Բեեղզեբուղ

Բեհեղզեբուղ, Բեղզեբուղ (եբրայերեն` «ճանճերի տիրակալ»)՝ սատանաների մեջ հզորագույններից մեկը, այնքան բարձրաստիճան և հզոր, որ նրան հաճախ շփոթում են Լյուցիֆերի հետ, ինչպես նաև հին արևմտասեմական աստվածություն Բահալի անձնավորումն է։ Կաթոլիզմում համարվում է, որ Բեղզեբուղի երկնային հակառակորդը սուրբ Ֆրանցիսկոսն է։

Բեեղզեբուղ
Սատանան եւ Բելզեբուբը

Ստուգաբանություն

Յոթանասնում հիշատակվում է, որպես Բեղզեբուղ և որպես «Ճանճերի Բաալ», հիմնական անուն ընդունված է Սիմմահ Էվիոնիտի տարբերակը։ Բեղզեբուղ բառացի նշանակում է «ճանճերի տիրակալ», հավանական է, որ հին եբրայերեն բաալ-զեվուվ տարբերակը, հիշատակվում է Հին կտակարանում` հեթանոսական աստվածությանը չհիշատակելու միջոց։

Հիշատակում «Հին կտակարանում»

Հիշատակվում է «Հին կտակարանում» որպես փղշտացիների աստվածություն, ում հավատացել են Ակկարոնում.

«Օքոզիան էլ ընկավ ցանցի վրայով իր իսկ սահմանի, որ Սամարիայում էր և հիվանդացավ։ Եվ ուղարկեց դեսպաններ և ասաց նրանց. «Գնացեք և հարցրեք Բեղզեբուղին` ակկարոնական աստվածությանը, կառողջանա՞մ ես արդյոք այս հիվանդությունից»։

Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակներից ասաց Եղիա Ֆեսվիտանցուն. «Վեր կաց, գնա ընդառաջ Սամարիայի արքայի դեսպաններին և ասա նրանց. «Մի՞թե Իսրայելում չկա Աստված, որ Դուք գնում եք Բեղզեբուղին` ակկարոնական աստծուն հարցնելու։ Սրա համար, ինչպես Աստված է ասում, մահճակալից, որի վրա պառկել ես, վեր չես կենա, բայց կմեռնես»»։

Հիշատակում Ավետարանում

Որպես դևերի տիրակալ, հիշաատակվում է Ավետարանում.

«Եվ զարմանում էր ամբողջ ազգը և ասում. «Մի՞թե սա չէ Քրիստոսը` որդին Դավթի»։ Փարիսեցիները, լսելով դա, ասացին. «Նա վտարում է ոչ այլ կերպ, քան Բեղզեբուղի` դևերի իշխանի ուժով»։

Դևերի դասակարգման մեջ դիրքը

16-րդ դարում գերմանացի ինկվիզիտոր Դինսֆելդը կազմեց դևերի(սատանաների) դասակարգումը ըստ 7 մահացու մեղքերի։ Այնտեղ Բեղզեբուղը անձնավորում է շատակերությունը, որկրամոլությունը։ 1801 թվականին մեկ այլ դասակարգում ստեղծվել է բրիտանացի Ֆ. Բարրետի կողմից։ Ըստ նրա Բեղզեբուղը հանդիսանում է սուտ աստվածների խորհրդանիշ։

Ծանոթագրություններ

Բեեղզեբուղ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեեղզեբուղ» հոդվածին։

Tags:

Բեեղզեբուղ ՍտուգաբանությունԲեեղզեբուղ Հիշատակում «Հին կտակարանում»Բեեղզեբուղ Հիշատակում ԱվետարանումԲեեղզեբուղ Դևերի դասակարգման մեջ դիրքըԲեեղզեբուղ ԾանոթագրություններԲեեղզեբուղԼյուցիֆեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎանաձորԹուրքիաՍերգեյ ՓարաջանովԱրարատԲարդ ստորադասական նախադասությունՄեսրոպ ՄաշտոցԳաստրիտՃապոնիաԵրկաթ պակասորդային սակավարյունությունԶատիկԴերբայական դարձվածԹուրք-հայկական պատերազմ (1920)ԵրկիրՌոբերտ ԱբաջյանՈւկրաինաԲացատրական բառարանՄթնշաղի անուրջներՄթնոլորտի աղտոտումՀակոբ ԿոջոյանԱֆրիկաԱնանիա ՇիրակացիԱրջերՍմբատաբերդԼոբիԲնական թիվԱնկլավ և էքսկլավՀարավային ԱմերիկաՀայկական մանրանկարչությունՈրոտանԴանթեական առասպելՕսմանյան կայսրությունԴեքսամետազոնԽոնարհումԿարմիր գիրքԱղվան ՎարդանյանՄարս (մոլորակ)ՔութեշԷկոլոգիաՑեղին սիրտը (ժողովածու)Հայ ֆիդայիներԴիկլոֆենակՍակրավորՂազարոս ԱղայանՎիքիպահեստՎրաստանԱմենայն Հայոց ԿաթողիկոսՀայերենի այբուբենՍասունցի ԴավիթՎահագն ԴավթյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱվշային հանգույցՄատյան ողբերգությանԱմոքսիցիլինԾիրանՄակբայՌուսաստանՀայկական մշակույթՄեր թաղը (պատմվածաշար)Աշխարհի երկրներն ըստ տարածքիՅոհան ԳուտենբերգՕլիմպիական խաղերԿոստանդնուպոլիսՏաթևի վանքԱլեքսանդր ՄակեդոնացիԿրծքագեղձի քաղցկեղԱստղԹվական անունՖեյսբուքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԴերանունԱրշակունիներՄամփրե արքանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՄԻԱՎ🡆 More