Մոսուլի Գործողություն

Մոսուլի գործողություն (արաբ․՝ معركة الموصل‎‎; սորանի՝ شەڕی مووسڵ), Իրաքի բանակի, Փեշմերգայի և Հակաահաբեկչական կոալիցիայի համատեղ գործողություն, որը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերի 16-ին և ձգվում է մինչ օրս։ Գործողության նպատակը եղել է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումը ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից։ Հարձակման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 16-ին։ Քաղաքում բնակվում է մոտ 1.5 միլիոն մարդ։ Կոալիցիայի ուժերը մտահոգություն ունեին, որ քաղաքում կարող է սկսվել հումանիտար ճգնաժամ և քաղաքացիները ահաբեկիչների կողմից կարող են օգտագործվել որպես կենդանի վահան։

Մոսուլի գործողություններ
Քաղաքացիական պատերազմ Իրաքում
Մոսուլի Գործողություն
Մոսուլի գրավման նախագիծը
Թվական 2016 թվականի հոկտեմբերի 16- 2017 թվականի հուլիսի 10
Վայր Մոսուլ, Իրաք Իրաք
Արդյունք Իրաքի ու դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
* Իրաք Իրաք ԻԼԻՊ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում
Հրամանատարներ
* Իրաք Հայդեր ալ Աբադի (Իրաքի վարչապետ)
  • Իրաք Գեներալ մայոր Նաջմի ալ Ջուբուրի (Իրաքի անվտանգության ուժերի դաշտային հրամանատար)
  • Մոսուլի Գործողություն Օմար Հուսեյն (Փեշմերգաի հրամանատար)
ԻԼԻՊ Աբու Բաքր ալ-Բաղդադի
Կողմերի ուժեր
60 000 (Իրաքի անվտանգության ուժեր)
    • 25 000 Իրաքի բանակի զինվորներ
    • 10 000 շիա ոստիկաններ
    • 6000 Փեշմերգաի զինվորներ
  • 3500 ՆԱՏՕ-ի զինվորենր
  • 5000 ամերիկացի զինվորներ
  • 500 ֆրանսիացի զինվորներ
3000—9000 գրոհայիններ
Ռազմական կորուստներ
1000-2000 3000

Նախորդող իրադարձություններ

Մոսուլը, իր մեծությամբ, Իրաքի երկրորդ քաղաքն է։ ԻԼԻՊ-ի գրոհայինները քաղաքը գրավել են 2014 թվականի հունիսին։ Քաղաքը մեծ մասամբ բնակեցված է սուննիներով։ Այս փաստը ձեռնտու է եղել ահաբեկիչներին՝ քաղաքի գրավման ժամանակ, քանի որ տեղի սուննի համայնքը դժգոհ է եղել Իրաքում իշխանության եկած շիա փոքրամասնության գործողություններից։ Հենց Մոսուլի մեծ մզկիթում է Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել իսլամական խալիֆաթի ստեղծման մասին։ Մոսուլը համարվում է ԻԼԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Իրաքում, այդ իսկ պատճառով նախատեսվող ռազմագործությանը պետք է մասնակցեին մեծ թվաքանակով զինվորականներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, մի քանի շաբաթ հարվածներ է հասցրել նախատեսված նշանակետերին, իսկ Իրաքի բանակը գրավել է Մոսուլի շրջակա տարածքները։ Գործողության սկսվելուց 72 ժամ առաջ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Թայֆուն», «Տորնադո» կործանիչները և անօդաչու թռչող սարքերը բերվել են մարտական վիճակի։ Իրաքի բանակը քաղաքի վրա օդից լցրել է թռուցիկներ, որոնք կոչ էին անում բնակիչներին ռազմագործության սկսման ժամանակ՝ ըմբոստություն բարձրացնել ահաբեկիչների դեմ։

Կողմերի ուժեր

Մոտ 3.000-9.000 գրոհայիններ գտնվում են քաղաքում։ Իրաքի բանակը Մոսուլի շրջանում կենտրոնացրել է մոտ 60 000 զինծառայողներ, ներառյալ նաև Փեշմերգայի 6000 զինծառայողներ և մոտ 10000 շիա կամավորներ, որոնց ֆինանսավորում է Իրանը։

Միջազգային կոալիցիան ներառում է 5000 ամերիկացի, 3000 ՆԱՏՕ-ի և 500 ֆրանսիացի զինվորներ, օգնում են երկնքից՝ օդային հարվածներ հասցնելով։ Կոալիցիայի ուժերը գտնվում են քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Մոսուլից հարավ Կայյարա քաղաքի մոտ, որը ԻԼԻՊ-ից հետ է գրավվել ամռանը։

Չնայած կոալիցիոն ուժերի ներկայությանը, Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ միայն Իրաքի բանակը և ոստիկանական ուժերը կմտնեն քաղաք։

Քուրդիստանի հոգևոր կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի գործողություններին հավանություն է տալիս Մոսուլի սուննի բնակչության որոշակի մասը։

2017 թվականի հունիսին Իրաքի կառավարական ուժերը՝ կոալիցիոն ուժերի հետ միասին, ամբողջությամբ ջախջախել են ԻԼԻՊ-ի գրոհայիններին։

Ծանոթագրություններ

Tags:

2016ԱրաբերենԻրաքՀոկտեմբերի 16ՄոսուլՓեշմերգա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մյունխհաուզենի համախտանիշԿիստաԴավիթ ԱնանյանԱլեքսանդր ԹամանյանՂազարոս ԱղայանՎիրուսներՊյութագորասի թեորեմՎիտամին AԵրիկամԴաշտանՈւկրաինաՄարդու առնանդամՈրդանման ելունի բորբոքումԱստվածաշունչՎերածնունդՆախադասության գլխավոր անդամներՇրջակա միջավայրՄարդու պապիլոմավիրուսՀայկական լեռնաշխարհՈւրբաթագիրքՀեպատիտ BՄամփրե արքանՍպիտակ ձին (պատմվածք)ՍակավարյունությունԻսրայել ՕրիԷկոհամակարգՎիտամին B12 անբավարարությունՍպիտակուցներՄեր հայրենիքՄուտացիաՀայ ֆիդայիներԵվրասիական տնտեսական միությունՆևրոզներԱյբուբենՄխիթարյան միաբանությունԼեյկոցիտԱվարայրի ճակատամարտԿոկորդաբորբՄթնոլորտի աղտոտումԴանիել ՎարուժանՉարլի ՉապլինՕվկիանոսՌուսական կայսրությունՄաշկի սնկային հիվանդություններՍասնա ծռերում գործող անձանց անուններԵրաժշտությունՁգողականությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԳարունՓոշոտումՀայկական բանակ (1918-1920)ԿիպրոսՍահմանական եղանակՀեմոգլոբինԱմերիկաՀայաստանի գետերի ցանկՀիսուսի ծնունդԲջիջՎարդանանք (պատմավեպ)Տավուշի մարզՄթնշաղի անուրջներԱվշային հանգույցՆոյյան տապանՄայրիկ (ֆիլմ)ԱստղՎարդան ՄամիկոնյանՀայրենիք (հասկացություն)ԹբիլիսիՎանի թագավորության արքաների ցանկԻմպրեսիոնիզմԵնթակաՄրգաշատԴիկլոֆենակՍասնա ծռերՄանուշակՎիլհելմ ՍտեյնիցՄարտիրոս ՍարյանԼիմֆոմա🡆 More