Արտակ Ղուլյան: հայ ճարտարապետ

Արտակ Բենիկի Ղուլյան (դեկտեմբերի 28, 1958(1958-12-28), Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։

Արտակ Ղուլյան
Արտակ Ղուլյան: Կենսագրություն, Աշխատանքային գործունեություն, Գիտական աշխատանքներ
Ծնվել էդեկտեմբերի 28, 1958(1958-12-28) (65 տարեկան)
ԾննդավայրԳյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1981)
Ուշագրավ աշխատանքներՍուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի
Պարգևներ
Արտակ Ղուլյան: Կենսագրություն, Աշխատանքային գործունեություն, Գիտական աշխատանքներ Artak Ghulyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։ 2013 թվականին, Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման։ Նույն թվականին, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի համար ճարտարապետ Արտակ Ղուլյանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի։ 2014 թվականին, ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի նիստի որոշմամբ՝ ընտրվել է ակադեմիայի անդամ, պրոֆեսորի կոչումով։ Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։

Արտակ Ղուլյան: Կենսագրություն, Աշխատանքային գործունեություն, Գիտական աշխատանքներ 
Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և Սուրբ Խաչ մատուռը Մոսկվայում
Արտակ Ղուլյան: Կենսագրություն, Աշխատանքային գործունեություն, Գիտական աշխատանքներ 
Սուրբ Կարապետ եկեղեցին Հորդանանում՝ Քրիստոսի մկրտության վայրում
Արտակ Ղուլյան: Կենսագրություն, Աշխատանքային գործունեություն, Գիտական աշխատանքներ 
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Աշխատանքային գործունեություն

1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-1991 թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։ 1991-1994 թթ. Հայաստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչ։ 1994 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010 թթ. համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, ԵրՃՇՊՀ այժմ՝ ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։

2002 թվականից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապետության տեսության ու պատմության գծով։

Արտակ Ղուլյան: Կենսագրություն, Աշխատանքային գործունեություն, Գիտական աշխատանքներ 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը

Գիտական աշխատանքներ

  • 1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։
  • 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
  • 2001 թվականին աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով։ /Երևան, 2001 թ./

Ստեղծագործական աշխատանքներ

Տպագրված աշխատանքներ

  • «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001 թ. /մենագրություն/
  • 20 հոդված և հրապարակում՝ նվիրված Արցախի, հայ պալատական ճարտարապետության և Անիի ճարտարապետական դպրոցի հուշարձաններին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Արտակ Ղուլյան ԿենսագրությունԱրտակ Ղուլյան Աշխատանքային գործունեությունԱրտակ Ղուլյան Գիտական աշխատանքներԱրտակ Ղուլյան Ստեղծագործական աշխատանքներԱրտակ Ղուլյան Տպագրված աշխատանքներԱրտակ Ղուլյան ԾանոթագրություններԱրտակ Ղուլյան Արտաքին հղումներԱրտակ Ղուլյան1958Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳյուլիստան (Շահումյանի շրջան)Դեկտեմբերի 28Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանի Հանրապետության պետական մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետՇահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿենդանիներՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Երեխայի իրավունքներԲառարանՀանրապետության հրապարակ (Երևան)Կապ (խոսքի մաս)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱռաքյալներԳլխավոր էջԱռասպելՍերժ ԱվետիքյանԱնրի ՎերնոյՌոբերտ ԱբաջյանԶապել ԵսայանԿիրանց (Տավուշի մարզ)ՉինաստանՍահմանական եղանակՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաՄակաբուծությունiga2bՍակավարյունությունԱլեն ՍիմոնյանՀրաբուխԹանաՄակարիոս IIIՄիություն և առաջադիմությունԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՀեքիաթՎանա լիճՄարգինալԵրկրաշարժՈսկեպարԴանթեական առասպելԱվստրալիաՆորավանքԱդոլֆ ԱնդերսենԵգիպտոսՀականիշԲարդ համադասական նախադասությունԱշխարհի բնակչությունԱնմոռուկ (խորհրդանիշ)Եռանկյան միջնագիծՍեղան (երկրաչափություն)Առաքյալը (Մուրացան)ԱղերՎագրՀովհաննես ԱյվազովսկիՑեղակրոնությունԲեզոարյան այծԼուսինԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Ծխախոտի ազդեցությունն առողջության վրաԱրցախի պատմությունԽոր ՎիրապՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Բյուզանդական կայսրությունՔարերի սիմֆոնիաՀոգեբանական մանիպուլյացիաԲարդ ստորադասական նախադասությունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱլեքսանդր ՇիրվանզադեԳուլիվերի ճանապարհորդություններըՏիգրան ՄանսուրյանԴեր ԶորՎանի հերոսամարտՊաղպաղակՊարույր ՍևակԿրիաներՁայնավորներԿրիշտիանու ՌոնալդուՄասոնականությունԱնիԿիլիկիայի հայկական թագավորությունՐաֆֆիՀաշվապահական հաշվառում🡆 More