Միհր

Միհր, հայոց դիցարանում Արամազդի որդին է, Նանեի և Անահիտի եղբայրը, լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ Մ․թ․ա․ 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է.

վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Ըստ հնագույն հավատքի՝ աշխարհը ներկայացնում էր աղի մի ծով (Վանա լիճը), որի մեջ կա մի ժայռ, և երբ երկինքը պատվում է, լույս է ընկնում ժայռի վրա, և քիչ ժամանակ հետո ծնվում է արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, որով էլ լուսավորում է աշխարհը։ Միհրը, սպանելով ցուլին, նրա մասերից արարում է աշխարհը և հաստատում աստվածային օրենքը։ Միհրի պաշտամունքի վերաբերյալ առաջին հիշատակությունը վերաբերում է Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած Միտաննի թագավորությանը։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Նրան նվիրված տաճարի ավերակներ են հայտնաբերվել Արտաշատ մայրաքաղաքի տարածքում. այն կառուցված է եղել սև մարմարից և վերակառուցվել է առաջին դարում՝ Տրդատ Ա-ի կողմից։ Նեմրութ լեռան վրա գտնվող Անտիոքոս Ա-ի դամբարանի մոտ կառուցված արձանախմբում կա նաև Միհրը՝ նստած Արամազդի ձախ կողքին։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։

Միհր
Միհր
Տեսակաստվածություն
ԴիցաբանությունՀայկական դիցաբանություն
Սեռարական
Այլ մշակույթներումՄիտրա
Երևի համընկնում էՄիտրա
ԶբաղմունքԱրևի, երկնային լույսի և արդարության աստված
ՀայրԱրամազդ
Քույր/ԵղբայրԱնահիտ և Նանե

Տես նաև

  • Միհրապաշտություն

Գրականություն

  • «Դիցաբանական բառարան», Մ. Ն. Բոտվիննիկ, Մ. Ա. Կագոն, Մ. Բ. Ռաբինովիչ, Բ. Պ. Սելեցկի, թարգմ՝ Ս. Մ. Կրկյաշարյան - Երևան, Լույս, 1985 թ., 264 էջ

Tags:

4-րդ դարԱնտիոքոս Ա ԿոմմագենացիԱրմավիրԱրտաշատՀայաստանՄիտաննիՎանա լիճՏրդատ Ա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գլխավոր էջԹրաֆիքինգԱնլռելի զանգակատունՇրջակա միջավայրԿանադաՈւղղանկյուն եռանկյունԱրցախյան շարժումՈրոտանի կիրճԵղանակԶատիկՊարույր ՍևակԳլխուղեղի ուռուցքԻնդոնեզիաՊապ թագավորՊարագաներՏիգրանակերտ (մայրաքաղաք)Երկիր ՆաիրիՀամո ՍահյանՊետրոս ԴուրյանԾաղկեվանք (Արա լեռ)Սպիտակավոր վանքԿոկորդաբորբՋահերով երթՀայաստանի առաջին հանրապետությունՎահագնԷնվեր փաշաՊարզ նախադասությունՀայոց այբուբենի հուշարձանՀայաստանի զինված ուժերՀայերՅուպիտեր (մոլորակ)Միակազմ նախադասություններՀամաչափությունՎիլսոնյան ՀայաստանՀուլիոս ԿեսարԶվարթնոցի արծիվՊետությունԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱլեն ՍիմոնյանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԽաչակրաց արշավանքներԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)Խոսրովի անտառ պետական արգելոցՀայկական ազգային հագուստ (տարազ)Մուշեղ ԳալշոյանՊատվի համար (դրամա)Հայկական անմոռուկՔութեշԿանոնավոր եռանկյունՈրոտանԹութքՇահան ՆաթալիՎիկտոր ՀամբարձումյանԱրեգակնային համակարգՀայաստանի տնտեսությունՀայաստանի Կարմիր գիրքՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Ալեքսանդր ՄակեդոնացիՆարցիսիզմՎեներա (մոլորակ)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԼեոնիդ ԵնգիբարյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԲարդիԵնթակաՊոլ ՄորֆիԱրցախի պատմությունԱրամ ԱՈւղիղ խնդիրԽոյ (կենդանակերպի նշան)Շառլոտ լը ԲոնՇոկոլադՕքեյՄեղուներՀայկական մուֆլոնՔարային շինանյութերԴարձվածքԴանիել ՎարուժանՍեռական հարաբերություն🡆 More