Դոնատո Բրամանտե

Դոնատո Բրամանտե (իտալ.՝ Donato Donnino di Angelo di Pascuccio, 1444, Ֆերմինիանո, Duchy of Urbino - ապրիլի 11, 1514, Հռոմ, Պապական մարզ), իտալացի ճարտարապետ, նկարիչ։ Ծնվելիս նրան տրվել է Դոնատո դե Պասկուչիո դ'Անտոնիո անունը։ Հայտնի է նաև Բրամանտե Լաձարի անունով։ Նա Միլան ներմուծեց վերածննդի ճարտարապետության ոճը, իսկ Հռոմ՝ բարձր վերածննդի ճարտարապետության ոճը։ Դոնատո Բրամանտեի նախագծերի հիման վրա է կառուցվել Արևմուտքի քրիստոնյաների գլխավոր տաճարը՝ Սուրբ Պետրոսի բազիլիկը Վատիկանում (այդ գործում որոշակի ավանդ է ներդրել նաև իտալացի մեծահամբավ քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ Միքելանջելոն)։ Հռոմում Բրամանտեի կառուցած Սան Պիետրո ին Մոնտորիոն համարվում է բարձր վերածննդի սկիզբը։ Այդ սրբավայրը Հռոմի Հուլիոս Երկրորդ պապի պատվերով նա կառուցել է այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, խաչված է եղել Պետրոս առաքյալը։

Դոնատո Բրամանտե
իտալ.՝ Donato Bramante
Դոնատո Բրամանտե
Ծնվել է1444[…]
ԾննդավայրՖերմինիանո, Duchy of Urbino
Մահացել էապրիլի 11, 1514
Վախճանի վայրՀռոմ, Պապական մարզ
Ոճ(եր)Բարձր վերածնունդ
Ուշագրավ աշխատանքներSanta Maria Nuova?, Սան Սատիրո և Christ at the Column?
Դոնատո Բրամանտե Donato Bramante Վիքիպահեստում

Կյանք

Ուրբինո

Դոնատո Բրամանտեն ծնվել է Իտալիայի Ֆերմինիանո կոմունայում՝ Ուրբինոյի մոտ։ Պատանեկությունն ու վաղ երիտասարդությունն անց է կացրել Ուրբինոյում, որտեղ էլ սկսել է իր կարիերան որպես նկարիչ՝ կրելով Պիերո դելլա Ֆրանչեսկայի և Լուչիանո Լաուրանայի ազդեցությունը։ Ուրբինոյում 1467 թվականին Լուչիանո Լաուրանան Դուկալե պալատին ավելացրել է կամարաշար և որոշ վերածննդյան տարրեր Ֆեդերիկո դա Մոնտեֆելտրոյի դուքսական պալատին (ենթադրվում է, որ Դոնատոն ևս մասնակցել է այդ աշխատանքներին)։ Բրամանտեի ճարտարապետական հմտությունները գերազանցել են նկարչականին։ Նրան հայտնի էին նկարիչներ Մելոցո դե Ֆորլին և Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, ովքեր հետաքրքրված էին հեռանկարի կանոններով և իտալացի նկարիչ Անդրեա Մանտենյայի նկարների պատրանքային առանձնահատկություններով։

Միլան

Մոտ 1474 թվականին Դոնատո Բրամանտեն տեղափոխվել է Միլան՝ գոթական ճարտարապետության ավանդույթներ ունեցող քաղաք։ Միլանում Բրամանտեն կառուցել է եկեղեցիներ անտիկ ճարտարապետության ոճով։ Միլանի դուքսը՝ Լյուդովիկո Սֆորցան սկսած 1476 թվականից, նրան դարձրել է իր ճարտարապետը։ Նրա պատվերով Բրամանտեն ավարտել է Սան Սատիրոյի կառուցումը (1482–1486 թվականներ)։ Եկեղեցում կա ավանդատուն։ Դոնատո Բրամանտեն Միլանում կառուցել է նաև Սանտա Մարիա դելլա Գրացիե եկեղեցին (1492–1498 թվականներ)։ Վաղ շրջանի գործերը ներառում են Միլանի Սուրբ Ամբրոջիո վանքը, Պավիայի և Լենյանոյի մի շարք շինություններ։

Հռոմ

1499 թվականին Դոնատո Բրամանտեն Հռոմում էր։ Այնտեղ նա ճանաչվեց Հռոմի Պապ Հուլիոս II-ի կողմից։ Արագոնի Ֆերդինանդի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի կամ հնարավոր է Հռոմի Պապ Հուլիոս II-ի համար, Բրամանտեն նախագծել է ներդաշնակ շենքերից մեկը, վերածննդի ճարտարապետության ոճով՝ Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցին, որը տեղակայված է Յանիկուլում բլրի լանջին։ 1503 թվականի նոյեմբերին Հուլիոս II-ը պատվիրեց Բրամանտեին կառուցել Սուրբ Պետրոսի տաճարը։

