Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն

Կանանց սոցիալական և քաղաքական միությունը (ԿՍՔՄ) կանանց քաղաքական շարժում և կազմակերպություն, որը ագրեսիվ արշավ է իրականացրել Միացյալ Թագավորությունում կանանց ընտրության համար`1903-1917 թվականներին։ 1906 թվականից ի վեր անվանվել է սսուֆրաժիստներ, կազմակերպության անդամները և նրա քաղաքականությունը խստորեն վերահսկվում էին Էմմելին Պանկհյորսթի և նրա դուստրերի՝ Քրիստաբելի և Սիլվիայի կողմից։

Կանանց սոցիալ-քաղաքական միություն
Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն
Տեսակքաղաքական շարժում, կանանց միություն և կազմակերպություն
ԵրկիրԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՀապավումWSPU
Հիմնադրվածհոկտեմբերի 10, 1903
Լուծարված1917
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՀիմնադիրԷմմելին Պանկհյորսթ և Christabel Pankhurst?

ԿՍՔՄ-ի անդամները հայտնի դարձան քաղաքացիական անհնազանդության և մի շարք միջադեպերից հետո։ Նրանք ծաղրում էին քաղաքական գործիչներին, ցույցեր և երթեր կազմակերպում, խախտում օրենքը, որպեսզի նրանց ձերբակալեն, ջարդում էին հանրային շենքերի պատուհանները, հրկիզում էին փոստային արկղերը, գիշերային հրկիզումներ էին կատարում չզբաղված տների և եկեղեցիների վրա, իսկ երբ նրանց բանտ էին ուղարկում, հացադուլ էին հայտարարում ու հարկադիր կերակրման ենթարկվում։

Պատմություն

Կանանց քաղաքական միությունը հիմնադրվել է որպես անկախ կանանց շարժում 1903 թվականաի հոկտեմբերի 10-ին, Մանչեսթերի Նելսոն փողոց 62 հասցեում՝ Պանկհուրստ ընտանիքի տանը։ Էմիլին Պանկհուրստը իր երկու դուստրերը Քրիստաբելի և Սիլվիայի, և իր ամուսինը՝ Ռիչարդը, մինչև նրա մահը 1898 թվականը, անդամակցում էին Անկախ աշխատավորական կուսակցությանը (ԻԼՊ), որը հիմնադրվել է 1893 թվականին՝ ընտանիքի ընկեր Կեյր Հարդիի կողմից։ Հետագայում Հարդին հիմնադրել է Լեյբորիստական կուսակցությունը։

Էմիլին Պանկհուրստը գնալով զգում էր, որ ԻԼՊ-ն կանանց իրավունքների պաշտպանող կողմ չէ։ 1903 թվականի հոկտեմբերի 9-ին նա մի խումբ կանանց հրավիրել է հանդիպելու իր տանը և ասել նրանց. «Կանայք, մենք ինքներս պետք է գործն անենք։ Մենք պետք է ունենանք անկախ կանանց շարժում։ Վաղը եկեք իմ տուն, և մենք ամեն ինչ կկազմենք»։ ԿՍՔՄ-ին անդամակցությունը նախատեսված էր միայն կանանց համար և չէր ենթադրում կուսակցական պատկանելություն։ 1906 թվականի հունվարին Daily Mail-ը, որն աջակցում էր կանանց ընտրական իրավունքին, առաջին անգամ ԿՍՔՄ-ն նկարագրել է որպես սուֆրաժիստուհիներ, տերմին, որը նրանք անմիջապես ընդունեցին։

Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն 
62 Նելսոնի փողոց, որտեղ ձևավորվել է ԿՍՔՄ-ն

1905 թվականին միությունը համոզել է պատգամավոր Բեմֆորդ Սլեյքին ներմուծել կանանց ընտրական իրավունքի մասին օրինագիծ, որը չի ընդունվել երկար քննարկումներից հետո։ Օրինագիծի չընդունվելուց հետո միությունը փոխել է մարտավարությունը։ Նրանք կենտրոնացել են կառավարության ցանկացած քաղաքական կուսակցության վրա և հրաժարվել են աջակցել ցանկացած օրինագծերի, որոնք կանանց ձայնի իրավունք չէին ապահովում։ Դա հանգեցրել է նաև սոցիալական բարեփոխումների։

1906 թվականին Միությունը խորհրդարանի շենքի մոտ կազմակերպել է մի շարք ցույցեր, որոնք հանգեցրել են միության անդամների ձերբակալություններին և բանտարկություններին։ Հավասար ընտրական իրավունքի հասնելու փորձը ստացել է հասարակության ուշադրությանը։

