Ռազմիկ Պօղոսեան (28 Յունիս 1937(1937-06-28), Քարաձոր, Սպիտակի շրջան - 6 Դեկտեմբեր 2015(2015-12-06), Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միութեան անդամ (1969)։
Ռազմիկ Պօղոսեան | |
---|---|
Ծնած է | 28 Յունիս 1937 |
Ծննդավայր | Քարաձոր, Սպիտակի շրջան |
Մահացած է | 6 Դեկտեմբեր 2015 (78 տարեկանին) |
Մահուան վայր | Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Մասնագիտութիւն | բանաստեղծ |
Աշխատավայր | Ստեփան Զօրեանի տուն-թանգարան |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ծնած է Լոռիի մարզի Քարաձոր գիւղին մէջ։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ եւ ապա ընդունուած է Երեւանի Պետական մանկավարժական կաճառի պատմութեան բաժինը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1961 թուականին:
Պօղոսեան ուսումը աւարտելէ ետք՝ 1961 թուականին ստանձնած է Կիրովականի 6-րդ արուեստագիտական դպրոցի տնօրէնի տեղակալի պաշտօնը՝ մինչեւ 1964 թուականը: Ապա Պօղոսեան 1969 թուականին եղած է Հայաստանի Գրողներու միութեան անդամ, իսկ 1974 թուականին ընտրուած է Գրողներու միութեան Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար՝ մինչեւ 1990 թուականը:
Պօղոսեան եղած է Վանաձորի թիւ 46 ուսումնարանի տնօրէն, իսկ 2002 թուականէն մինչեւ 2006 թուականը ստանձնած է Ստեփան Զօրեանի տուն-թանգարանին տնօրէնի պաշտօնը:
Պօղոսեան երիտասարդ տարիքէն սկսած է գրել բանաստեղծութիւններ եւ հրատարակած՝ զանազան թերթերու եւ հանդէսներու մէջ:
Անոր առաջին բանաստեղծութիւններու ժողովածուն լոյս տեսած է 1965 թուականին՝ «Գարնանային նուագներ» խորագրով, որուն յաջորդած են «Մի ափ հող», «Կարօտը սահման չունի», «Թռչուններու պարտէզներ» եւ այլ աշխատութիւններ:
Պօղոսեանի «Սիրելիս, երբ գաս...» բանաստեղծութիւնը 1974 թուականին արժանացած է Գրողներու միութեան մրցանակին:
Այլ մրցանակներ․
Բանաստեղծը մահացած է 6 Դեկտեմբեր, 2015 թուականին, Վանաձորի մէջ: Շնորհիւ իր վաստակին, ան արժանացած է Հայաստանի Հանրապետութեան մշակութային նախարարութեան ոսկէ շքանշանին:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ռազմիկ Պօղոսեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.