Կոստրոմա

Կոստրոմա, քաղաք, Ռուսաստանի Կոստրոմայի մարզի կենտրոնը։ Գտնվում է Վոլգայի ափին, Մոսկվայից 330 կմ հեռավորության վրա։ Նավահանգիստ է, երկաթուղային կայարան։ 277 հազար բնակչություն (2021 թվական)։ Վուշավերամշակման խոշորագույն կենտրոն է։

Քաղաք
Կոստրոմա
ռուս.՝ Кострома
Դրոշ Զինանշան
Կոստրոմա Կոստրոմա

Կոստրոմա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզԿոստրոմայի մարզ
Հիմնադրված է1152 թ.
Առաջին հիշատակում1213
Մակերես144,5 կմ²
ԲԾՄ110 մետր
Բնակչություն277 393 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4942
Փոստային դասիչ156000–156029
Պաշտոնական կայքgradkostroma.ru(ռուս.)
Կոստրոմա (Ռուսաստան)##
Կոստրոմա (Ռուսաստան)
Կոստրոմա

Կան մեքենաշինական, փայտամշակման, վուշի, տեքստիլ և այլ ձեռնարկություններ, ՋԷԿ, ՊՇԷԿ (40 կմ հարավարևելյան), տեխնոլոգիական, գյուղատնտեսական, մանկավարժական ինստիտուտներ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, վուշի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտներ, դրամատիկական և տիկնիկային թատրոններ։ Կոստրոմայում պահպանված ճարտարապետական հուշարձաններից են՝ Հայտնության մենաստանը (XVI դ.)՝ քարե պարիսպներով, աշտարակներով (XVI —XVII դդ.), Սուրբ Երրորդության տաճարով (1650-1652 թվականներ), զանգակատնով (1603-1605 թվականներ) և այլ կառույցներով Իպատևսկի մենաստանը (այժմ՝ փայտի ճարտարապետության թանգարան-արգելանոց), XVII դարի եկեղեցիներ։ 1781-1784 թվականների հատակագծով Կոստրոման կառուցապատվել է կլասիցիզմի ոճի շենքերով։ Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են բնակելի միկրոշրջաններ, կանգնեցվել են Վ. Ի. Լենինի (բրոնզ, գրանիտ, 1927 թվական, քանդակագործ՝ Մ. Ֆ. Լիստոպադ և ուրիշներ), Իվան Մուսանինի (գրանիտ, 1967, քանդակագործ՝ Ն. Ա. Լավինսկի և ուրիշներ) հուշարձանները։ Առաջին անգամ հիշատակվում է 1213 թվականին։ 1977 թվականին Կոստրոման պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Բնակչություն

Բնակչության թվաքանակը
1811182518331840184718561857
10 10016 87412 14913 49011 87414 83418 950
1863186718701872188518971909
21 41523 45327 17827 77841 33641 33646 893
1910191119121913191419151920
45 12045 28645 91547 78648 19349 00849 978
1923192619311933193719391956
59 23773 73087 59090 700117 682121 325156 000
1959196219671970197319751976
171 720189 000209 000223 042236 000247 000247 000
1979198219851986198719891990
254 725262 000269 000270 000276 000278 414279 000
1991199219931994199519961997
282 000282 000282 000283 000284 000285 000286 000
1998199920002001200220032004
289 000289 300288 100287 000278 750278 800277 200
2005200620072008200920102011
275 900274 500273 400271 700270 475268 742268 600
2012201320142015201620172018
269 262271 445273 382276 090276 691277 648277 280
2019
276 064

Ծանոթագրություններ

Կոստրոմա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստրոմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 624 Կոստրոմա 

Tags:

2021Կոստրոմայի մարզՄոսկվաՎոլգա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրկրաշարժԿարմրուկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԳարեգին ՆժդեհԶոլի ԱդոկԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԾիծեռնակներԵվրոպաԵրազԱրեգակՋրհեղեղՏեղի պարագաՕքսիդՀաղորդակցային գործընթացՍտորոգյալՄուսա լեռան քառասուն օրըՌուդոլֆ Էրիխ ՌասպեԱմբոխները խելագարվածԽնձոր22-րդ դարԲարդիՀայաստանի գետերի ցանկԳրիգոր ԼուսավորիչԼյարդԱյբուբենՄարի ԱնտուանետՀամաստեղություններԳուրգեն ՄահարիԷկոհամակարգՎիտամին D-ի անբավարարությունՄողեսներՄովսես ԽորենացիԳերմանիաՇաքարային դիաբետԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԲրոնխաբորբՍեռական հարաբերությունՔիշ (կղզի)Պարզ նախադասությունՎարդգես ՍուրենյանցՊետրոս ԴուրյանԻնքնաթիռՀայրենական մեծ պատերազմԴատաԼեքսՄշակույթՕձերԴանիել ՎարուժանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԵվրոպայի դրոշներԿապանԷվոլյուցիաԿալցիումի օքսիդԱսիաԿիստաԲույսերԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայաստանի կենտրոնական բանկԾխախոտԱնտառԵրկիր ՆաիրիՄիավորված ազգերի կազմակերպությունՏիգրան ՄեծԲուրգ (երկրաչափություն)Պարզ թիվԲադերՄայիսի 1 (տոն)Արքիմեդի օրենքՌուսական կայսրությունՀայաստանի դրոշՎահանաձև գեղձի քաղցկեղՀայոց լեզվի պատմությունՄինչամուսնական սեքսՎարդՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՄհեր ՄկրտչյանՕքեյԵնթակա🡆 More