Անդրեաս Վայման

Անդրեաս Վայման (գերմ․՝ Andreas Weimann, օգոստոսի 5, 1991(1991-08-05), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։ Հանդես է եկել Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։

Անդրեաս Վայման
Անդրեաս Վայման
գերմ.՝ Andreas Weimann
Անդրեաս Վայման
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Անդրեաս Վայման Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1991(1991-08-05) (32 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրիստոլ Սիթի
Համար 14
Պատանեկան կարիերա
2007-2010 Անգլիա Աստոն Վիլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2015 Անգլիա Աստոն Վիլա 113 (17)
2011   Անգլիա Ուոթֆորդ 21 (4)
2015-2018 Անգլիա Դերբի Կաունտի 81 (9)
2017   Անգլիա Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 19 (2)
2018-ներկա Անգլիա Բրիստոլ Սիթի 5 (5)
Ազգային հավաքական
2012-2015 Ավստրիա Ավստրիա 14 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25, 2018:

Ակումբային կարիերա

«Աստոն Վիլա»

Ֆուտբոլիստը 2007 թվականին միացել է «Աստոն Վիլայի» ակադեմիային։ Նա թիմի երիտասարդական կազմի հիմնական ֆուտբոլիստներից մեկն էր 2009-10 մրցաշրջանի ընթացքում։ 2010 թվականին նա թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մինչև 2012 թվականը։

2010 թվականի մայիսի 16-ին Անդրեասը օգնել է թիմին դառնալ Հոնգ Կոնգի ֆուտբոլային մրցաշարի հաղթող։ 2010 թվականի հուլիսի 27-ին Վեյմանը դուբլի հեղինակ է դարձել «Ուոլսոլ»-ի դեմ խաղում։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է օգոստոսի 14-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ Հետագայում թիմի գլխավոր մարզիչ Կևին Մակդոնալդը Անդրեասին ներառել է այն 20 ֆուտբոլիստների շարքում, ովքեր պետք է մեկնեին Ավստրիա և մասնակցեին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայանալիք «Ռապիդ Վիեննայի» դեմ խաղին։ Անդրեասը այդ խաղի 79-րդ րոպեին փոխարինել է Մարկ Օլբրայթոնին։

«Ուոթֆորդ»

Անդրեաս Վայմանը 2011 թվականի հունվարի 19-ին մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում։ Լիգայի շրջանակներում Վայմանն իր դեբյուտը նշել է 2011 թվականի փետրվարի 1-ին կայացած «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում և դարձել է գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստն «Ուոթֆորդի» կազմում մասնակցել է 19 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։

Վարձակալության ժամկետի ավարտից հետո Վայմանը վերադարձել է «Աստոն Վիլա»։ Վերադարձից հետո նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2011 թվականի օգոստոսի 23-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Հերեֆորդ Յունայթեդի» դեմ խաղում։ Երեք օր անց՝ օգոստոսի 26-ին, ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2014 թվականը։ Բայց իր պայմանագրի երկարաձգումից ժամեր անց նա նորից վարձավճարով տեղափոխվել է «Ուոթֆորդ», որտեղ պետք է մնար մինչև 2012 թվականի հունվար։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Անդրեասը թիմի կազմում մասնակցել է «Բիրմինգհեմ Սիթիի», «Ռեդինգի» և «Բարնսլիի» դեմ խաղերին։

Վերադարձ «Աստոն Վիլա»

2012 թվականի մարտի 10-ին կայացած «Ֆուլհեմի» դեմ խաղում ֆուտբոլիստը փոխարինել է Չարլզ Ն'Զոգբիային և դարձել է գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Աստոն Վիլային»։ Ապրիլի 9-ին նա գոլի հեղինակ է դարձել «Ստոկ Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։

2012 թվականի նոյեմբերի 10-ին Անդրեասը դուբլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային խաղում։ 2012 թվականի դեկտեմբերի 11-ին նա ևս մեկ անգամ դարձել է դուբլի հեղինակ, այս անգամ արդեն` «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով։ Վայմանը մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում միասին վերցրած դարձել է 12 գոլի հեղինակ։

2013-14 մրցաշրջանում Անդրեաս Վայմանը իր առաջին գոլը խփել է 2013 թվականի օգոստոսի 28-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռոտերդամ Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով։ Իր երկրորդ գոլը նա խփել է մեկ ամիս անց տեղի ունեցած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ 2014 թվականի մայիսի 3-ին Անդրեասը դուբլի հեղինակ է դարձել «Հալլ Սիթիի» դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։

2014-15 մրցաշրջանում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է «Սթոկ Սիթիի» դեմ, որի 50-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Մրցաշրջանում իր երրորդ գոլը ֆուտբոլիստը խփել է «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում։ Այս գոլն առաջինն էր «Աստոն Վիլայի» համար վերջին 5 խաղերում։ Վայմանն իր հաջորդ գոլը խփել է Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլի շրջանակներում կայացած «Բորնմութի» դեմ խաղում։

«Դերբի Կաունտի»

