Վիգէն Զաքարեան (15 Մարտ 1969(1969-03-15), Պէյրութ, Լիբանան - 8 Մայիս 1992(1992-05-08), Zarıslı, Շուշիի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն), հայ ազատամարտիկ, Հայ յեղախոխական դաշնակցութեան Լիբանանի երիտասարդական միութեան անդամ։
Վիգէն Զաքարեան | |
---|---|
Ծնած է | 15 Մարտ 1969[1] |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Մահացած է | 8 Մայիս 1992[1] (23 տարեկանին) |
Մահուան վայր | Zarıslı, Շուշիի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ծնած է Պէյրութ 1969 Մարտ 15-ին։ Աւարտած է Համազգայինի «Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան» ճեմարանը 1988 տարեշրջանին։ Հետեւած է Հայկազեան համալսարանի առեւտրական ճիւղի կարգ մը դասընթացքներուն։ Անդամակցած է Հ.Մ.Ը.Միութեան հեծելարշաւի խումբին։ Անդամակցած է Հ.Յ.Դաշնակցութեան Լիբանանի Երիտասարդական Միութեան (Լ.Ե.Մ.), որուն շարքերէն ներս վարած է պատասխանատու բազմաթիւ պաշտօններ։
Իբրեւ մշակութասէր, մաս կազմած է նաեւ Համազգայինի պարախումբի միաւորին։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ մասնակցած է հայկական թաղամասերու պաշտպանութեան։ 17 Ապրիլ 1992-ին իբրեւ կամաւոր կը մեկնի Արցախ։ Կը մասնակցի Շուշիի ազատագրման կռիւներուն։ Կը նահատակուի Լիսագորի բարձունքներուն դիմաց 1992 Մայիս 8-ին։ Կը թաղուի Եռաբլուրի նահատակաց պանթէոնը, Երեւան։
Յետ մահու կը պարգեւատրուի Լ.Ղ.Հանրապետութեան «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ «Արիութեան համար» մետալով։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Վիգէն Զաքարեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.