀուդայականությունՀայկական անձնագիրԳևորգ ՉաուշԹաջ ՄահալՀեշտոցԳյումրիԵրևանԱնահիտ (հեքիաթ)ԱրտաշատՏաթևի վանքՉինական մեծ պարիսպՀայերենի կետադրությունՊյութագորասի թեորեմԱշխարհի մայրաքաղաքների ցանկMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԿրիաներԱնիՀայերՈւնո ՈւլբերգԱբեղախոտՀայոց պատմությունԸնկալում🡆 More