Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում

Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա ռազմական հարձակում հրաձգային զենքերով, ականանետերով, հարվածային անօդաչու սարքերով և հոգեբանական ներազդման միջոցներով 2022 թվականի մարտ ամսին։ Ռազմական գործողություններին նախորդել է Ադրբեջանի կողմից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին ուղված սպառնալիքի և գյուղը լքելու կոչերը, ինչպես նաև Շուշիի հատվածում Արցախը մատակարող միակ գազամուղը շարքից հանելու և վերականգնման աշխատանքներին խոչընդոտելու գործողությունները։

Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում
Հայ-ադրբեջանական հակամարտություն
Թվական մարտ, 2022
Վայր Խրամորթ, Կարմիր Շուկա, Թաղավարդ, Փառուխ, Խնապատ
Արդյունք Փառուխ գյուղի գրավում, Արցախի գազամատակարարման խափանում
Հակառակորդներ
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն Արցախ Արցախի Հանրապետություն Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն
(խաղաղապահ գործառույթներով)
Կողմերի ուժեր
Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում Ադրբեջանի զինված ուժեր Արցախի պաշտպանության բանակ Արցախում ռուսական խաղաղապահ զորամիավորում
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • 5 զոհ (Ադրբեջանի ԶՈւ-ի)

Ադրբեջանական կողմը հերքում է

Հայկական աղբյուրներ՝
  • 3 զոհ (զինծառայող)
  • 15 վիրավոր (14 զինծառայող, 1 քաղաքացիական անձ)

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Փառուխ գյուղը՝ զբաղեցնելով նոր դիրքեր։ Գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող, 14-ը ստացել են վիրավորում։

Ռազմական գործողություններ

Փետրվարի 25-ին և 26-ին ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջել են լքել գյուղը, այլապես սպառնացել են ուժ կիրառել։

Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Խրամորթում վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանը Խրամորթ գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։

Նույն օրը Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովը հայտարարել է, որ Ադրբեջանն Արցախում սկսել է «ահաբեկչության դեմ ռազմական գործողություն»։

Մարտի 11-ին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով։

Ադրբեջանը ժամը 10:20-ի սահմաններում 120 մմ-ոց 2 արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ, իսկ Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչել։

Գազամատակարարման խափանում

Մարտի 8-ին Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարի պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Ադրբեջանական զինված ուժերը ավելի քան 4 օր խոչընդոտներ են հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության և վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։

Մարտի 18-ին ադրբեջանական կողմը վերանորոգել է վթարված գազատարը՝ այդ հատվածում տեղադրելով փական։ Մարտի 21-ին ադրբեջանցիները կրկին դադարեցրել են Հայաստանից Արցախ գազամատակարարումը, այս անգամ փականի միջոցով։

Արձագանք

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն մտահոգություն է հայտնել Արցախում գազամատակարարման խափանման հետ կապված, իսկ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս գործողությունների արդյունքում Արցախը հումանիտար աղետի շեմին է։

Փառուխ գյուղի գրավում

Մարտի 24-ին Ադրբեջանական զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, զբաղեցրել նոր դիրքեր, գրավել գյուղը, որտեղից նախապես տարհանվել էր բնակչությունը։

Արցախի Պաշտպանության Բանակը հայտնել է, որ ադրբեջանական կողմը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։ Հայկական կողմից կա 5 վիրավոր։

Մարտի 25-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից բացի կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի, որի հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող։

Մարտի 27-ին Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից, սակայն քիչ անց ադրբեջանական ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում։

Արձագանք

  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, հայտնել, որ վերջիններս մարտի 24-ին և 25-ին մտել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի, և դիտակետ տեղակայել։ Ռուսական կողմը հայտնել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից «Բայրաքթար» անօդաչուով չորս հարված հասցելու մասին։ Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը։
  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդումներով և կողմերին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։
  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - Հայաստանի ԱԳՆ. «Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր»։
  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - Արցախի ԱԳՆ դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ։
  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի շարունակվող հանցավոր քաղաքականությունը՝ նշելով, որ այս գործողությունները միտված են հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։
  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ զերծ կմնա գնահատական տալուց։
  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանելով իրավիճակի մասին լրագրողի հարցին, հայտնել է. «Հետո ինչ, որ Ադրբեջանը կրակում է, մենք մեր ճանապարհից չենք շեղվում»։
  • Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում  - Բաքուն հերքել է տարածվող ինֆորմացիան՝ հայտնելով, որ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են դիրքերի, տեղակայման վայրերի ճշգրտման գործընթացը՝ առանց ուժ կիրառելու

Ծանոթագրություններ

Tags:

Մարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում Ռազմական գործողություններՄարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում Գազամատակարարման խափանումՄարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում Փառուխ գյուղի գրավումՄարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում ԱրձագանքՄարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ Արցախում ԾանոթագրություններՄարտ, 2022 Ադրբեջանի Ռազմական Գործողություններ ԱրցախումԱդրբեջանի ՀանրապետությունԱսկերանի շրջանԱրցախԽրամորթՇուշի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀատկացուցիչԳարեգին ԲՄովսես ԳորգիսյանՈրոշիչԱղբյուր ՍերոբԵրկրաշարժԳլխավոր էջԶինվորական կոչումներԻրանՄխիթարյան միաբանությունՎիտամին DՀայերԶատիկՎերածնունդՄանդակՎազգեն ՍարգսյանՎեներա (մոլորակ)Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՄարիխուանաԿապ (խոսքի մաս)Ուսուցման մեթոդներ և հնարներԱբդուլ Համիդ IIՍտորոգյալՀեպատիտ CՎիլսոնյան ՀայաստանԵհովայի վկաներՇրջակա միջավայրԼևոն ԱրոնյանՍանահինի վանական համալիրԲյուրականի աստղադիտարանՀղիություն (մարդ)ՆեղոսՄիսաք ՄեծարենցՀովհաննես ՇիրազՀայերենԱլբերտ ԱյնշտայնՍևանավանքՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)ԴՆԹՌուսական կայսրությունԻնգա և Անուշ ԱրշակյաններԵնթակաՍպի (ֆիլմ, 2014)Հայերենի կետադրությունՀնդեվրոպական լեզուներՕքեյՅոհաննես ԼեփսիուսԲեղմնավորումՄեղրԱնրի ՎերնոյՎարդան Ղուկասյան (Դոգ)Արտարգանդային հղիությունԺողովրդավարությունԱնմոռուկԴարձվածքՎանի հերոսամարտԱրմավիրԵվրոպաՎիքիպեդիաԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Երվանդ ՔոչարՋրծաղիկՈւթոտանիներԿոտայքի մարզՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Զվարթնոցի արծիվԳոյական անունԳևորգ Մարզպետունի (վեպ)ՀոմանիշԿողմնացույցՓորլուծությունԿրիշտիանու ՌոնալդուՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱնանուխՍիֆիլիսՆեմեսիս գործողությունԱրագածՍոս Սարգսյան🡆 More