Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Adolfo Suárez, Madrid-Barajas), Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի գլխավոր օդանավակայանը։ 2014 թվականի մարտի 24-ից կրում է դեմոկրատական Իսպանիայի կառավարության առաջին նախագահ՝ վարչապետ Ադոլֆ Սուարեսի անունը։ Օդանավակայանը ունի 4 տերմինալ, այդ թվում 2006 թվականին բացված 4 տերմինալը, որը իր տարածքով աշխարահում ամենամեծերից մեկն է 760000 քմ։ Իր ծանրաբեռնվածությամբ 2008 թվականին օդանավակայանը աշխարհում զբաղեցրեց 11-րդ, իսկ Եվրոպայում 4-րդ տեղը (այդ տարվա ընթացքում իրականացվել են 469, 7 հազար թռիչքներ և վայրէջքներ).2015 թվականի ուղևորների հոսքը կազմել է 46 միլիոն մարդ, օրական ավելի քանի 126000 ուղևոր։ Բարախասը կապում է Պիրենեյան թերակղզին Եվրոպայի հետ, ինչպես նաև կապող օղակ է հանդիսանում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև։
Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան Aeropuerto de Madrid-Barajas | |||
---|---|---|---|
IATA: MAD – ԻԿԱՕ: LEMD | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական | ||
Ծառայում է | Մադրիդ | ||
Տեղագրություն | Իսպանիա | ||
Կառուցված | 1928 | ||
Կոորդինատներ | |||
Կոորդինատներ | HGЯO | ||
Տերմինալներ | 4 | ||
Տեղական ժամանակ | UTC 0 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
15L/33R | 4, 220 | Ասֆալտ | |
18L/36R | 3, 620 | Ասֆալտ | |
15L/33R | 3, 620 | Ասֆալտ | |
18R/36L | 4, 470 | Ասֆալտ ... etc. | |
... etc. | |||
Վիճակագրություն (2008) | |||
Passengers | 50, 864, 104 | ||
Aircraft movements | 469, 740 ... etc. |
Բարախասը իսպանական Iberia Airlines ավիաընկերության հիմնական փոխադրողն է, որը ապահովում է նրա ուղևորների ավելի քան 60 տոկոսը։ Օդակայանը փաստացի քաղաքի տարածքում է գտնվում՝ 14 կմ հյուսիս - արևելք Մադրիդի կենտրոնական հրապարակից՝ Պուերտա դել Սոլից։
Մի քանի ավիաընկերություններ ըստ տերմինալների։
բոլոր տերմինալները միմյանց հետ կապվում են կանաչ ներկված անվճար ավտոբուսներով, լուսային ցուցանակի վրա գրված են ուղղություններ՝ Т1 Т2 Т3 Т4 կամ հակառակը։ Տերմինալ 4 կազմված է 2 կառույցից՝ T4 և T4S. Т4: 2 հարկ գրանցում, 2 հարկ ներքին ստուգում, 1 հարկ վայրէջքի դարպասներ H, J, K, 0 հարկ ուղեբեռի ստացում:-2 հարկ ստորգետնյա միջանցք, որը կապում է Т4-ը Т4S-ի հետ ։ Ժամանումները միայն ԵՄ երկրներից։ Т4S կառուցվել է միջազգային կապի համար։ 2 հարկի վյրէջքի դարպասները ԵՄ ավիաուղիների համար նշվում են «М» տառով։ 1 հարկ միջազգային կապի համար վայրէջքի դարպասները R, S, U, -1 հարկ անձնագրային ստուգում, -2 հարկ ստորգետնյա միջանցք, որը կապում է Т4S-ը Т4-ի հետ
Բարախաս օդանավակայանը ունի 4 թռիչքի և վայրէջքի ուղի։
№ ուղիներ | Երկարություն (մ) | ծածկույթ |
---|---|---|
15/33 | 4 220 | ասֆալտ |
15/33 | 3 620 | ասֆալտ |
18/36 | 3 620 | ասֆալտ |
18/36 | 4 470 | ասֆալտ |
2008 թվականի օգոստոսի 20-ին Մադրիդ Բարախաս օդանավակայանում թռիչքի ժամանակ վթարի ենթարկվեց Spanair ավիաընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Կանարյան կղզիներ JKK 5022 երթով՝ Գրան Կանարիա օդանավակայան։ Ներկայացված տվյալներով երկրորդ թռիչքի փորձի ժամանակ այրվել է շարժիչը, որից հետո օդաչուն կատարել է արտակարգ արգելակում ինչի արդյունքում օդանավը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։ Բաժանվել է 2 մասի և այրվել ամբողջությամբ։ Օդանավի մեջ գտնվող 172 մարդուց 154-ը մահացել է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի Բարախաս օդանավակայան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մադրիդի Բարախաս օդանավակայան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.