Էդ Կատմուլ

Էդ Կատմուլ (անգլ.՝ Edwin «Ed» Earl Catmull, մարտի 31, 1945(1945-03-31), Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), Disney Toon Studios (2007—2018), Փիքսար և Walt Disney Animation Studios անիմացիոն ստուդիաների նախագահ։ Նշանավորվել է համակարգչային գրաֆիկայի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար բազմաթիվ մրցանակներով։

Էդ Կատմուլ
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1945(1945-03-31) (79 տարեկան)
ԾննդավայրՊարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԷդ Կատմուլ ԱՄՆ
ԿրթությունՅուտայի համալսարան և Granite High School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, գործադիր պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱշխատավայրApplicon?, New York Institute of Technology?, Industrial Light & Magic?, Պիքսար և Walt Disney Animation Studios
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՃարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Էդ Կատմուլ Ed Catmull Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն

Էդվին Կատմուլը ծնվել է Արևմտյան Վիրջինիայի Պերկերբերգ քաղաքում, միջին դասի ընտանիքում։ Կատմուլի հայրը ընտանիքում առաջինն էր, ով ավարտել է քոլեջը։

Կատմուլը սիրում էր նկարել և վաղ տարիքից հետաքրքրվել է անիմացիայով։ Դպրոցի ավագ դասարաններում նա կարդացել է Փրեսթոն Բլերի «Անիմացիա» գիրքը (1948), պատրաստել է անիմացիոն լուսավոր վահանակ, որի օգնությամբ ստեղծել է իր առաջին պարզունակ մուլտֆիլմերը։ Սակայն դպրոցն ավարտելուց հասկացել է, որ ինքն այնքան տաղանդավոր չէ, որ դառնա անիմատոր և որոշել է զբաղվել գիտությամբ։

1969 թվականին ավարտել է Յուտայի համալսարանը՝ ստանալով աստիճան ֆիզիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում։

Ուսումն ավարտելուց հետո Կատմուլը որոշ ժամանակ աշխատել է Boeing-ում և Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտում (անգլ.՝ New York Institute of Technology): Սակայն 1970 թվականի աշնանը վերադարձել է համալսարան և ընդունվել ասպիրանտուրա։

Ասպիրանտուրայում ուսանելու ժամանակ Այվեն Սազերլենդի ազդեցության տակ տարվել է ինտերակտիվ համակարգչային գրաֆիկայով և որոշել համատեղել գիտությունը և անիմացիան համակարգչային ֆիլմ ստեղծելու համար։

1972 թվականին Էդ Կատմուլը ստեղծել է իր առաջին անիմացիոն ֆիլմը`իր ձախ ձեռքի թվայնացված մոդելը։ «Ձեռքեր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականին համակարգչային գիտություններին նվիրված կոնֆերանսում։ «Ձեռքեր» ֆիլմի հատվածները հետագայում մտել են «Ապագայի աշխարհ» ֆիլմի մեջ, որը առաջին ֆիլմն էր, որտեղ օգտագործում է 3D համակարգչային գրաֆիկա։ 2011 թվականի դեկտեմբերից «Ձեռքեր» ֆիլմի կրկնօրինակը պահվում է ԱՄՆԿոնգրեսի գրադարանում։

Կարիերա

1974 թվականին Ալեքս Շուրան՝ (անգլ.՝ Alexander Schure) Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտի հիմնադիրը Կատմուլին հրավիրել է ղեկավարել համակարգչային գրաֆիկայի նոր լաբորատորիան։

Կատմուլը հավաքում է գրաֆիկայի և անիմացիայի ոլորտում համակարգիչների հնարավորության վրա կենտրոնացած տաղանդավոր հետազոտողների խումբ։ 1977 թվականին Կատմուլը 2D անիմացիայի համար ստեղծել է Tween ծրագիրը։ Նրա խնդիրը շարժման առաջին և վերջին տարրի միջև մեխանիկորեն միջանկյալ կադրերի լրացնումն էր։ Ծրագիրը օգնում էր գործընթացը դարձնել ավելի պարզ և էժան։

Շուտով Կատմուլի թիմը 2D-ն փոխարինել է 3D համակարգչային գրաֆիկով։ Նրանց աշխատանքը գրավել է Ջորջ Լուկասի Lucasfilm-ից և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ուշադրությունը։ 1979 թվականին Էդ Կատմուլը ղեկավարել է Lucasfilm-ի նոր համակարգչային բաժինը։

Աշխատելով Lucasfilm-ում՝ Կատմուլը մասնակցել է նոր տեխնոլոգիայի ստեղծմանը (անգլ.՝ digital image compositing), որը թույլ է տալիս համատեղել պատկերները։ Ստեղծվել է Pixar Image Computer-ը, որը հնարավորություն է տալիս սկանավորել ֆիլմի կինոժապավենը, ավելացնել նոր հատուկ էֆեկտներ և հետո արդյունքը վերադարձնել հետ։ Ստեղծվել է նաև համակարգչային տեսահոլովակների մոնտաժման առաջին համակարգը։

1986 թվականին Սթիվ Ջոբսը ձեռք է բերել Lucasfilm համակարգչային ստորաբաժանումը։ Նոր ընկերությունը ստացավ Փիքսար անվանումը, իսկ Էդ Կատմուլը դարձել է դրա տեխնիկական տնօրենը։ Նա դարձել է RenderMan-ի հիմնական մշակողը։

