2008 Հարձակումներ Մումբայում

Մումբայի հարձակում (հայտնի է նաև Ահաբեկչություն Բոմբեյում անունով), ահաբեկչական հարձակումների շարք, որը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 26-ից 29-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում։

Հարձակումներ Մումբայում (2008)
2008 Հարձակումներ Մումբայում
Մումբայ քաղաքի քարտեզը, որի վրա նշված են ահաբեկչական հարձղակումների վայրերը
ՏեսակՊայթյուններ, գնդակահարություններ, պատանդառություններ
ԵրկիրՀնդկաստանՀնդկաստան
Գրոհի վայրՉխատրապատի Շիվաջի երկաթուղային կայարան,
«Թաջ Մահալ» հյուրանոց
«Օբերայ» հյուրանոց,
Լեոպոլդ սրճարան
ՏեղադրանքՄումբայ
Գրոհի նպատակԼեոպոլդ սրճարան, Chhatrapati Shivaji Maharaj Terminus?, Taj Mahal Palace & Tower, Oberoi Trident?, Cama Hospital? և Nariman House?
Տարեթիվնոյեմբերի 26, 2008թ-նոյեմբերի 29, 2008թ նոյեմբերի 26, 2008
ԶենքԱԿ-47, cyclonite?, ԱԿ 74 և Նռնակ
Զոհվածներ175 (այդ թվում՝ 9 ահաբեկիչներ)
ՎիրավորներՊաշտոնապես՝ 293
Ոչ պաշտոնապես՝ մինչև 600
Ահաբեկիչների քանակ10
2008 Հարձակումներ Մումբայում November 2008 Mumbai attacks Վիքիպահեստում

Ահաբեկչական հարձակումներն ենթադրաբար իրականացրել են «Դեկան Մուջահեդին» կազմակերպության անդամները։ Գործողությունները իրականացվել են մի շարք մոբիլ (արագ տեղաշարժվող) խմբերով։ 1-ին խումբը հարձակումն իրագործել է Չխատրապատի Շիվաջի երկաթուղային կայարանում՝ ինքնաձիգներից անկանոն կրակահերթներ արձակելով այնտեղ գտնվող անձանց ուղղությամբ։ 2-րդ և 3-րդ խմբերը գրավել են Հնդկաստանի դարպաս կոչվող հաղթակամարի դիմաց գտնվող «Թաջ Մահալ» և «Օբերայ» հյուրանոցները։ 4-րդ խումը գրոհել է ոստիկանական բաժանմունքը։ Ընդհանուր հաշվով գրանցվել է 7 հարձակում, այդ թվում՝ Լեոպոլդ սրճարանի, հիվանդանոցի և «Նարիման» գործարար կենտրոնում գտնվող հրեական կենտրոնի վրա)։

Հարձակումների հետևանքով սպանվել է 166 քաղաքացիական անձ և ուժային կառույցների աշխատակիցներ, ինչպես նաև 10 ահաբեկիչներից 9-ը։ 300-ից 600 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իրադարձությունները մինչև հարձակումը

2008 թվականի նոյեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով շուրջ 22։00-ի սահմաններում, 10 ահաբեկիչներից կազմված խումբը Պակիստանի Կարաչիի քաղաքից փչովի նավակներով դուրս է գալիս և ուղևորվում դեպի Հնդկաստանի Մումբայ քաղաք։ Ահաբեկիչներն էին Մուհամեդ Աբջալա Քեսաբը, Աբու Ալին, Աբու Սոհեբա Աբդուլան, Չոթա Ռեհմանան, Ֆահադի Ուլախան, Աբու Դերի Իսամալ Հանան, Նասիրա Ումարան, Բաբարա Իմարանա Ախաշին, Ակիրա Ալի Համին և Բադի Աբդուլա Ռեհմանը։

Ահաբեկիչներից յուրաքանչյուրը իր մոտ ունեցել է Կալաշնիկովի ինքնաձիգ (ԱԿ կամ ԱԿ-47) վեց կամ յոթ արդիականացված պահեստատուփերով, որոնցից յուրաքանչյուրում եղել են 30 կամ 45 փամփուշտներ։ Բացի այդ, նրանց մոտ եղել են ավելի քանի 400 7,62×39 մմ տրամագծով պահեստային փամփուշտներ, 80 ձեռքի նռնակ, «Նագան» տեսակի ատրճանակ 50 փամփուշտով, 2 որսորդական դանակ, զրահաբաճկոն և մեկշաբաթյա սննդի ու խմելու ջրի պաշար։

Նոյեմբերի 23-ին ահաբեկիչները գնդակահարում են 4 հնդիկ նավաստիների և գրավում են ձկնորսական նավ նավապետի հետ, որի մահվան սպառնալիքով ստիպում են տեղափոխել նրանց Մումբայ։

Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։40-ին, «Կոլաբա» անունը կրող նավահանգստից 7 կմ հեռավորության վրա գնդակահարում են ձկնորսական նավով իրենց տեղափոխող նավապետին և դիակը նետում ջուրը։ Այնուհետև նրանքնստում են փչովի 4 նավակներև նավարկում դեպի ափ։

Տես նաև

  • Պայթյուններ Բոմբեյում (1993)

Ծանոթագրություններ

Tags:

ԱհաբեկչությունՀնդկաստանՄումբայՆոյեմբերի 26Նոյեմբերի 29

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մթնոլորտային օդի պահպանությունԳուրգեն ՄահարիՎահանավանքԱզատի ջրամբարԲրուցելոզԲելգիաԾաղկեվանք (Արա լեռ)Աղբյուր ՍերոբՄայիսի 9Դեռահասի հոգեբանությունԱլերգիկ ռինիտԱնտանտՄեղրԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՄակարավանքՎերք Հայաստանի (վեպ)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի կենտրոնական բանկԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Բաժանարարների աղյուսակԲանգլադեշԾիրանի փողըՄեքսիկաՔարՄոնղոլական կայսրությունԽորանարդԱրաքսՎերաբերական (խոսքի մաս)ԿարմրուկԷրիթրոցիտների նստեցման արագությունՍաղմոսավանքՀամակարգային կարմիր գայլախտՖրանսիաՍննդային շղթաՄեղրատու մեղուԷյֆորիաԻսրայել ՕրիՀայաստանի ՍահմանադրությունՆավթՀասարակ հերպեսԱրքիմեդի օրենքԿիստաԳևորգ ԷմինՍասնա ծռերԹմրամիջոցՍակավարյունությունՏրդատ ԳՍամուրայՄթնոլորտՀերպեսՀայաստանի թռչունների ցանկԵնթակայական դերբայՀայաստանի համայնքներՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՊետրոս ԴուրյանՍտրեպտոկոկային ֆարինգիտՖրանսիայի պատմությունՖեյսբուքԱջափնյակ (վարչական շրջան)Միջին ականջի բորբոքումՕհմի օրենքԾաղիկԱրագածԿատուներՀամանուններՍանահինի վանական համալիրՏաթևի վանքՕշական (գյուղ)ԿիլիկիաԱրյան խումբՀղիություն (մարդ)Մարդ բանականԿոչական🡆 More