Անհանգ Ոտանավոր

Անհանգ ոտանավոր, չափածո ստեղծագործություն, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր։ Այս տերմինի օգտագործումն հնարավոր է միայն այն ազգային պոեզիայի համար, որոնց համար և չափը և հանգը համարվում են համակարգի բնորոշ առանձնահատկություն։ Այսպես հին հունական պոեզիայում հանգի նման մի բան է առաջանում որպես բացառություն և ընդունված չէ սպիտակ ոտոնավորի մասին խոսել։

Անհանգ ոտանավորի օրինակ են ողջ անտիկ պոեզիան, ժողովրդական վիպերգությունները, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործությունները։ Սակայն միջին դարերում էլ գրվել են անհանգ ստեղծագործություններ, հիմնականում՝ չափածո պիեսներ. օրինակ՝ Շեքսպիրի ողբերգություններն ու կատակերգությունները, Ա. Ս. Պուշկինի «Բորիս Գոդունովը» և այլն։ Ժամանակակից անհանգ չափածոն պայմանականորեն կոչվում է նաև սպիտակ ոտանավոր։ Սպիտակ ոտանավորի օրինակներ ունեն Ե. Չարենցը, Պ. Սևակը, Վ. Դավթյանը և ուրիշներ։

Անհանգ Ոտանավոր

Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ։
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Անհանգ Ոտանավոր

Տես նաև

Աղբյուրներ

  • Белый стих // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 18


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 422 Անհանգ Ոտանավոր 

Tags:

ՀանգՉափածո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թոքի քաղցկեղՄիջին ականջի բորբոքումԼևոն ԱրոնյանՀանգՍմբատ Ա ՆահատակԵրեխայի իրավունքներԱրման ԾառուկյանԿարմիր գլխարկՏիգրան ՄեծՔարԱլեքսանդրապոլի պայմանագիրՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Խրիմյան ՀայրիկԱրտաշատԱլյումինՀայկական բանակ (1918-1920)Սայաթ-ՆովաԻմպրեսիոնիզմՏերունական աղոթքԵզդիներԱուտիզմՀենրիխ ՄխիթարյանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԼեոնարդո դա ՎինչիՁայնավորներԹթուներՈրոտանի կիրճԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայաստանի զինված ուժերՀեպատիտ CՀունաստանՎերք Հայաստանի (վեպ)Մեծ ՄհերԱրյան ընդհանուր հետազոտությունՀայկական ատոմային էլեկտրակայանՎիտամին D-ի անբավարարությունԱլկալիական մետաղներՀովհաննես ԱդամյանԱմերիկայի հայտնագործումԳրիգոր ՆարեկացիՄագնեզիումԷրեբունի ամրոցՆիդերլանդներՇվեդիաՄողեսներՅուրի ՎարդանյանԳեղարդի վանքՄարդու առնանդամՀայկական ազգային հագուստ (տարազ)ԾխախոտԱծական անունԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Գործադիր իշխանությունԱրտաշեսյաններԷլեկտրոլիզՀուլիոս ԿեսարԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Վեներա (մոլորակ)Ռուդոլֆ Էրիխ ՌասպեՔրիստոնեությունՄիավորված ազգերի կազմակերպությունՏեսակարար ջերմունակությունՈրդանման ելունի բորբոքումԿրիպտոարժույթԿանաչ դաշտը (պատմվածք)Քրիստափոր ԿոլումբոսԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունՎերածնունդԹուրքիաԿրծքավանդակի ցավՓոքրիկ իշխանըՊեպոՍատուրն (մոլորակ)Տարերային աղետներԱմերիկայի Միացյալ ՆահանգներԷլեկտրական հոսանք🡆 More