Պատկեր:Meeting of Women's Social and Political Union (ԿՍՔՄ) leaders, c.1906 - c.1907. (22755473290).jpg
ԿՍՔՄ-ի ղեկավարներ Ֆլորա Դրմոնդ, Քրիստաբել Պանկհուրստ, Էնի Քենի, Էմմելին Պանկհուրստ, Շառլոտ Դեսպարդ և այլք, 1906–1907

Որոշ կանայք, որոնց Քեմփբել-Բաներմանը խորհուրդ էր տալիս համբերատար լինել, և նրա խորհուրդը՝ «շարունակել ձանձրացնել», միանգամայն անտեղի էր թվում։ «Այդ խոսքերով վերջնականապես ամրապնդվեց շարժման ագրեսիվ քաղաքականությունը և սկսվեց ապստամբության դարաշրջանը»։ 1907 թվականին կազմակերպությունը կազմակերպել է իր առաջին «Կանանց խորհրդարանը»։

Լեյբորիստական կուսակցությունն այն ժամանակ կողմ էր քվեարկել համընդհանուր ընտրական իրավունքին։ Դա նրանց հեռացրել է ԿՍՔՄ-ից, որը միշտ ուշադրություն է դարձրել տեղական ընտրություններին մասնակցելու համար կանանց նկատմամբ կիրառվող գույքային պահանջների վրա։ Քրիստաբելի ղեկավարությամբ Միությունը սկսել է խիտ կազմակերպչական աշխատանք կատարել միջին խավի կանանց շրջանում։ Նշանավոր անդամների մի փոքր խումբ լքել է կազմակերպությունը և նրանք ձևավորել են կանանց ազատության Լիգան։

Քարոզարշավի ձևավորում

Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն 
ԿՍՔՄ ժողով, 1908 թվական, Էմմելին Պանկհյորթը կանգնած է (ձախ) սեղանի վրա:

ԿՍՔՄ պառակտումից անմիջապես հետո, 1907 թվականի աշնանը, Ֆրեդերիկն և Էմլինին Պետիկ-Լոուրենսը հիմնել են իրենց ԿՍՔՄ թերթը՝ Ձայներ կանանց համար։ Պետիկ-Լոուրենսը, որը մինչև 1912 թվականը ընդգրկված էր ԿՍՔՄ-ի ղեկավար կազմի մեջ, խմբագրում էր թերթը և այն աջակցում էր ֆինանսապես վաղ տարիներին։

1908 թվականին ԿՍՔՄ-ն ընդունել է մանուշակագույն, սպիտակ և կանաչ գույները, որպես միության պաշտոնական գույներ։ Այս գույներն ընտրվել է Էմիլին Փեթիք-Լոուրենսի կողմից, «մանուշակագույնը խորհրդանշում է թագավորական արյունը, որը հոսում է յուրաքանչյուր սուֆրաժիստի երակներում ... սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրությունը մասնավոր և հասարակական կյանքում ... կանաչը հույսի գույնն է և գարնան խորհրդանիշը»։ 1908 թվականի հունիսին, երբ ԿՍՔՄ-ն անցկացրեց «Կանանց կիրակի» ցույցը, որին մասնակցում էին 300 000 հազար մարդ, այդ գույներն առաջին անգամ օգտագործվեցին հրապարակայնորեն։

1907 թվականի փետրվարին ԿՍՔՄ-ն դիմնադրել է կանանց մամուլը, որը վերահսկում էր կազմակերպության համար հրապարակման և քարոզչության գործընթացը, և 1908 թվականից ի վեր վաճառվում է մի շարք ապրանքատեսակներ, որոնք պարունակում են ԿՍՔՄ-ի պատկերանշան, անուն կամ գույներ։ Suffragetto անունով սեղանի խաղը թողարկվել է 1908 թվականին։ Մինչև 1911 թվականի հունվար ԿՍՔՄ -ի պաշտոնական օրհներգը «Կանանց Մարսելյոզից»ն էր Ֆլորենս Մակոլեյի «Մարսելյեզ» մեղեդու խոսքերով։ Սակայն հիմնը փոխվել է «Կանանց մարտ», որը կազմել է Էթել Սմիթը՝ Սեսիլիա Համիլթոնի խոսքերով։

Հացադուլներ և ուղղակի գործողություններ

Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն 
Սուֆրաժիստուհուն հարկադրաբար կերակրում են Լոնդոնի Հոլոուեյ բանտում

