Մարիա Մարկ

Մարիա Մարկ (գերմ.՝ Maria Marc, հունիսի 12, 1876(1876-06-12), Բեռլին, Գերմանական կայսրություն - հունվարի 25, 1955(1955-01-25), Կոխել ամ Զե, Բադ Տյոլց, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նկարիչ։

Մարիա Մարկ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1876(1876-06-12)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1955(1955-01-25) (78 տարեկան)
Մահվան վայրԿոխել ամ Զե, Բադ Տյոլց, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունՄարիա Մարկ Գերմանիա
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարչուհի, տեքստիլ նկարչուհի և textile designer
ԱմուսինՖրանց Մարկ
Մարիա Մարկ Maria Marc Վիքիպահեստում

Ֆրանց Մարկի երկրորդ կինը։

Վաղ տարիներ

Մարիան ծնվել է հաշվապահ Ֆիլիպ ֆրանկի, ով ավելի ուշ բանկի տնօրեն է դարձել և նրա կնոջ՝ Հելենայի (ի ծնե Զոննթագի) ընտանիքում։ Սկզբնական կրթությունը Մարիան ստացել է Բեռլինի միջնակարգ դպրոցում։ Այդ շրջանում նրա մոտ ձևավորվել են արվեստի հանդեպ ձգտումներ, նա սովորել է դաշնամուր նվագել և հաճախում էր արվեստի դպրոց։

Դպրոցն ավարտելուց հետո Մարիա Ֆրանկը 1895 թվականին ընդունվել Է Բեռլինի թագավորական գեղարվեստի դպրոց, որտեղ ստացել է միջին և ավագ դասարանների նկարչության ուսուցչի մասնագիտություն։ Ի թիվս այլ բաների, նա ուսումնասիրել է նկարել «մարմիններ` համապատասխան մոդելներին»,« դեկորատիվ ճարտարապետական դիտելաներ», «կենդանի բույսեր»։ Նրա ուսուցիչներից է նկարիչ և գրաֆիկ Ֆիլիպ Ֆրանկը (նրա հոր անունով)։ 1899 թվականին Մարիան դասընթացներ է անցել Բեռլինի արվեստի ակադեմիայում, նկարազարդող Կառլ Ստորչի կանանց կինոստուդիայում և համակուրսեցիների հետ մեկնել Հոլշտեյնյան Շվեյցարիա՝ աշխատելու բաց երկնքի տակ։

1903 թվականի սկզբին Մարիա Ֆրանկը տեղափոխվել է Մյունխեն և սկսել է սովորել Մաքս Ֆելդբաուերի դասարանում Մյունխենի արվեստի միության կանանց ակադեմիայում, քանի որ կանանց համար արվեստի ակադեմիայում ուսուցումը անհասանելի էր։

Մարիան և Ֆրանց Մարկը

Մարիան Ֆրանց Մարկին հանդիպել է 1905 թվականի փետրվարին, «Բաուերնկիրվվեյբլյան» զգեստների երեկույթում։ 1905 թվականի ամառն ու աշունը Մարիան անցկացրել է Ուորպսվեդեի նկարիչների գաղութում, որը ղեկավարել է Օտտո Մոդերսոնը։ Դեկտեմբերին Ֆրենկը և Ֆրանց Մարկը, որոնք այդ ժամանակ կապ ունեին նկարիչ Մարի Շնյուրի հետ (1869-?), նորից հանդիպեցին զգեստների երեկույթին։ Այս անգամ Մարիան և Ֆրանցը սիրահարվեցին։ 1906 թվականի փետրվարին Մարկը և Ֆրանկը որոշ ժամանակ են անցկացրել Կոչել ամ Սելում։ Մարտին Ֆրանց Մարկը կրկին եկավ Կոչել՝ աշխատելու։ Ամռանը նրան միացան Մարիա Ֆրանկն ու Մարի Շնյուրը։ Դեռ 1906 թվականի փետրվարին Մարկը Շնյուրին առաջարկություն էր արել։ Մարիա Ֆրանկը նրանից իմացել է այդ տարվա նոյեմբերին կայանալիք ամուսնության մասին։ 1907 թվականի մարտի 27-ին Մյունխենում տեղի է ունեցել Շնյուրի և Մարկի հարսանիքը։

1907 թվականի ապրիլից Մարիան աջ ձեռքի շրջանում սկսել է զգալ ռևմատիկ ցավեր, որոնք կրում են հոգեսոմատիկ բնույթ և հետապնդել նրան մինչև իր կյանքի վերջը։

Մարիա Մարկ 
Ֆրանց Մարկ։ Մերկ աղջիկը կատվի հետ: 1910։ Մարիան պատկերված է ֆովիստական ոճով