2006 թվականի հունվարին Փիքսարի՝ Disney-ին անցնելուց հետո Կատմուլին Ջոն Լասեթերի հետ համատեղ հանձնարարվել է դիսնեյյան անիմացիոն ստուդիաների աշխատանքի խթանումը։ 2007 թվականից նրանք որպես նախագահ և ստեղծագործական տնօրեն ղեկավարել են Disney-ի երեք առանձին ստուդիաներ՝ Փիքսար, Disney Animation և DisneyToon: 2018-ի հունիսի 28-ին դրանցից վերջինը վերացվել է, և Կատմուլը մնացել է մնացած երկու ստուդիաների ղեկավարը։ Դրանից մի քանի օր առաջ՝ հունիսի 8-ին, հայտարարվել էր, որ Ջոն Լասեթերը տարվա վերջին կհեռանա Walt Disney Pictures-ից՝ անպարկեշտ վարքագծի մեղադրանքով։

Մրցանակներ

  • 1993 թվականին Կատմուլը ստացել է իր առաջին մրցանակը՝ Կինոարվեստի և գիտության ակադեմիայում գիտական և տեխնիկական նվաճումների, «RenderMan ծրագրի մշակման համար»։
  • 1995 թվականին ընտրվել է Հաշվողական տեխնիկայի միության անդամ։
  • 1996 թվականին ստացել է երկրորդ «Օսկար» մրցանակը Digital Image Compositing ոլորտում նորարարության համար։
  • 1996 և 2011 թվականներին ստացել է առաջընթացի մեդալ (կինոյի և հեռուստատեսության ինժեներների միության)։
  • 2001 թվականին Կատմուլը ստացել է «Օսկար» մրցանակ Pixars ստուդիայում ռենդերինգի ոլորտում ակնառու նվաճումների համար։
  • 2006 թվականին պարգևատրվել է Ջոն ֆոն Նեյմանի մեդալով համակարգչային գրաֆիկայում, մոդելավորման, անիմացիայում և ռենդերինգում ներդրման համար։
  • 2009 թվականին ստացել է Գորդոն Սոյերի անվան մրցանակ։

Անձնական կյանք

Ամուսնացած է Սյուզան Անդերսոն Կատմուլ (անգլ.՝ Susan Anderson Catmull) հետ։ Նա կնոջ և երեխաների հետ ապրում է Սան Ֆրանցիսկոյում։

Ծանոթագրություններ

Մատենագրություն

  • Эд Кэтмелл, Эми Уоллес Корпорация гениев: Как управлять командой творческих людей = Creativity, Inc. Overcoming The Unseen Forces That Stand In The Way Of True Inspiration. — М.: Альпина Паблишер, 2014. — 343 с. — ISBN 978-5-9614-4820-7
Էդ Կատմուլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Կատմուլ» հոդվածին։

Tags:

Էդ Կատմուլ Վաղ տարիներ և կրթությունԷդ Կատմուլ ԿարիերաԷդ Կատմուլ ՄրցանակներԷդ Կատմուլ Անձնական կյանքԷդ Կատմուլ ԾանոթագրություններԷդ Կատմուլ ՄատենագրությունԷդ Կատմուլ1945d:Q329485Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱրևմտյան ՎիրջինիաՄարտի 31Փիքսար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խրիմյան ՀայրիկՎլադիմիր ԼենինԼևոն Տեր-ՊետրոսյանԱնտոն ՔոչինյանԷպոսԱյրին (նորավեպ)ԱլյումինԴերբայՀայաստանի անկախության հռչակագիրՆոյԾիածանԴեքսամետազոնԵրկիր ՆաիրիԻսպանիաՄոնթե ՄելքոնյանՎինսենթ վան ԳոգՎանաձորԹուրք-հայկական պատերազմ (1920)ԿապանԱրայի (լեռ)Հայոց լեզվի պատմությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱնուղղակի խնդիրԷրզրումՄարդու ատամՍատուրն (մոլորակ)Մխիթար ՍեբաստացիՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԻրավունքԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱրագածՄարսողությունԺենգյալով հացiga2bՀավասարասրուն սեղանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԷյֆելյան աշտարակՎրաստանՓսորիազՆապոլեոն ԲոնապարտԿարսՄակդիրՄատյան ողբերգությանԻնգա և Անուշ ԱրշակյաններԵրաժշտությունՕսմանյան կայսրությունԱռնո ԲաբաջանյանԱրամ (ֆիլմ)Անանիա ՇիրակացիԵվրոպական միությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀայաստանՆեմեսիս (դիցաբանություն)ՀեքիաթԱնրի ՎեռնոյՀայկական դիցաբանությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱծանցԻսլամԱրարատի մարզԿռունկներՍերգեյ ՓարաջանովՄայիսի 1 (տոն)Աննա ՀակոբյանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՄեքսիկաՍև խոռոչՊատմություն Հայոց (Խորենացի)ՁկներՀինդուիզմՎարդան Ղուկասյան (Դոգ)Ռուբեն ՍևակՔառօրյա պատերազմ🡆 More