Ի հակադրություն ԿՍՔՄ-ի բազմաթիվ անդամների շարունակական և կրկնվող ձերբակալությունների և բանտարկությունների, Միությունը նախաձեռնում էր բանտերում հացադուլներ։ Իսկ իշխանությունների հարկադրաբար կերակրելու քաղաքականությունը թույլ է տվել սուֆրաժիստուհիներին ստանալ հանրության անկեղծ կարեկցանքը։ Կառավարությունը հետագայում ընդունել է «Դատապարտյալների մասին» 1913 օրենքը (ժամանակավոր ազատումը առողջական նկատառումներից ելնելով), որն ավելի լավ հայտնի էր որպես «Կատուների և մկների ակտ»։ Դրա շնորհիվ, ազատվեցին սուֆրաժիստուհիները, որոնց սպառնում էր մահ անբավարար սնուցման պատճառով։ Սակայն սպաները կարող էին կրկին բերման ենթարկել նրանց երբ նրանց առողջությունը վերականգնվի։ Ի պատասխան՝ ԿՍՔՄ-ն կազմակերպել է կանանց անվտանգության խումբ, խմբում կանանց պաշտպանում էին թիկնապահները, որոնք մարզվել են Էդիթ Մարգարիտ Գարոդի կողմից և ղեկավարվել է Գերտրուդ Հարդինգի կողմից, որի դերը եղել է փախստական սուֆրաժիստուհիներին կրկին բանտարկելուց պաշտպանելը։ ԿՍՔՄ-ն համակարգել է նաև մի քարոզարշավ, որի ընթացքում բժիշկները, ինչպիսիք են Ֆլորա Մյուրեյը և Էլիզաբեթ Գոլդ Բելը, բուժում էին բանտարկյալներին։

Ընտրական իրավունքի մասին նոր օրինագիծը ներկայացվել է 1910 թվականին, սակայն ԿՍՔՄ-ն սկսել է բողոքի հզոր արշավ 1912 թվականին՝ ի պաշտպանություն մասնավոր սեփականության շահերի և ցանկացած մարդու նկատմամբ բռնության կանխարգելման։ Սկզբում ակցիաները սահմանափակվում էին խանութների կոտրված ցուցափեղկերով, սակայն, ի վերջո, վերածվեցին շքեղ տների հրկիզումների և հասարակական շենքերի ռմբակոծումների, այդ թվում Վեստմինստերյան աբբայությանվրա։ Նման ագրեսիվ գործունեությունը հանգեցրել է Էմիլի Դևիսոնի մահվան, որը հայտնվել է թագավորական ձիու սմբակի տակ (որի վրա նա փորձել է կախել սուֆրաժիստուհիների դրոշը) 1913 թվականին։

Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն 
ԿՍՔՄ-ը Կինգսվեյում, 1911 թվական

Ակտիվիստների կատարած բազմաթիվ գործողությունների թվում էին չզբաղված տների (օրինակ գանձապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի գրասենյակի) հրկիզումը և եկեղեցիների գիշերային հրկիզումները։ Սուֆրաժիստուհիները կոտրել են թանկարժեք խանութների և կառավարական հաստատությունների ցուցափեղկերը։ Նրանք կտրել են հեռախոսագծերը, թքել ոստիկանների և քաղաքական գործիչների վրա, կտրել կամ այրել մարզադաշտի ընտրական իրավունքի պաշտպանության կարգախոսները, ոչնչացրել են ջերմոցներ Քու թագավորական բուսաբանական այգիներում։ Բժշկի վրա հարձակվել են դանակով, և մի անգամ սուֆրաժիստուհիները ներխուժել են Համայնքների պալատ։ 1912 թվականի հուլիսի 18-ին Մերի Լին կացինը նետել է վարչապետ Հենրի Ասկվիտի վրա։

1914 թվականի մարտի 9-ի երեկոյան շուրջ 40 սուֆրաժիստուհիներ, ներառյալ թիկնապահների թիմի անդամները, կռվել են ոստիկանական կոնստեբլիների մի քանի ջոկատների հետ, որոնք փորձել են կրկին ձերբակալել Էմմելին Պանկհերսթին Գլազգոյում Սենտ Էնդրյուս Հոլում ընտրական իրավունքի աջակցության հանրահավաքի ժամանակ։ Հաջորդ օրը ստրեֆիստ Մերի Ռիչարդսոնը (որը հայտնի է որպես ագրեսիվ ակտիվիստներից մեկը, որը հայտնի էր նաև որպես «դանակահար» Ռիչարդսոն) մտել է Ազգային պատկերասրահ և պատրել է Դիեգո Վելազկեսի «Հայելիով Վեներան» նկարը։