1908 թվականի հուլիսի 8-ին Մարկը և Շնյուրն ամուսնալուծվել են, սակայն քանի որ Շնյուրը նախկին ամուսնուն մեղադրում էր Մարիա Ֆրանկի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, Ֆրանց Մարկի և նրա միջև ամուսնությունը անհնար էր ըստ Գերմանիայում գործող օրենքի։ 1908 թվականի ամառը Մարիա Մարկն ու Ֆրանկն անցկացրել են Լենգրիսում՝ այնտեղ աշխատելով։ Հաջորդ տարի նրանք ամառային ամիսներին Զինելսդորֆում վարձակալել են ատաղձագործ Յոզեֆ Նիգղլի կալվածքը, իսկ 1910 թվականի ապրիլին վերջնականապես տեղափոխվել են այնտեղ և ապրեցին մինչև 1914 թվականը։ 1910 թվականի հունվարին Մարկը ծանոթացել է նկարիչ Օգոստոս Մակեի հետ։ 1911 թվականին Մարկը նորից է փորձել ամուսնանալ Մարիայի հետ։ Հունիսի սկզբին նրանք մեկնել են Լոնդոն՝ ամուսնանալու անգլիական օրենքների համաձայն, բայց այնտեղ իմացել են, որ Գերմանիայի քաղաքացիները կարող են ամուսնանալ միայն այն դեպքում, երբ իրենց երկրում որևէ խոչընդոտ չունեն։ Շոտլանդիայում ամուսնանալու համար անհրաժեշտ էր երկրում առնվազն երեք շաբաթ անցկացնել, իսկ Մարկը, ըստ Մարիի, միջոցներ չուներ։ Չնայած ձախողմանը, նրանք արդեն պատրաստել էին ամուսնության մասին հայտարարությունը և ներկայացել որպես ամուսնական զույգ։

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով Մարկը զորակոչվել է բանակ։ 1916 թվականի մարտի 4-ին նրա մահից հետո Մարիա Մարկը ստանձնել է գույքի կառավարումը և մասնակցել 1916 թվականի հոկտեմբերին իր ամուսնու աշխատանքների հետահայաց ցուցահանդեսի կազմակերպմանը։

Ծանոթագրություններ

Մարիա Մարկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մարկ» հոդվածին։

Tags:

18761955d:Q1803073ԲավարիաԲեռլինԳերմանական կայսրությունԳերմաներենԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունՀունիսի 12Հունվարի 25Վերին ԲավարիաՔոխել ամ Զեե

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀետգրությունՄարսողությունՏեղի պարագաԱրտույտների ագարակըԱրյան ճնշումՁկներՈւղղանկյուն եռանկյունՄոսկվաԱնահիտԿալցիումՀրանտ ՄաթևոսյանԶապել ԵսայանՊղինձԱֆրիկաԱրման ԾառուկյանՀայկական առածներ և ասացվածքներԱշտարակ (քաղաք)ԿրիպտոարժույթՆար-ԴոսԱՄՆ-ի նախագահների ցանկԿրծքավանդակի ցավԵրևանԲարդ ստորադասական նախադասությունՀավասարասրուն սեղանՏեղերի վանքԿարսՖեյսբուքՎիտամին AԾաղկեվանք (Արա լեռ)Հայկական ատոմային էլեկտրակայանԽոստումը (ֆիլմ, 2016)Երևանի թանգարանների ցանկԴատաԼեքսՎարդան Ղուկասյան (Դոգ)Գուսան ԱշոտՍպիտակ ձին (պատմվածք)Բանակում (հեռուստասերիալ)Հաղարծնի վանքԿտավատԿոստանդնուպոլիսՑեղասպանությունԲյուզանդական կայսրությունԽուստուփԴարձվածքՄագնեզիումԱյրվածքԿրեատինինՅանդեքսԱվստրալիաՄեղուներՔութեշՄաշկ (մարդ)Շուշիի ազատագրումՏոլմաՏավուշի մարզԷկոհամակարգԹութակներ (ընտանիք)Գործադիր իշխանությունՑորենԱննա ՀակոբյանՎիտամին B12 անբավարարությունԱռյուծՄարդ բանականԱլբերտ ԱյնշտայնՇաքարային դիաբետՍտրեպտոկոկային ֆարինգիտԳարեգին ՆժդեհՄիացյալ ԹագավորությունՄեջքի ցավԱրշիլ ԳորկիՀիսուսի ծնունդԼեոնիդ ԵնգիբարյանԱբովյան (քաղաք)Աշոտ Գ ՈղորմածՀեկտար🡆 More