2015 թվականի հունիսի 18-ին Անդրեաս Վայմանը տեղափոխվել է «Դերբի Կաունտի»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Վայմանն իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 31-ին կայացած «Ռոտերդամ Յունայթեդի» դեմ խաղի 7-րդ րոպեին։ Թիմի կազմում 2016-17 մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում անցկացնելուց հետո ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»։

Թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2017 թվականի հունվարի 21-ին՝ «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով։ Մեկ շաբաթ անց նա անցկացրել է իր առաջին մեկնարկային հանդիպումը և դարձել է գոլի հեղինակ «Լիվերպուլի» դեմ խաղում։

«Բրիստոլ Սիթի»

2018 թվականի հուլիսի 3-ին Անդրեաս Վայմանը տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` հետագայում մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

Միջազգային կարիերա

Ավստրիա Մ19 հավաքական Վայմանն առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի հուլիսին` 2010 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։

Ավստրիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Ղազախստանի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։

Վիճակագրություն

Ակումբային

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Աստոն Վիլա [2010-11 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0 2 0
2011-12 Պրեմիեր Լիգա 14 2 0 0 1 0 15 2
2012-13 Պրեմիեր Լիգա 30 7 2 1 6 4 38 12
2013-14 Պրեմիեր Լիգա 37 5 1 0 1 1 39 6
2014-15 Պրեմիեր Լիգա 31 3 3 1 1 0 35 4
Արդյունք 113 17 6 2 9 5 1 0 129 24
Ուոթֆորդ (վարձավճար) 2010-11 Չեմպիոնշիպ 18 4 1 0 19 4
2011-12 Չեմպիոնշիպ 3 0 3 0
Արդյունք 21 4 1 0 22 4
Դերբի Կաունտի 2015-16 Չեմպիոնշիպ 30 4 1 0 1 0 1 0 33 4
2016-17 Չեմպիոնշիպ 11 0 0 0 1 0 12 0
2017-18 Չեմպիոնշիպ 40 5 1 0 0 0 2 0 43 5
Արդյունք 81 9 2 0 2 0 3 0 88 9
Դերբի Կաունտի Մ23 2016-17 2 2 2 2
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս (վարձավճար) 2016-17 Չեմպիոնշիպ 19 2 2 1 21 3
Բրիստոլ Սիթի 2018-19 Չեմպիոնշիպ 5 5 0 0 1 0 6 5
Կարիերայի արդյունք 239 37 11 3 12 5 6 2 268 47

Միջազգային

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ավստրիա 2012 2 0
2013 8 0
2014 3 0
2015 1 0
Արդյունք 14 0

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անդրեաս Վայման Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Վայման» հոդվածին։

Tags:

Անդրեաս Վայման Ակումբային կարիերաԱնդրեաս Վայման Միջազգային կարիերաԱնդրեաս Վայման ՎիճակագրությունԱնդրեաս Վայման ԾանոթագրություններԱնդրեաս Վայման Արտաքին հղումներԱնդրեաս Վայման1991ԱվստրիաԱվստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականԲրիստոլ ՍիթիԳերմաներենՀարձակվող (ֆուտբոլ)ՎիեննաՕգոստոսի 5Ֆուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳինիՄայիսյան հերոսամարտերՓոքրիկ իշխանըԵրիտասարդական պալատՈւղղագրությունՇաղկապՍտորոգյալԾիրանՄիսաք ՄեծարենցՊաբլո ԷսկոբարՄատենադարանՓափուկ ուժՄուրացանՀայաստանի առաջին հանրապետությունՎրաստանՀին ՀռոմՄարտի 28ՀունաստանՍիրիաՄոտիվացիաԼոպերամիդԵրևանԱտոպիկ մաշկաբորբՄուտացիաՀայկական կինոՈղնաշարԱղավնիներՋոդի ՖոսթերՀայկական ֆիլմերի ցանկՍիմվոլիզմՄողեսներԲրոնխաբորբԵվրոպաՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՈրոնողական ռոբոտՄաշկային հիվանդություններՀայերենի կետադրությունՎանաձորՀաստ աղիքների բորբոքումՀելիկոբակտեր պիլորի վարակՎագինիզմՀայոց ցեղասպանությունԱշոտ Ա ՄեծԱրգանդի միոմաՖիմոզԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՍողուններԱնահիտ (հեքիաթ)Չո Սո-հյանգՀորոսկոպԿրծքավանդակի ցավԿալցիումԵնթակաԱնկախ պետությունների դրոշներԱլեքսանդր ՄակեդոնացիՕդի ջերմաստիճանՊատվաստումներԽոր ՎիրապԷդգար ՂազարյանՎարդավառՖուտԱշոտ ՆավասարդյանՋոնի ԴեփԼոռու մարզԱրաբական Միացյալ ԷմիրություններԻնքնաթիռԿոսովոյի հուշարձաններՖրեդերիկ ԲանտինգԱռյուծԴանթեական առասպելԱրցախյան ազատամարտԽաղողԱրարատի մարզՍերմնահեղուկ🡆 More