Բայց սուֆրաժիստների հիմնական կազմակերպությունը նույնպես կորուստներ ունեցավ։ Կանանց ձայների խմբագիրները՝ Ֆրեդերիկն ու Էմլինին Փեթիք-Լոուրենսը, 1912 թվականին վտարվեցին միությունից։ Սա ԿՍՔՄ-ին դրդել է գործարկել «Suffragette» նոր ամսագիրը, որը խմբագրել է Քրիստաբել Պանկհուրստը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

1914 թվականի Առաջին աշխարհամարտի սկիզբին Քրիստաբել Պանկհուրստը հաստատվել էր Փարիզում՝ ղեկավարելու կազմակերպությունը՝ առանց ձերբակալվելու վախի։ Նրա անձնիշխանության ոճը և Միության վերահսկողությունը թույլ տվեցին, չնայած Կիթի Մարիոնի և այլոց առարկություններին, պատերազմի բռնկումից անմիջապես հետո հայտարարել, որ ԿՍՔՄ-ն պետք է հրաժարվի իր արշավներից՝ հօգուտ ազգայնականության դիրքի՝ աջակցելով պատերազմում բրիտանական կառավարությանը։ Միությունը դադարել է հրատարակել Suffragette-ը, և 1915 թվականի ապրիլին թողարկել է նոր ամսագիր՝որը կոչվում էր Brittany: Չնայած ԿՍՔՄ-ի անդամների մեծ մասը աջակցում էր ռազմական գործողություններին, մի փոքր խումբ բաժանվել է և ձևավորել է Կանանց սոցիալ-քաղաքական միությունը (SԿՍՔՄ) և Անկախ կանանց սոցիալ-քաղաքական միությունը (IԿՍՔՄ)։ ԿՍՔՄ ինքն անհետացել է հանրային ուշադրության դաշտից և լուծարվել է 1917 թվականին, երբ Քրիստաբելը և Էմելին Պանկհերսթը հիմնել են կանանց կուսակցությունը։

Սուֆրաժիստական դրամատուրգիա

1905 թվականից մինչև 1914 թվականը թատերական և դրամատիկական շրջանակները սկսել են ավելի հաճախ օգտագործել կանանց շարժման թեման ընտրական իրավունքների համար պայքարում։ Այդ ժամանակ ԿՍՔՄ-ը ավելի ու ավելի էր ասոցացվում ռազմատենչության ու ագրեսիայի հետ՝ քայլելով երթերից, ցույցերից ու հրապարակային այլ ելույթներից դեպի ավելի ավանգարդ ու հրահրիչ «բռնության գործողություններ»։ Կազմակերպությունը սկսել է օգտագործել հարվածի մարտավարությունը, որպեսզի ապացուցի մտադրությունների լրջությունն ու գործի հրատապությունը։ Նրանց ցույցերը ներառում էին «պատուհանների կոտրում, թանգարանային նկարների պատռում, հրդեհների բռնկում և ռմբակոծում», սակայն դրամատուրգներն իրենց ներկայացումներում ցույց են տվել, որ բռնության այդ ակտերը տեղի են ունենում միայն ծայրահեղ դեպքում, և այդ կերպ փորձել են պայքարել սուֆրաժիստուհիների շարժման նկատմամբ մամուլի բացասական վերաբերմունքի դեմ։ «Իռացիոնալ, հիստերիկ, չափազանց զգացմունքային կանանց» գործողությունների վերաբերյալ հայտնի տեսակետը նրանք փորձել են վերափոխել և փոխարենը ցույց տալ, որ բողոքները միակ տրամաբանական պատասխանն էին հիմնարար իրավունքի մերժմանը։

