Հայաստանի Քննչական Կոմիտե

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե, ՀՀ ՔԿ, Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա և լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Հայաստանի քննչական կոմիտե
Հայաստանի Քննչական Կոմիտե
ՏեսակԿոմիտե
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀապավումՀՀ ՔԿ
Գլխադասային գրասենյակԵրևան Հայաստան
ՀՀ ՔԿ նախագահԱրգիշտի Քյարամյան
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներԱրսեն Այվազյան
Վիգեն Մեսրոպյան
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետԱրթուր Մելիքյան
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետԱրման Ասլանյան

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայիս ղեկավարը Արգիշտի Քյարամյանն է։

Կառուցվածք

ՀՀ քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը։

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են՝

  • կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, այդ թվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը,
  • վարչությունները
  • բաժինները։

Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝

  • գլխավոր վարչության վարչությունները,
  • բաժինները
  • կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները)։

Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները։ Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները)։ Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը։

Ղեկավարություն

Կոմիտեի նախագահ՝

Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

  • Արման Ասլանյան

Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ՝

  • Արթուր Մելիքյան

Կոմիտեի նախագահի տեղակալներ՝

  • Արսեն Այվազյան
  • Վիգեն Մեսրոպյան

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Tags:

Հայաստանի Քննչական Կոմիտե ԿառուցվածքՀայաստանի Քննչական Կոմիտե ՂեկավարությունՀայաստանի Քննչական Կոմիտե Տես նաևՀայաստանի Քննչական Կոմիտե Արտաքին հղումներՀայաստանի Քննչական Կոմիտե ԾանոթագրություններՀայաստանի Քննչական ԿոմիտեՀՀ Ազգային ժողովՆախաքննություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔամիԽտությունԱմերիկայի հայտնագործումՄեղուներՄարտիրոս ՍարյանԱռյուծՕլիմպիական խաղերԱրևելյան ՀայաստանՈւղիղ խնդիրԱրմեն Տիգրանյան (երգահան)Արյան ճնշումԼիոնել ՄեսսիՍողոմոն ԹեհլիրյանՍեռական հարաբերությունԲացահայտիչԱմբերդ (ամրոց)Սրտամկանի ինֆարկտԴրաստամատ ԿանայանԳլխուղեղի ուռուցքԴերբայՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Բյուզանդական կայսրությունԺողովրդավարությունՀայաստանի տնտեսությունԵրկիր ՆաիրիՔիմիական ռեակցիաներՈւիլյամ ՇեքսպիրԹորոս ՌոսլինՀայաստանի զինանշանՏատիկիս դաջվածքներըՎիտամին B12 անբավարարությունԱզատի ջրամբարՎիտամին CԲայՎազգեն Ա ԲուխարեստցիԱֆրիկաԽոր ՎիրապՀայկ և ԲելՀայկական առածներ և ասացվածքներԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայկական մանրանկարչությունՄայրիկ (ֆիլմ)ԻզմիրԿառավարում (տնտեսագիտություն)Հաղպատի վանական համալիրՀայաստանի խորհրդանիշներԴանիել ՎարուժանՇրջակա միջավայրՇեշտՀղիություն (մարդ)ԲարդիՄարս (մոլորակ)ՁայնավորներԱռողջ ապրելակերպԾաղիկԱննա ՀակոբյանԿռունկներՊարույր ՍևակՍինդրիկՎիքիպահեստՎարդան ՄամիկոնյանԲառարանԴերանունՍրտի կծկումների հաճախականությունՌուսաստանՄանուշակՕսկար ԱյզեկՀայ ֆիդայիներԱնուղղակի խնդիրՊարզ թիվՀայկյան տոմարԱլեքսանդր ԹամանյանԾխախոտԿոտայքի մարզԴեր ԶորՀայաստանի պատմական մայրաքաղաքներՊաղպաղակ🡆 More