Թոնի Բուզան: բրիտանացի հոգեբան

Էնթոնի Փիթեր «Թոնի» Բուզան (անգլ.՝ Anthony Peter Tony Buzan, հունիսի 2, 1942(1942-06-02), Լոնդոն, Միացյալ Թագավորություն - ապրիլի 13, 2019(2019-04-13), Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի հեղինակ և կրթական խորհրդատու։

Թոնի Բուզան
անգլ.՝ Tony Buzan
Թոնի Բուզան: Կենսագրություն, Հատընտիր երկեր, Ծանոթագրություններ
Ծննդյան անունանգլ.՝ Anthony Peter Buzan
Ծնվել էհունիսի 2, 1942(1942-06-02)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էապրիլի 13, 2019(2019-04-13) (76 տարեկան)
Վախճանի վայրՕքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհոգեբան և գրող
ՔաղաքացիությունԹոնի Բուզան: Կենսագրություն, Հատընտիր երկեր, Ծանոթագրություններ Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան, Simon Langton Grammar School for Boys? և Սայմոն Ֆրեյզերի անվան համալսարան
Կայքtonybuzan.com
Թոնի Բուզան: Կենսագրություն, Հատընտիր երկեր, Ծանոթագրություններ Tony Buzan Վիքիպահեստում

Բուզանը հանրայնացրել է մտավոր գրագիտության գաղափարը և մտքի քարտեզ կոչվող տեխնիկան, որն ավելի վաղ կիրառել են դա Վինչին և մյուսները։

Կենսագրություն

Բուզանը ծնվել է Լոնդոնի Փալմերս Գրին շրջանում։ Սովորել է Կիցիլանոյի միջնակարգ դպրոցում (Վանկուվեր)։ Եղբայրը՝ ակադեմիկոս Բարի Բուզանն է։ Ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը, իսկ 1965-1966 թվականներին եղել է Սայմոն Ֆրեյզերի համալսարանի ասպիրանտ և ուսանողական համայնքի առաջին նախագահը։ Սայմոն Ֆրեյզերի համալսարանում ուսանելու տարիներին մեծապես ներգրավվել է Մենսա կազմակերպության գործունեության մեջ։

Մնեմոնիկական համակարգերի և մտքի քարտեզ տեխնիկայի խթանող։ 2006 թվականի դեկտեմբերին գործարկեց իր սեփական iMindMap համակարգչային ծրագիրը, որն օգնում է մտքի քարտեզ նկարել։ «Buzan Organisation»-ին է պատկանում մտքի քարտեզ ապրանքանիշը՝ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և Գերմանիայում՝ ինքնազարգացման կրթական դասընթացներ կատեգորիայում։ Ապրանքանիշը գրանցված չէ Կանադայի Մտավոր սեփականության գործակալությունում։

1970-ական թվականներին ԲիԲիՍի-ում իր «Use Your Head» շարքից հետո Բուզանի գաղափարները տեղ գտան նրա 5 գրքերում՝ «Use Your Memory», «Master Your Memory», «Use Your Head», «The Speed Reading Book» և «The Mind Map Book»։ Նա հեղինակել է կամ համահեղինակ է ավելի քան 100 գրքերի, որոնք թարգմանվել են 30 լեզուներով։

Լինելով հանրամատչելի հոգեբանության ոլորտի հեղինակ՝ Թոնի Բուզանը գրել է ուղեղի, «հանճարության գործակցի (GQ)», հոգեկան ինտելեկտի, հիշողության, ստեղծարարության և արագ ընթերցման մասին։ Նա «Brain Foundation»-ի (չպետք է շփոթել տարատեսակ բժշկական մարմինների հետ, որոնք նույն անունն են կրում), ինչպես նաև «Brain Trust Charity»-ի, «World Memory Championships»-ի և «World Championships of the Brain»-ի հիմնադիրն ու նախագահն է։ Բուզանը Լոնդոնի «Mind Body Spirit» փառատոնի և «Ինտելեկտուալ օլիմպիադաներ»-ի համահիմնադիրն է։

Քննադատները մտքի քարտեզը պսևդոգիտություն են համարում՝ հարցականի տակ դնելով, թե արդյոք որևէ փաստ կա, որը վկայում է մտքի քարտեզի տեխնիկայի օգտակարությունը։ Այնուամենայնիվ, հասկացությունը քարտեզելու ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերջինս ավելի արդյունավետ է, քան տեքստերի պարբերություններ կարդալը, դասախոսությունների հաճախելը և դասարանում քննարկումների մասնակցելը։ Նույն ուսումնասիրությունը նաև ցույց տվեց, որ հասկացություն քարտեզելը քիչ ավելի արդյունավետ է «քան այլ կառուցողական գործողությունները, ինչպիսիք են ամփոփումներ և ընդհանուր նկարագրություններ գրելը»։

Հատընտիր երկեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Թոնի Բուզան: Կենսագրություն, Հատընտիր երկեր, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Բուզան» հոդվածին։

Tags:

Թոնի Բուզան ԿենսագրությունԹոնի Բուզան Հատընտիր երկերԹոնի Բուզան ԾանոթագրություններԹոնի Բուզան Արտաքին հղումներԹոնի Բուզան19422019ԱնգլերենԱնգլիաԱպրիլի 13ԼոնդոնՀարավարևելյան ԱնգլիաՀունիսի 2Միացյալ ԹագավորությունՕքսֆորդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին CՕրենսդիր իշխանությունՏորք ԱնգեղՄուսա լեռան քառասուն օրը22-րդ դարԿոչականՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Առաքյալը (Մուրացան)ՕձերoginhԱլերգիաՍեբաստիան ՄարոքինՍելեկցիաՄինաս ԱվետիսյանԽոր ՎիրապԼոռու մարզՎանաձորՀայկական գորգԱստղՕլիմպիական խաղերԴիկլոֆենակԱվարայրի ճակատամարտՏեսակարար ջերմունակությունՀրամայական եղանակԿրիաներԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Անրի ՎեռնոյՎաղարշապատԲադերԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՃապոնիաՄխիթարյան միաբանությունՄեր հայրենիքՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀականիշՀին ՀունաստանՋրծաղիկԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԳուսան ԱշոտՁկներԱլբերտ ԱզարյանԱլկալիական մետաղներՍմբատ Ա ՆահատակՀայկյան տոմարՎիտամին DԱրքիմեդեսՈւկրաինաՕձունի տաճարԱյբուբենՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀարավային ԿորեաԶապել ԵսայանՀնձանՊղինձՄիջատներՍան Ստեֆանոյի պայմանագիրՆատրիումի քլորիդԴիզայնԱղմուկ ականջներումԽատուտիկ սովորականՀայաստանի Ազգային ժողովՍանահինի վանական համալիրՄոնթե ՄելքոնյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱզգային ժողովրդավարական բևեռԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԿալցիումՎարդանանց պատերազմԱղտոտումՀովազներՀիսուսի ծնունդՆիդերլանդներՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Պյոտր ՉայկովսկիՌուդոլֆ Էրիխ ՌասպեԾծմբական թթուՀեպատիտ CՀրանտ Մաթևոսյան🡆 More