Հայաստանի Խորհրդանիշներ

Հայաստանի խորհրդանիշներ, հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներ, որոնք ընդգրկված են պետական ավանդություններում։ Հայաստանի գլխավոր խորհրդանիշը Արարատ լեռն է, որի շուրջը դարեր շարունակ բնակություն են հաստատել հայերը։

Պետական խորհրդանիշներ

Պատկեր Անվանում Նկարագրություն Ամսաթիվ
Հայաստանի Խորհրդանիշներ 
Հայաստանի դրոշ
Դրոշը բաղկացած է երեք հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր (վերևում), կապույտ (կենտրոնում) և նարնջագույն (ներքևում)։ Գույների նշանակության մասին կան բազմաթիվ մեկնաբանություններ։ Հայաստանի դրոշի մասին Հայաստանի օրենքում ասվում է. «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։

Ունի 1։2 համամասնություն։

Ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24-ին։
Հայաստանի Խորհրդանիշներ 
Հայաստանի զինանշան
Զինանշանը բաղկացած է հետևյալ տարրերից․ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները։

Ընդունվել է 1992 թվականի ապրիլի 19-ին։
Հայաստանի օրհներգ Հայաստանի օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով։ Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտության հեղինակը՝ Բարսեղ Կանաչյանը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին։

Ազգային խորհրդանիշներ

Պատկեր Անվանում Նկարագրություն
Հայաստանի Խորհրդանիշներ 
Արարատ լեռ
Արարատը, ըստ երևույթին, Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է։ Ըստ Աստվածաշնչի՝ Նոյյան տապանը համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանել է Արարատ լեռան վրա, որտեղից էլ ծագել է նոր կյանք։
Հայաստանի Խորհրդանիշներ 
Արևախաչ
Արևախաչը Հայաստանի և հայության գլխավոր ոչ նյութական խորհրդանիշն է։
Հայաստանի Խորհրդանիշներ 
Խաչքար
Խաչքարը Հայաստանի խորհրդանիշն է։ Խաչքարի նախնիները՝ վիշապները, գոյություն են ունեցել դեռևս Ուրարտու պետության ժամանակներից, իսկ ամենահին հայկական խաչքարը թվագրված է 879 թվականով և պահվում է Գառնու տաճարում։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաչքարերի տարածվածությունը վկայում է հինավուրց Հայաստանի պատմության և մեծության մասին։
Հայաստանի Խորհրդանիշներ 
Դուդուկ
Դուդուկը հայկական ժողովրդական երաժշտական գործիք է։ Աշխարհի հնագույն գործիքներից մեկն է։ Դուդուկն ավանդաբար պատրաստվում է ծիրանի ծառից։ 2005 թվականից հայկական դուդուկը և դրա երաժշտությունը ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտ։
Հայաստանի Խորհրդանիշներ 
Ծիրան
Հայկական ծիրանը հնուց ի վեր աճեցվել է հայերի կողմից և արտացոլել Հայկական լեռնաշխարհի բնությունը։
Հայաստանի Խորհրդանիշներ 
Խաղող
Համաձայն աստվածաշնչյան ավանդության՝ Նոյը, տապանից դուրս գալով, տնկել է խաղողի որթաթունկ, այնուհետև գինի պատրաստել։ Խաղողը հայերի համար խորհրդանշում է առատություն և կենսուրախություն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Հայաստանի Խորհրդանիշներ Պետական խորհրդանիշներՀայաստանի Խորհրդանիշներ Ազգային խորհրդանիշներՀայաստանի Խորհրդանիշներ Տես նաևՀայաստանի Խորհրդանիշներ ԾանոթագրություններՀայաստանի ԽորհրդանիշներԱրարատՀայեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳերմանիաԲարդ ստորադասական նախադասությունԴարձվածքԲարդիՎբեթԱրևածաղիկՀայկ և ԲելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Համբարձում (տոն)Էրեբունի ամրոցՀայ-վրացական պատերազմԳլանԳևորգ ԷմինԵղջերուԱրեգակնային համակարգԱղիների բորբոքային հիվանդությունՕսմանյան կայսրությունՎաղարշապատՆևրոզներՁայնավորներՆախադասությունՄշակույթՄյունխհաուզենի համախտանիշԱրամ ԱՔրիստափոր ԿոլումբոսԿենդանակերպի նշաններՍննդային ալերգիաԿուսաթաղանթԴատաԼեքսՑորենՍևրի պայմանագիրՀայկական խոհանոցԴպրությունՍողոմոն ԹեհլիրյանՀայկական առածներ և ասացվածքներԱնանիա ՇիրակացիՊետական կառավարման ձևԱրծիվներՀաստատուն բաղադրության օրենքՈւղղանկյուն եռանկյունՀովհաննես ԱդամյանԿիլիկիայի հայկական թագավորությունՎեներա (մոլորակ)44-օրյա պատերազմԾծմբական թթուՄեծապատիվ մուրացկաններԿրծքավանդակի ցավՀայկական մշակույթՀայաստանի կուսակցությունների ցանկԷթիլ սպիրտԲանաստեղծական կայուն ձևերԾաղկեվանք (Արա լեռ)Մի խելագարի պատմություն (ֆիլմ)Լոռու մարզԻտալիաԵվրոպական միությունԿատուներԻրանԴիկլոֆենակՄխիթար ՍպարապետՍյունիքի մարզՀայկական լեռնաշխարհՏերունական աղոթքԱծանցԳագիկ ԲՇիրակի մարզՀայերենԿալցիումի օքսիդԱվստրալիաՀայաստանի դրոշԵրկիր ՆաիրիԱդրբեջանԽաղաղ օվկիանոսԹվաբանական պրոգրեսիաԱլեքսանդր ՇիրվանզադեԿարմիր կիրակիԹբիլիսիՄեղուներՓորլուծություն🡆 More