Աշխատանքներ

Նրա աշխատանքներից են․

  • Սան Սատիրո՝ ճարտարապետական հուշարձան Միլանում, որը կառուցվել է 1482-1486 թվականներին
  • Սանտա Մարիա դելլա Գրացիե՝ եկեղեցի և Դոմինիկյան վանական համալիր Միլանում, որը կառուցվել է 1492–1498 թվականներին
  • Սան Պիետրո ին Մոնտորիո՝ եկեղեցի Հռոմում, որը կառուցվել է 1502 թվականին
  • Սանտա Մարիա դելա Պաչե՝ եկեղեցի Հռոմում, որը կառուցվել է 1504 թվականին
  • Սուրբ Պետրոսի տաճար

Տես նաև

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Бартенев И. А. Зодчие итальянского Возрождения. — М., 1965.
  • «Браманте». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Всеобщая история архитектуры. — Том 5. — М., 1967.
  • Arnaldo Bruschi, Bramante architetto, Roma-Bari, 1969.
  • Arnaldo Bruschi, Bramante, Laterza, 1973.
  • Bramante milanese e l'architettura del Rinascimento lombardo , atti del seminario di studi a cura di Christoph L. Frommel; Luisa Giordano; Richard Schofield, Padova 2005
  • E. H. Gombrich, Norma e forma. Studi sull'arte del Rinascimento, Torino, 1964
  • Stefania Buganza, Qualche considerazione sui primordi di Bramante in Lombardia in "Nuovi Studi" 11, 2005.
  • Horst Bredekamp, "La fabbrica di San Pietro. Il principio della distruzione pruduttiva", Torino, Einaudi, 2005
  • Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori (1550)/Bramante da Urbino
  • Simone Ferrari-Alberto Cottino, Forestieri a Milano. Riflessioni su Bramante e Leonardo alla corte di Ludovico il Moro, Busto Arsizio, Nomos, 2013.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 554 Դոնատո Բրամանտե 
Դոնատո Բրամանտե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնատո Բրամանտե» հոդվածին։

Tags:

Դոնատո Բրամանտե ԿյանքԴոնատո Բրամանտե ԱշխատանքներԴոնատո Բրամանտե Տես նաևԴոնատո Բրամանտե ՊատկերասրահԴոնատո Բրամանտե ԾանոթագրություններԴոնատո Բրամանտե ԳրականությունԴոնատո Բրամանտե Արտաքին հղումներԴոնատո Բրամանտե14441514d:Q649202d:Q7793Ապրիլի 11Բարձր ՎերածնունդԻտալերենՀռոմՄիլանՄիքելանջելոՊապական մարզՊետրոս առաքյալՍան Պիետրո ին ՄոնտորիոՍուրբ Պետրոսի տաճարՎերածննդի ճարտարապետությունՖերմինիանո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան շրջանառությունՐաֆֆիՄոսկվաՅուԹյուբՊարբերական հիվանդությունԵրևանԹմրամիջոցԱվարայրի ճակատամարտԾաղիկՊարզ նախադասությունԱրյան խումբԱսորեստանՄեր հայրենիքԵռանկյունԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՇաքարային դիաբետԱրյան ընդհանուր հետազոտությունԿապ (խոսքի մաս)Արեգակնային համակարգՄթնոլորտԽոշոր շահումՀուդայականությունՆաիրի ԶարյանՄոլորակՖեյսբուքՔութեշՀայոց ցեղասպանությունՄարո ՄարգարյանԿարմիր գիրքՕհմի օրենքԳաստրիտՄատյան ողբերգությանՊարկինսոնի հիվանդությունՀայերեն հայհոյախոսությունՀակաբիոտիկներԱլեն ՍիմոնյանՀամասեռականությունԱվշային հանգույցների բորբոքումՍուրճՀելլենիզմՀրազդան (քաղաք)Միավորված ազգերի կազմակերպությունԱղբյուր ՍերոբՀաստ աղիքների բորբոքումՄարտի 28Մեծ ՀայքԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՀայաստանի բուհերի ցանկOverwatchՎարդան ՄամիկոնյանԲրայան ԻնոՍինագոգՕլիմպոսի աստվածներԱծանցյալՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՌիտա ՀեյուորթՀայերենի կետադրությունՀեկտարՍտենտավորումՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄուշեղ ԳալշոյանԳերմանիաԿոկորդիլոսներՎարդանանք (պատմավեպ)Խոր ՎիրապԵրկրորդ համաշխարհային պատերազմՎանի թագավորությունՊաբլո ԷսկոբարՎերածնունդԿաթոլիկ եկեղեցիՈւկրաինաՍննդային ալերգիաՀավասարասրուն սեղանՖինանսական իրավունքԹութքՈւղիղ խնդիրԱբեղախոտ🡆 More