Բնական Իրավունք

Բնական իրավունք, իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից և անկախ է ամեն տեսակի իշխանությու­նից, անփոփոխ է ու հաստատուն։ Մարդու բնական իրավունքների շարքին են դասվում կյանքի իրավունքը, արժանապատվության իրավունքը, սեփականութ­յան իրավունքը, ընտանիք կազմելու իրավունքը, անձի անձեռնմխելիությունը և այլն։

Բնական իրավունքի ձևավորումը

Բնական իրավունքի վերաբերյալ պատկերացում­ները ձևավորվել են դեռևս հին աշխար­հում (Հին Հունաստանում, Հին Հռոմում, Հին Հայաստանում և այլուր)։ Բնական իրավունքն ար­տացոլվել է նաև քրիստոնեական ուս­մունքում և Աստվածաշնչում մարդու իրավունքները ներկայացված են հենց բնական իրավունքի դիրքերից։ Քրիստոնեության մեջ բնական իրավունքը հանդես է գալիս իբրև աստվածային իրավունք։

Լուսավորականության դարաշրջանում

Բնական իրավունքն իբրև քաղաքական և իրավական մտքի հասկացության իր սոցիալական առավելագույն հնչեղությունն է ստացել հատկապես Լուսավորականության դարաշր­ջանի մտածողների հայացքներում, որոնցում բնական իրավունքը դիտվում էր բնական բնույթով պայմանավորված սկզբունքների, իրավունքների ամբողջություն, որն ունի նաև արժեքային նշանակություն։ Ի տարբե­րություն նախորդ դարաշրջանների, լուսավորականությունը բնական իրավունքը վերածեց նաև քաղաքական գործոնի և առանցքային խնդիր դարձավ մարդու ազատության և իշխա­նության փոխհարաբերության հարցը։ Այդ պատճառով բնական իրավունքի տեսությունը դարձավ ավատատիրական միապետությունների բացարձակ իշխանության սահմանափակման գաղափարական հիմնավորում, իբրև արդարություն հաստատելու բնական միջոց և աստի­ճանաբար ձևավորվեց մարդու իրա­վունքներն իշխանության չարաշահում­ներից պաշտպանելու սկզբունքը։ Լուսավորականության մտածողներն առաջադրելով բնական իրավունքի տեսությունն իբրև իշխանության սահմանափակման արդ­յունավետ միջոց, իբրև դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գերակայության սկզբունք և դրանով իսկ պաշապանելով մարդու անօտարելի իրավունքները, գաղափարապես հիմնավորեցին և նախապատրաստեցին արևմտյան քաղաքակրթության հետագա զարգացման ուղին։

Բնական իրավունքը պաշտոնական փաստաթղթերում

Առաջին քաղաքական փաստաթուղթը, որը բնական իրավունքն ազդարարեց իբրև պետական իշխանության հոգածության առարկա և դրա պաշտ­պանությունն իբրև պետական իշխանության սահմանափակում և իշխանության անմիջական պարտականություն, Անկա­խության ամերիկյան հռչակագիրն էր (1776)։ Այդ իրավաքաղաքական փաս­տաթղթում բնական իրավունքի շարքին է դասվում ժո­ղովրդի անկախության հաստատման իրավունքը, կառավարման տիրապետող համակարգը նոր համակարգով փոխարինելու ժոդովրդի իրավունքը, մարդկանց հավասարության իրավունքը, կյանքի իրավունքը, ազատության իրավունքը ու երջանկության ձգտելու իրավունքը։ Բնական իրավունքի հիմնարար նշանակություն է տրված նաև Մարդու և քաղաքացու իրավունք­ների հռչակագրում (Ֆրանսիա 1989 ), որում նախկինի համեմատությամբ բնական իրավունքը շարադրված է շատ ավելի ընդարձակ և այդ պատճառով այն դարձել է օրինա­կելի բազմաթիվ ժոդովուրդների համար։ Հետագայում A իրավունքի պաշտպանության, դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գե­րակայության, պետական իշխանութ­յունը բնական իրավունքը սահմանափակելու սկզբունքներն արտացոլվեցին ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում։ Անհրաժեշտ է նշել, որ այդ սկզբունքներն իրենց արտահայտությունը ստացան նաև Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում» (1773

Բնական իրավունքն առհասարակ մարդու իրավունքների նկատմամբ ուշադրությունը սևեռվեց հատկապես 20-րդ դարի Երկրորդ կեսին, երբ վերածնված բնական իրավունքը դաոնում էր հասարակական հարաբերությունների կար­գավորիչ, իբրև դրական իրավունքի ձևափոխման հիմք, որը պետի է բացառի ամեն տեսակի բռնություն և անօրի­նականություն։ Բնական իրավունքի նկատմամբ այսս մոտեցումը դաոնում է արդի հասարակության ժողովրդավարական սկզ­բունքների նախահիմքը, որով պայմանավորվում էր ոչ թե վերացական ժողովր­դավարությունը, այլ հասարակական հարաբերությունների ժողովրդավարա­կան կարգավորման ամենօրյա ընթաց­քը։

Աղբյուրներ

  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 490 Բնական Իրավունք 

Tags:

Բնական Իրավունք Բնական իրավունքի ձևավորումըԲնական Իրավունք Լուսավորականության դարաշրջանումԲնական Իրավունք Բնական իրավունքը պաշտոնական փաստաթղթերումԲնական Իրավունք ԱղբյուրներԲնական Իրավունք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆշիկաբորբՏերունական աղոթքԿրիշտիանու ՌոնալդուՀայերենի այբուբենԱզոտՋուրՀովհաննես ԹումանյանՀաագաՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԲանակում (հեռուստասերիալ)ԿոկորդաբորբՏյառնընդառաջՓորկապությունԵրկկենցաղներԱվագ շաբաթCOVID-19 համավարակԱնլռելի զանգակատունՎերք Հայաստանի (վեպ)ԵրկրաշարժԵրևանի վարչական բաժանումՊարզ նախադասությունԱղանդավորությունՄարտի 28Ալեքսանդր ՄակեդոնացիՄարսողական համակարգՀռոմեա-սելևկյան պատերազմՊրոլակտինՍեռական հերպեսԱրաբոՎիտամին B12 անբավարարությունՊյութագորասի թեորեմՀայ գրերի գյուտՀամակարգային կարմիր գայլախտԱվշային համակարգՄթնոլորտԹոքի քաղցկեղԱրհեստական բանականությունՀյուսիսային ԱմերիկաՄիջուկային զենքՎիտամին DԱրջերՄոնթե ՄելքոնյանՈսկիՀայաստանի դրոշՄուրացանԿորպորատիվ ֆինանսներՍիրտՊարբերական հիվանդությունԿենդանիների հատկանիշների ցանկՔեթի ՓերրիՀայաստանի առաջին հանրապետությունԱշոտ ՆավասարդյանՇաղկապենաբորբԹթվածինԱրցախյան ազատամարտՍոսիՀեշտոցային արտադրությունԳիզայի բուրգերԿուսաթաղանթԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրագածՄարդու պապիլոմավիրուսՄԻԱՎՍասնա ծռերՀովհաննավանքՔրիստափոր ԿոլումբոսԳլանԿարիճներԽոյ (կենդանակերպի նշան)ՀնդկաստանԻբուպրոֆենՄակբայԴավիթ ԲեկՖարինգիտԿաթնասուններՈւղիղ խնդիր🡆 More