Զվոլե

Զվոլե (հոլ.՝ Zwolle ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Օվերեյսել մարզում։ Այդ մարզի վարչական կենտրոնն է։ Մոտակա խոշոր բնակավայրից՝ Ամստերդամից հեռավորությունը 120 կիլոմետր է։ Զբաղեցնում է 112,11 կմ²տարածք, բնակչության թվաքանակը շուրջ 115 հազար է։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.100 եվրո է։

Համայնք
Զվոլե
Zwolle
Դրոշ Զինանշան
Զվոլե Զվոլե

Զվոլե
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՕվերեյսել
Մակերես112,11 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն129 840 մարդ (հունվարի 1, 2021)
Խտություն1044,59 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ038
Փոստային դասիչ8000–8049
Պաշտոնական կայքzwolle.nl(նիդեր.)
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 13.100
Զվոլե (Նիդեռլանդներ)##
Զվոլե (Նիդեռլանդներ)
Զվոլե

Պատմություն

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Զվոլեի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել առնվազն բրոնզեդարյան ժամանակներից։ Հին հռոմեացիների տիրապետության ժամանակաշրջանում այստեղ ապրելիս են եղել ֆրանկների ցեղի ներկայացուցիչներ։

Ժամանակակից քաղաքը մոտավորապես 800 թվականին հիմնադրել են ֆրիզյան առևտրականներն ու Կառլոս Մեծի զորականները։

Պատմական փաստաթղթերում Զվոլեն առաջին անգամ հիշատակվել է 1040 թվականին։ 1230 թվականին Ուտրեխտի եպիսկոպոսը քաղաքի կարգավիճակ է շնորհել բնակավայրին։ Իր ծաղկման շրջանում՝ XV դարում քաղաքն անդամակցել է Հանզային՝ առևտրական այդ նշանավոր միությանը։

Պատմական հուշարձաններից հիշարժան են հատկապես (հոլ.՝ Peperbus) աշտարակը, Sassenpoort դարպասը, միջնադարյան պարսպի մնացորդները, Սբ. Միքայել եկեղեցին, բազմաթիվ հնակառույց շինություններ։

1945 թվականին կանադացի զինվորական Լեո Մաժորը, օգտվելով մթությունից, մեն-մենակ ազատագրել է քաղաքը գերմանական զավթիչներից։ Զվոլեի փողոցներից մեկը կրում է նրա անունը։

Տեսարժանություն

Զվոլեի տեսարժան վայրերից է «De Librije» ռեստորանը՝ Նիդերլանդներում Միշլենի եռակի աստղի արժանացած երկու ռեստորաններիցմեկը:Այն տեղավորված է դոմինիկյան վանքի նախկին գրադարանում. այստեղից էլ՝ նրա De Librije անվանումը, որը նիդերլանդերենից թարգմանած՝ նշանակում է գրադարան։

Անվանի անձինք

  • Հայն Բոլե (ծնվ. 1939), դերասան, «Սեզամ փողոց» հեռուստաշոուի Էլմո տիկնիկին հոլանդերեն խոսեցնողը
  • Գերարդ Տերբորխ (1617–1681), նկարիչ
  • Տոոսկե Բրոյգեմ (ծնվ. 1974), հեռուստադերասանուհի և հաղորդավարուհի
  • Հերման Բրոոդ (1946–2001), նկարիչ/ռոք աստղ
  • Մանրիքս Կապերս (1943–2016), դերասան

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Զվոլե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվոլե» հոդվածին։

Tags:

Զվոլե ՊատմությունԶվոլե ՏեսարժանությունԶվոլե Անվանի անձինքԶվոլե Քույր քաղաքներԶվոլե ՊատկերասրահԶվոլե ԾանոթագրություններԶվոլեNl-Zwolle.ogaԲացել ֆայլի մասին տվյալներըԵվրոՀոլանդերենՆիդերլանդներՕվերեյսել

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհի երկրներն ըստ բնակչությանԱվստրալիաԲաշ-Ապարանի ճակատամարտՀայաստանի բուհերի ցանկ44-օրյա պատերազմՄարս (մոլորակ)Բուրգ (երկրաչափություն)Քարային շինանյութերՀայկական առածներ և ասացվածքներԱվետիք ԻսահակյանՀղիություն (մարդ)ԼույսՋեկ ԼոնդոնՈրդանման ելունի բորբոքումԻրանՈւրցՍարկոմաՖրանսիայի քաղաքներՕձունի տաճարՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԵրկիր ՆաիրիՀառիճի վանքԾխելՊետրոս ԴուրյանՊապ թագավորԱգաթա ՔրիստիՓորլուծությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀատկացուցիչՏոտոԳեյմինգԱրյան ճնշումԲայՀայկ նահապետՈւսուցման մեթոդներՍուրբ Ղազար կղզիՀայաստանՄոնա ԼիզաԵռանկյունՀովհաննավանքԲլանքա ՊալոմաՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԿատաղությունՌուբեն ԲաբայանԱվշային համակարգՄիքայել ՆալբանդյանԲրուցելոզՕսմանյան կայսրությունՀավասարասրուն սեղանԿրոնը ՀայաստանումԵռվորյակ նյարդի նևրալգիաՈւշադրությունՀիպոթիրեոզՕլիմպիական խաղերGeorgian International AirlinesՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Կարսի պայմանագիրՄուշեղ ԳալշոյանՎարդանանք (պատմավեպ)Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԲնավորությունՀայկ և ԲելՀայաստանի լեռներԱդրբեջանի զինված ուժերԷյֆելյան աշտարակԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱրգիշտի ՔյարամյանԻգոր ՄուրադյանԾանրամարտի Եվրոպայի առաջնություն 2023ԱվստրիաԼավաշԱբրահամ ՌուսսոԴաշտանային ցիկլԱկսել ԲակունցՀովհաննես Թումանյան🡆 More