Մակար Ա Թեղուտցի

Մակար Ա Թեղուտցի (Տեր-Պետրոսյան, 1813, Թեղուտ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 16, 1891(1891-04-16), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), Ամենայն Հայոց կաթողիկոս 1885 թվականից։ Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն։

Մակար Ա Թեղուտցի
Դիմանկար
Ծնվել է1813
ԾննդավայրԹեղուտ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 16, 1891(1891-04-16)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԳերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Մակար Ա-ի
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս և կաթողիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան

Կենսագրություն

Ծնվել է 1813 թվականի ապրիլի 6-ին Բիթլիսի նահանգի Թեղուտ գյուղում։

1821 թվականին, ութամյա հասակում բերվել է Էջմիածին վանքի դպրոցում ուսանելու համար։ 1828 թվականին ընդունվել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը, որը փայլուն առաջադիմությամբ ավարտել է 1834 թվականին։ 1838 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1842 թվականին՝ ստացել վարդապետի աստիճան, նույն տարում նշանակվում է Ժառանգավորաց դպրոցի ավագ ուսուցիչ, 1843 թվականին օգոստոսի 21-ին՝ նույն դպրանոցի տեսուչ։ 1847 թվականի ապրիլի 30-ին նշանակվում է Սինոդի անդամ, 1848 թվականին Ներսես Աշտարակեցու հրամանով մեկնել է Պարսկաստան՝ հայերեն հին ձեռագրեր որոնելու։ Վերադառնալուց հետո 1849 թվականին նշանակվել է Մայր Աթոռի մատենադարանի վերատեսուչ։ 1851 թվականի փետրվարի 14-ին իր ջանասիրության ու հավատարմության համար Ներսես Աշտարակեցուց վարձատրվում է վարդապետական ականակուռ խաչով։

Նա զգալի աշխատանք է կատարել տարբեր վայրերի սուրբ գրչագիր մատյանները Սուրբ Էջմիածնում կենտրոնացնելու ուղղությամբ։ 1852 թ.-ին Ներսես Ե Աշտարակեցու կողմից օծվել է եպիսկոպոս, այնուհետև նրան շնորհվել է արքության պատիվ և նույն թվականին էլ նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետ։ Մակար Ա Թեղուտցու օրոք է, որ Գևորգյան ճեմարանի 3 շրջանավարտներ առաջին անգամ ցանկացել են դառնալ կուսակրոն՝ իրենց նվիրելով հայ եկեղեցուն։

Մահացել է 1891 թվականի ապրիլի 16-ին Վաղարշապատում՝ սրտի կաթվածից։ Ամփոփվել է Մայր տաճարի բակում։

Կաթողիկոսական գահին Մակար Ա Թեղուտցուն հաջորդել է Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկը)։

Ծանոթագրություններ


Նախորդող՝
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1885–1891
Հաջորդող՝
Մկրտիչ Ա Վանեցի

Tags:

18131891d:Q3808715Ապրիլի 16Գևորգ Դ ԿոստանդնուպոլսեցիԵրևանի նահանգԹեղուտ (Բուլանըխի գավառ)ԿաթողիկոսՌուսական կայսրությունՎաղարշապատՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տաթևի վանք1915-ի կանայք (ֆիլմ)ԱնանուխԿոչականՄիխայիլ ԼոմոնոսովԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԱռողջ ապրելակերպԱրքիմեդի օրենքԿունիլինգուսԱրշակունիներՄատենադարանԱզգային ժողովրդավարական բևեռԷնդոմետրիոզՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ՄոսկվաԱնտառՀայկական ճարտարապետությունԵրկիր ՆաիրիՅակով ԶարոբյանԲուդդայականությունԿապ (խոսքի մաս)Արևելյան ՀայաստանՄիզուղիների ինֆեկցիաներՍիմոն ԱբգարյանՍերգեյ ՓարաջանովՄեծ ՀայքՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԼևոն Տեր-ՊետրոսյանԿիստաՎիկտոր ՀամբարձումյանԱլյումինՀաղորդակցային գործընթացՈւիլյամ ՇեքսպիրՊարբերական հիվանդությունԿլաուդիա ԿարդինալեՎանա ծովուն արշալույսըՀայերենի կետադրությունԽոստումը (ֆիլմ, 2016)Փառնավազ I (Վիրքի արքա)Վերք Հայաստանի (վեպ)Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԿարտոֆիլՁվարանի կիստաՄակդիրՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Արգանդի միոմաԿանոնավոր եռանկյունՀրանտ ԴինքՆարցիսիզմՁիՎանի հերոսամարտՊապ թագավորԵրկաթՑեղակրոնությունԿրծքագեղձի քաղցկեղԵզդիներԽտությունԳագիկ ԱԿրիշտիանու ՌոնալդուԱստղԹթենու մետաքսագործՄաշկ (մարդ)ՀրաբուխՓոշոտումԹմկաբերդի առումըՀավասարասրուն սեղանՏեղի պարագաՀարավային ԱմերիկաՊոլ ՄորֆիԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՎանի թագավորության արքաների ցանկՍասնա ծռերում գործող անձանց անուններԿոկորդաբորբՓսորիազ🡆 More