Կուսաթաղանթ

Կուսաթաղանթ կամ հիմեն (լատին․՝ hymen), շարակցական հյուսվածք է, որը փակում է հեշտոցամուտքը։ Արտաքինից և հեշտոցի կողմից ծածկված է տափակ էպիթելով։ Հաստության մեջ կան մկանաթելեր, ներվաթելեր, արյան անոթներ։ Կուսաթաղանթի վրա կան անցքեր, տարբեր ձևերի և մեծության, երբեմն լինում են ոչ թե մեկ, այլ մի քանի անցքեր։ Անցքերից դուրս է գալիս դաշտանային արյունը։ Կուսաթաղանթը կարող է լինել օղակաձև, կիսալուսնաձև, ատամնավոր, խողովակաձև։ Հազվադեպ, կուսաթաղանթը կարող է լինել լրիվ փակ և դաշտանային արյունը դուրս գալ չի կարողանում, կուտակվում է հեշտոցում, արգանդում, փողերում և լինում են ուժեղ ցավեր։ Եթե կուսաթաղանթը լրիվ փակ է հավաքված դաշտանային արյանը ճանապարհ տալու համար կատարվում է կուսաթաղանթի խաչաձև կտրվածք և տրվում է համապատասխան բժշկական փաստաթուղթ կատարված միջամտության վերաբերյալ։ Առաջին սեռական հարաբերությունից հետո կուսաթաղանթը պատռվում է և արյան անոթների վնասման պատճառով լինում է արյունահոսություն, որից հետո կուսաթաղանթի մնացորդներեը մնում են պտկիկների ձևով։ Երբեմն կուսաթաղանթը կարող է լինել այնքան առաձգական, որ սեռական հարաբերությունների ժամանակ չի խախտվում։ Վերարտադրողական համակարգի հոմոլոգիկ զարգացման պատճառով կուսաթաղանթ ունեն հետևյալ կաթնասունները.

շիմպանզեները, մարդը, ձիերը, լամանտինները, փղերը և կետերը։ Կուսաթաղանթի ձևը, հաստությունը և առաձգականությունը խիստ անհատական են։ Կուսաթաղանթի պատռման պրոցեսը կոչվում է դեֆլորացիա (կուսազրկում)։

Կուսաթաղանթ
Կուսաթաղանթ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասsegment of vagina? և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էամոթույք
MeSHA05.360.319.779.479 և A10.615.550.368
Foundational Model of Anatomy20005
Terminologia Anatomica 98A09.1.04.008
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
Կուսաթաղանթ Hymen Վիքիպահեստում

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կուսաթաղանթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսաթաղանթ» հոդվածին։

Tags:

ԼամանտիններԼատիներենԿետերՁիերՄարդՇիմպանզեՓղեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեպատիտ CԲացականչական նշանՎինսենթ վան ԳոգԿառավարում (տնտեսագիտություն)Վլադիմիր ԼենինՆեպտունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱլբերտ ԱզարյանԿարմիր գիրքԹթվածինԻսպանիաՕրալ սեքսԵզդիներԱրարատի մարզԱրձակԿիրանց (Տավուշի մարզ)Մարս (մոլորակ)Սողոմոնի երգերըԱմերիկաՊապ թագավորՁիՊրիզմաՄարդու պապիլոմավիրուսԼեոնիդ ԵնգիբարյանՈւրբաթագիրքՎարդավառԱծական անունԴերանունԱրծվաշենԱրմեն Տիգրանյան (երգահան)Թոքի քաղցկեղ22-րդ դարՍոս ՍարգսյանՀեշտոցԶինվորական կոչումներՎանա լիճՎարդան ՄամիկոնյանՎահագնՄուտացիաՄեր թաղը (պատմվածաշար)Ֆեռնան ՄագելանԱսիաԱրեգակնային համակարգՀայրենական մեծ պատերազմՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀայաստանի դրոշՀարկԱծխածինՄերկուրի (մոլորակ)ԿրիպտոարժույթՎանի թագավորությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԿարսՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Անրի ՎեռնոյՄիլանՀայաստանի ՍահմանադրությունԲուլինգԲարդ ստորադասական նախադասությունԱրիստոտելՀայկական լեռնաշխարհՆյարդային համակարգԳևորգ ՄկրտչյանՎերաբերական (խոսքի մաս)Բրոնխիալ ասթմաՍերգեյ ՓարաջանովԸնտանիքՅոհան ԳուտենբերգԹոքաբորբՄուսա լեռան քառասուն օրըՄրգաշատՀայաստանՍրտային անբավարարությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներ🡆 More