Մարիա Ունդեր (էստ․՝ Marie Under, մարտի 27, 1883, Տալլին, Էստոնիա - սեպտեմբերի 25, 1980, Ստոքհոլմ, Շվեդիա), էստոնացի բանաստեղծուհի և թարգմանչուհի։
Մարիա Ունդեր էստ․՝ Marie Under | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1883[…] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1980[…] (97 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, արխիվագետ, թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Էստոնիա և Շվեդիա |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Արտուր Ադսոն |
Marie Under Վիքիպահեստում |
Մարիա Ունդերը ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Նրա ծնողները տեղափոխվել էին Հիյումաա կղզուց։ 1891-1900 թթ. սովորել է Տալլինի գերմանական մասնավոր իգական դպրոցում։ Ուսումնավարտելուց հետո որպես վաճառողուհի աշխատել է գրախանութում։ Ազատ ժամանակ գրում է գերմաներեն բանաստեղծություններ։ 1902 թ. ամուսնանում է էստոնացի հաշվապահ Կառլ Հակերի հետ և տեղափոխվում Մոսկվա, որտեղ բնակվում է մինչև 1906 թ-ը։ Նրանք ունենում են երկու երեխա։
Էստոնացի նկարիչ Անտս Լայկմաան Մարիա Ունդերին համոզում է գրել էստոներեն։ 1904 թ. օգոստոսի 2-ին «Postimees» թերթում տպագրվում է Մարիա Ունդերի «Ինչպես պատահեց...» բանաստեղծությունը։ Բանաստեղծուհին ներկայանում էր Մուտտի կեղծնվամբ։
1906 թ. Մարիա Ունդերը վերադառնում է Տալլին։ 1913 թ․ նա ծանոթանում է Արթուր Ադսոնի հետ, ով դառնում է Մարիայի քարտուղարը։ Արթուր Ադսոնը կազմում է Մարիա Ունդերի բանաստեղծությունների առաջին հատորները։ 1917 թ. Մարիա Ունդերը դառնում է «Սիուրու» գրական խմբակի անդամ։ Այդ ժամանակվա նրա ստեղծագործություններում զգացվում է սիմվոլիզմի ազդեցությունը։ Նրա բանաստեղծությունները տրամադրությունը դառնում է կենսուրախ, դրանցում գովերգվում են բնությունն ու սերը։ «Սիուրու» խմբակի կազմալուծումից հետո Մարիա Ունդերը դառնում է Տարանտիպի խմբակի անդամ։ 1917 թ. լույս է տեսնում նրա «Սոնետներ» ժողովածուն, որ մեծ հաջողություն է ունենում։
1913 թվականին Մարիա Ունդերն ամուսնալուծվում է Կառլ Հակերի հետ և նույն տարում ամուսնանում Արթուր Ադսոնի հետ։
1944 թ. սովետական զորքերը գրավում են Էստոնիան Մարիա Ունդերն ընտանիքի հետ գաղթում է Շվեդիա, որտեղ շուրջ մեկ տարի ապրել է փախստականների ճամբարում։ 1945 թ. նա տեղափոխվում է Ստոկհոլմ, որտեղ աշխատում է թանգարանում։ Այդ շրջանում կատարել է բազմաթիվ թարգմանություններ։
Մարիա Ունդերը մահացել է 1980 թ., թաղված է Ստոկհոլմում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ունդեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մարիա Ունդեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.