Արբաթ: գյուղ ՀՀ Արարատի մարզում

Արբաթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Արբաթ
Արբաթ: Ընդհանուր տեղեկություն, Կլիմա, Բնակչություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԳյուղապետԱրայիկ Պետրոսյան
Հիմնադրված է1830 թ.
Այլ անվանումներԱրբադ, Արպատ
Մակերես3,04 կմ²
ԲԾՄ850 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2058 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարբաթցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+374 (232)
Արբաթ (Հայաստան)##
Արբաթ (Հայաստան)
Արբաթ: Ընդհանուր տեղեկություն, Կլիմա, Բնակչություն

Ընդհանուր տեղեկություն

Գյուղի մակերեսը՝ 304 կմ2 է, բնակչությունը՝ 1801։ Նախկինում ունեցել է նաև Արբադ, Արպատ անվանումները։ Գյուղն ունի դպրոց, հիվանդանոց, գրադարան։

Կլիմա

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -9-ից -10 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 46 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արբաթի մշտական բնակչությունը կազմել է 2058, առկա բնակչությունը՝ 1946 մարդ։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ։ Ներկայիս հայ բնակիչների նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Պարսկահայաստանի Մակու և Սալմաստ գավառներից։

Արբաթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 391 671 555 726 911 1274 1329 1611 1993 2058

Ըստ 2005 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1538 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 14%։ Գյուղն ունի 493 տնտեսություն։ Ազգային կազմը միատարր չէ, այստեղ ապրում են նաև եզդիներ։

Տնտեսություն

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 250 հա։ Վարելահողերը զբաղեցնում են վերջիններիս մոտ 90%։ Կան նաև խաղողի և պտղատու այգիներ՝ 1,5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Արբաթ: Ընդհանուր տեղեկություն, Կլիմա, Բնակչություն 
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 407 Արբաթ: Ընդհանուր տեղեկություն, Կլիմա, Բնակչություն 
Արբաթ: Ընդհանուր տեղեկություն, Կլիմա, Բնակչություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբաթ» հոդվածին։

Tags:

Արբաթ Ընդհանուր տեղեկությունԱրբաթ ԿլիմաԱրբաթ ԲնակչությունԱրբաթ ՏնտեսությունԱրբաթ Տես նաևԱրբաթ ԾանոթագրություններԱրբաթԱրարատի մարզՀայաստանի ՀանրապետությունՄասիս (քաղաք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍտամոքսՇիզոֆրենիաԺենգյալով հացԹբիլիսիՀայաստանի զինանշանԱջափնյակ (վարչական շրջան)Զարնի-ՊարնիԱրմեն Տիգրանյան (երգահան)Պատվի համար (դրամա)Հայկական ֆիլմերի ցանկՀայերենի կետադրությունԽատուտիկ սովորականՀայրենիք (հասկացություն)Մարի ԱնտուանետՎայոց ձորի մարզՏիգրան ՄեծՈւիլյամ ՇեքսպիրԱրտաշեսյանների թագավորությունԿույր աղիքՀեպատիտ BՄանրանկարչությունՕքեյՎարդանանց պատերազմԱլեքսանդր ՇիրվանզադեԱննա ՎարդապետյանԹմրամիջոցՀեշտոցԴրաստամատ ԿանայանՕշական (գյուղ)ԱծանցյալԵրաժշտությունԶապել ԵսայանԿլիմաքս (ֆիզիոլոգիա)ՖոտոսինթեզՋրծաղիկՀայաստանի թռչունների ցանկՀամացանցՆար-ԴոսԵվրասիական տնտեսական միությունՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Շառլ ԱզնավուրՀայկական գորգՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀայերենՇաքիի ջրվեժՎիքիպեդիաԱնահիտԿիրանց վանքՎանի թագավորությունԱլմա-Աթայի հռչակագիրԹաջ ՄահալՄիսաք ՄեծարենցԽաչատուր ԱբովյանՏեղերի վանքՀաղթանակի օրԷկզեմաԲաժանարարների աղյուսակԱնանիա ՇիրակացիԷվոլյուցիաԴեքսամետազոնՑրված սկլերոզԱլբերտ ԱզարյանՎահագն ԴավթյանՇաղկապենաբորբՍառը պատերազմԼեղապարկԿիլիկիաՔիշ (կղզի)ՓողԱլպիական մանուշակ (պատմվածք)ԴերանունՍտեփան Զորյան (գրող)SourՁեռնաշարժությունԾխախոտ🡆 More