Բացի թատրոնից, սուֆրաժիստուհիները իրենց շարժումը քարոզելու նպատակով սկսել են օգտագործել կատակերգություններ։ Կանանց սոցիալ-քաղաքական միությունը առաջին կազմակերպություններից մեկն էր, որը օգուտներ քաղեց կատակերգական երգիծական նամակից և օգտագործեց այն, որպեսզի վերահսկի իր ընդդիմությանը։ Սա ոչ միայն նրանց օգնել է ցրել իրենց կազմակերպության հանդեպ թշնամանքը, այլև օգնել է մեծացնել համախոհների լսարանը։ Երգիծանքի օգտագործումը թույլ է տվել նրանց արտահայտել իրենց գաղափարներն ու հիասթափությունները, ինչպես նաև պայքարել գենդերային կողմնակալության դեմ՝ ավելի անվտանգ կերպով։ Սուֆրաժիստ-բանախոսները, որոնք հաճախ հանդիպում էին բաց երկնքի տակ, ավելի լայն լսարան ընդգրկելու համար, ստիպված էին դիմակայել թշնամական տրամադրություններին և սովորել հաղթահարել ընդհատումը։ Հետևաբար, առավել հաջողակ բանախոսները պետք է լինեին սրամիտ և սովորեին «միշտ օգուտ քաղեք կատակից և ծիծաղի միացեք հանդիսատեսի հետ, նույնիսկ եթե կատակն ընդդեմ է ձեզ։ Պրոֆրեսիստ Էնի Քենին իր խոսքի ընթացքում հիշում է մի ծեր մարդու, որը անընդհատ ծիծաղում էր ասելով («եթե դու լինեիր իմ կինը, ես քեզ թույն կտայի»),որին նա պատասխանել է «Այո, և եթե ես լինեի քո կինը, ես կընդունեի այն»,դրանով իսկ իր ակառակորդին դարձնելով ծաղրի առարկա։

Կազմակերպության հայտնի անդամներ

  • Ջենի Ալան
  • Հելեն Արխդեյլ
  • Էթել Այրես Փուրդին
  • Բարբարա Այրտոն-Գուլդ
  • Ռոզա Մեյ Բիլինգհերսթ
  • Թերեզա Բիլինգթոն-Գրեյգ
  • Վիոլետ Բլենդ
  • Բետինա Բորման Ուելս
  • Էլսի Բոուերման
  • Կոնստենս Բերիեր
  • Կոնստանտ Բուլվեր Լութթոն
  • Էվելին Հիլդա Բուրկիթ
  • Լյուսի Բարնս
  • Էյլին Մերի Քեյսի
  • Հելեն Քրոոկանկ
  • Շարլոտա Դեսփարտ
  • Էմիլի Դևիսոն
  • Էդիթ Դաունինգ
  • Ֆլորա Դրամմոնդ
  • Սոֆյա Դուլիպ Սինգ
  • Էլսի Դյուվալ
  • Նորա էլամ
  • Դորոթի Էվանս
  • Քեյթ Ուիլյամս Էվանս
  • Թերեզա Գարնետ
  • Լուիզա Գարեթ Անդերսոն
  • Էդիթ Մարգարեթ Գարոդ
  • Մարի Գուտրոփ
  • Նելլի Հոլլ
  • Բեատրիս Հարարդեն
  • Էդիթ Հովե-Մարտին
  • Էլսի Հովու
  • Էլեն Իզաբել Ջոնս
  • Էննի Քենին
  • Էդիթ Քեյ
  • Աետա Լամբ
  • Մերի Լին
  • Լիլիան Լենթոն
  • Կոնստենս Բուլվեր Լութոն
  • Մերի Մակարտուր
  • Մարգարեթ Մակֆան
  • Ֆրենսիս Մակֆան
  • Մարգարեթ Հայկ Թոմաս
  • Քրիստաբել Մարշալ
  • Քիթի Մարիսոն
  • Դորա Մարսդեն
  • Դորա Մոնտեֆիոր
  • Դորա Մյուրեյ
  • Մարգարեթ Նևինսոն
  • Էդիթ Նյու
  • Ադելա Պանկհուրստ
  • Քրիստաբել Պանկհուրստ
  • Էմմելին Պանկհյորսթ
  • Սիլվիա Պանկհուրստ
  • Ֆրենսիս Պարկեր
  • Էլիս Փոլ
  • Էմմելին Պետիկ-Լոուրենս
  • Էլեն Պիտֆիլդ
  • Մերի Ռիչարդսոն
  • Էդիթ Ռիգբի
  • Ռոնա Ռոբինսոն
  • Մերի Ռասսել
  • Էթել Սմիթ
  • Հարրեթ Ուվեր Շոու
  • Էվելին Շարպե
  • Դորա Թեվլիս
  • Քեթրին Տոլսոն
  • Հելեն Տոլսոն
  • Լաուրա Էնի Ուիլսոն
  • Օլիվ Ուօրրի
  • Ռոզա Էմմա Լամարտին Յետս

