Միլորադ Դոդիկ (սերբ.՝ Милорад Додик, մարտի 12, 1959(1959-03-12), Լակտաշի, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ 2010 թվականի նոյեմբերից, 1998-2001 թվականներին և 2006-2010 թվականներին եղել է Սերբական Հանրապետության վարչապետ։ Անկախ սոցիալ-դեմոկրատների միության ղեկավար։
Միլորադ Դոդիկ սերբ.՝ Милорад Додик | |||
| |||
---|---|---|---|
2010 թվականի նոյեմբերի 15 | |||
Նախորդող | Ռայկո Կուզմանովիչ | ||
| |||
Կուսակցություն՝ | Alliance of Independent Social Democrats? և Հարավսլավիայի կոմունիստների միություն | ||
Կրթություն՝ | Faculty of Political Sciences, University of Belgrade? (1983) և Բելգրադի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | մարտի 12, 1959 (65 տարեկան) | ||
Ծննդավայր | Լակտաշի, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Բելգրադում ավարտել է քաղաքական գիտությունների ֆակուլտետը։ «Պարտիզան» բասկետբոլային ակումբի պատվավոր նախագահ։
1986 թվականից 1990 թվականը եղել է Լակտաշի մունիցիպալ վեհաժողովի գործադիր կոմիտեի նախագահ։ 1990 թվականին Բոսնիայի և Հերցեգովինայի առաջին բազմակուսակցականների ընտրությունների ընթացքում ընտրվել է ժողովրդական սկուպշչինայի պատգամավոր։ Բոսնիա-Հերցեգովինայում պատերազմի ժամանակ եղել է Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի անդամ։ Նա Սկուպշչինայում հիմնադրել է անկախ պատգամավորների ակումբ, որի անդամները հանդես են եկել Սերբական դեմոկրատական կուսակցության քաղաքականության դեմ, որն իշխում էր պատերազմական շրջանում։
Դեյտոնի համաձայնագրի ստորագրումից հետո, 1996 թվականին ակումբից ձևավորվեց անկախ սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, և Դոդիկը դարձավ առաջին նախագահը։ 1997 թվականին Դոդիկը Պլավշիչի կողքին էր, որին աջակցում էին նաև միջազգային կառույցները։ Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի ընտրություններում Դոդիկի կուսակցությունը ստացավ միայն երկու մանդատ, և նա 1998 թվականին դարձավ Սերբական Հանրապետության վարչապետ։
Դոդիկը առաջին անգամ եղել է Սերբական Հանրապետության վարչապետ 1998-2001 թվականներին։ 1998 թվականին նա վերացրել է նորությունների ՍՌՆԱՆ հանրապետական գործակալությունը։ Շուտով Սերբական Հանրապետության նախագահ Նիկոլա Պոպլաշենի և Դոդիկի միջև սսկանդալ է հասունանում որը 1999 թվականի մարտի 8-ին վարչապետի պաշտոնից հանելու մասին հրամանագիր է ստորագրել։ Սակայն պայքարին միջամտել է Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչը, որը իր որոշմամբ հանեց Պոպլաշենին Սերբական Հանրապետության նախագահի պաշտոնից։ Նույն ամսին՝ ի նշան բողոքի Սերբական Հանրապետությունից Բրչկոյի շրջանի բաժանմանը, Դոդիկը ինքը հրաժարական տվեց, բայց այն Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչը չնդունեց։
2006-2010 թվականներին կրկին դարձել է Սերբական Հանրապետության վարչապետ։ Սերբական Հանրապետության նախագահական ընտրություններում 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Սերբական Հանրապետության նախագահ է ընտրվել, ստանալով 615 319 ձայն (50,52 %-ով)։ 2006-2014 թվականներին նա արգելափակել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջխաղացման փորձերը ՆԱՏՕ-ում։
2014 թվականի հունիսին, Սարաևի սպանության 100-րդ տարելիցին նվիրված, Իստոչնո Սարաևում հանդիսավորությամբ կանգնեցվեց Գավրիլո Պրինցիպի հուշարձանը։ Ներկա գտնվելով բացման արարողությանը Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ «սերբերը հպարտանում են նախնիներով, որոնք պայքարում են իրենց ինքնության պահպանման համար»։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միլորադ Դոդիկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.