Երկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա

«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» (ռուս.՝ Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями), հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից։ Այն Այվազովսկին ստեղծվել է 1892 թվականին։ Նկարը վրձնել է կտավի վրա յուղաներկով։ Այս ստեղծագործության սյուժեում ընկած է այն պատումը, երբ երկու թուրքական գծանավեր՝ «Սելիմիեն» և «Ռեալ բեյը» հարձակվում են ռուսական «Մերկուրի» բրիգի՝ երկկայմ առագաստանավի վրա։ Այսօր «Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» կտավը պահպանվում և ցուցադրվում է հեղինակի ծննդավայրում՝ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Այվազովսկու պատկերասրահում։

Երկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա
Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա
Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями
Երկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1892
բարձրություն221
լայնություն339
ժանրմարտանկարչություն և ծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱյվազովսկու պատկերասրահ
հավաքածուԱյվազովսկու պատկերասրահ
Ծանոթագրություններ

Բրիգի և թուրքական գծանավերի ծովամարտի պատմություն

«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» կտավում Այվազովսկին պատկերել է ռուսական «Մերկուրի» բրիգի ծովամարտը թուրքական էսկադրայի գերազանցող ուժերի դեմ։ Դեպքերը տեղի են ունեցել այն ժամանահատվածում, երբ «Մերկուրին» պարեկություն էր անում Սև ծովում և Բոսֆորի նեղուցում:

Կտավում արտացոլված դեպքը կատարվել է 1829 թվականի մայիսի 14-ին, երբ «Մերկուրի» բրիգը կապիտան-լեյտենանտ, ռազմածովային հերոս Ալեքսանդր Իվանովիչ Կազարսկու ղեկավարությամբ, թույլ քամու պատճառով չկարողացավ հեռանալ թուրքական նավերի հետապնդումից։ Հետապնդող նավերը թուրքական էսկադրայի ամենամեծ ու արագընթաց գծանավերից էին։ Թուրքական առագաստանավերից մեկում գտնվում էր ռազմական նավատորմիղի կաբուդան փաշան՝ ծովակալը։ Արդյունքում ռուսական բրիգը ստիպված մենամարտի մեջ մտավ թուրքերի հետ։ Տախտակամածին կային ընդամենը 18 հրանոթներ, այն դեպքում, երբ թուրքական նավերում դրանց թիվը հասնում էր 200-ի։

Մարտի մեջ ներքաշվելու որոշումը ընդունվեց սպայական խորհրդի կողմից և հավանության արժանացավ բոլոր նավաստիների կողմից։ Դիմակայության ժամանակ, որը տևեց երկու ժամ, «Մերկուրիին» հաջողվեց կրակ բաց անելով «Ռեալ փաշայի» վրա՝ վնասազերծել դրա կայմերից մեկը։ Վերջինս ընկավ ու զրկեց նավին մանևրելու հնարավորությունից ու հետագա մարտից։ Մնալով մենակ «Սելիմե» գծանավի հետ, ռուսական բրիգը կարողացավ նույն կերպ վնասել նաև դրան։ Կայմը փլվեց և նավը ստիպված դուրս ելավ ծովամարտից։ «Մերկուրին», հընթացս երկժամյա կատաղի մարտի, շատ լուրջ վնասվածքներ ստացավ։ Արդյունքում անձնակազմից ընդամենը 4 մարդկային զոհեր տվեց։ Բրիգը հաջողությամբ վերադարձավ Սևաստոպոլ։

Նկար

Հովհաննես Այվազովսկին այս թեմայով վրձնել է երկու կտավներ.

  1. «Երկու թուրքական նավերին հաղթելուց հետո «Մերկուրի» բրիգը հանդիպում է ռուսական էսկադրայի հետ» (1848)
  2. «Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» (1892)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Երկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա Բրիգի և թուրքական գծանավերի ծովամարտի պատմությունԵրկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա ՆկարԵրկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա ԾանոթագրություններԵրկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա Արտաքին հղումներԵրկու Թուրքական Նավերի Հարձակումը «Մերկուրի» Բրիգի Վրա1892Այվազովսկու պատկերասրահԱռագաստանավԳծանավԹեոդոսիաԹուրքիաԿտավՀովհաննես ԱյվազովսկիՂրիմի Ինքնավար ՀանրապետությունՅուղաներկերՌուսաստանՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱվտոմեքենաԱրյան շրջանառությունԵզդիներԱրյունԱրևմտյան ՀայաստանԴիլիջանԲյուրականի աստղադիտարանԱրամ ԽաչատրյանՔարերի սիմֆոնիաՍիամանթոՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱմերիկաԲացականչական նշանՄուսա լեռան քառասուն օրըԿայծակՀովհաննավանքԱպրիլի 26ԿոնՆեպտունԴանթեական առասպելՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀարադրությունՊետությունԴաշտանԲնության պահպանությունՀուլիոս ԿեսարՄարդու պապիլոմավիրուսԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԳարեգին ՆժդեհԿենդանակերպՀեկտարԶուգահեռագիծՄիքայել ԱլիմյանԿույր աղիքՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԳյումրիԱռաքյալը (Մուրացան)ԴատաԼեքսՀայրենիք (հասկացություն)Սևանա լիճՎերք Հայաստանի (վեպ)ԱրծվաշենՈւղիղ խնդիրՀակահիստամինային դեղերՀարավային ԿորեաԵգիպտոսՀայաստանի կենտրոնական բանկԲջիջՎլադիլեն ԲալյանՄերկուրի (մոլորակ)ԴերանունՌոբերտ Աբաջյան22-րդ դարՇիկացման լամպԿոմիտասԼևոն ՇանթԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՍտեփանավանի դենդրոպարկՖեռնան ՄագելանԵվրոպայի դրոշներՄեծ Հայքի նահանգների ցանկԴպրությունԱրամ ԱԳուգլ (որոնողական համակարգ)Մեսրոպ ՄաշտոցԺողովրդավարությունԱրհեստական բանականությունՄայիսյան հերոսամարտերՌուսաստանՄեղրԴեղաբույսերՀայերենԼուսինՎիրուսներ🡆 More