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Bartley, Paula: Էմմելին Պանկհյորսթ (2002)
  • Davis, Mary: Սիլվիա Պանկհուրստ (Պլուտո մամուլ, 1999)
  • Harrison, Shirley: Սիլվիա Պանկհուրստ. Կյանքը խաչակրաց արշավանքի վրա, 1882–1960 (Aurum Press, 2003)
  • Holton, Sandra Stanley: «Տխուր զայրույթի մեջ. սուֆրաժիստուհու ռազմատենչությունը և Էմմելին Պանկհերսթի ռոմանտիկ ֆեմինիզմը», - Հարոլդ Սմիթի «20-րդ դարում բրիտանական ֆեմինիզմ » գրքի նախաբանում, էջ 7–24:
  • Loades, David, բրիտանական պատմության տեղեկատու։ (Fitzroy Dearborn Publishers, 2003): 2: 999–1000
  • Marcus, Jane: Ընտրական իրավունք և Փանկհերսթ (1987)
  • Pankhurst, Emmeline: Իմ սեփական պատմությունը 1914 թ. London, Virago Limited, 1979: ISBN 0-86068-057-6
  • Purvis, June. «Emmeline Pankhurst (1858–1928), սուֆրագիստների և միայնակ մայրերի առաջնորդ Էդվարդյան Մեծ Բրիտանիայում» կանանց պատմության ակնարկ (2011) 20 # 1 էջ ՝ 87–108:
  • Romero, Patricia W. E. Սիլվիա Պանկհուրստ. Արմատական դիմանկար (Yale UP, 1987)
  • Smith, Harold L Բրիտանական արշավ ՝ կանանց քվեարկության համար, 1866–1928 (2-րդ հրատարակություն 2007)
  • Winslow, Barbara. Սիլվիա Պանկհուրստ. Սեռական քաղաքականություն և քաղաքական ակտիվություն (1996)

Արտաքին հղումներ

Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց սոցիալ-քաղաքական միություն» հոդվածին։

Tags:

Կանանց Սոցիալ-Քաղաքական Միություն ՊատմությունԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Քարոզարշավի ձևավորումԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Հացադուլներ և ուղղակի գործողություններԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Սուֆրաժիստական դրամատուրգիաԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Կազմակերպության հայտնի անդամներԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն ԾանոթագրություններԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն ԳրականությունԿանանց Սոցիալ-Քաղաքական Միություն Արտաքին հղումներԿանանց Սոցիալ-Քաղաքական ՄիությունԷմմելին ՊանկհյորսթԿանանց ընտրական իրավունքՍուֆրաժիստներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու կմախքԵրկրաշարժՀայաստանի առաջին հանրապետությունՀեպատիտ CԱրթուր ԹարխանյանՔարահունջՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունԴարձվածքՀայերենԲագրատունիներՇոկոլադՄերկուրի (մոլորակ)Նախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՕձերՌուսական կայսրությունԱրջերԱրյան շրջանառությունՍննդային շղթաՓիղԱղբյուր ՍերոբԲնության պահպանությունՎինսենթ վան ԳոգՄայր Հայաստան հուշահամալիրԽոսքի մասերԳլխավոր էջԱնիԹռչնագիրԱծական անունԿռունկներԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)ԱրաքսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍուր բրոնխիտՈւրբաթագիրքՏիգրան ՊետրոսյանԿենդանակերպի նշաններՀայաստանի տնտեսությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀեշտոցային արտադրությունՄխիթար ՍեբաստացիՄոսկվաԳեղարքունիքի մարզՍամվել (վեպ)Ապրիլի 24ԹռչուններՎանա ծովուն արշալույսըԲարդ ստորադասական նախադասությունՈսկեպարՄիրհավ (պատմվածք)Դերբայական դարձվածԿապույտ հազՍողոմոն ԹեհլիրյանՋրծաղիկԾծմբական թթուԿասկադ համալիրԱծականի համեմատության աստիճաններԱպրիլի 25Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Արգանդի միոմաԼիլիթ ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱլեքսանդր ՍպենդիարյանՄեր թաղը (պատմվածաշար)Առաջին համաշխարհային պատերազմԹութքԹբիլիսիԱրայի (լեռ)Ռուբեն Վարդանյան (գործարար)Տիգրան ՄեծՍպի (ֆիլմ, 2014)Եռանկյան միջնագիծՄարդու պապիլոմավիրուսՄուսա լեռան քառասուն օրըԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)🡆 More