Եսայի Նչեցի (1260-65, Սասունի Նիչ գաւառ - մօտ 1338, Գլաձորի համալսարան), մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգեւոր գործիչ։ Սորված է Մուշի Առաքելոց դպրեվանքի, ապա՝ Քաջբերունեաց գաւառին մէջ եւ Վայոց ձորի Աղբերց վանքին մէջ՝ Ներսէս Մշեցիի մօտ։ Բարձրագոյն կրթութիւն ստացած է եւ վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թ.
Աղբերց վանքի դպրութեան աշխատանքները գլխաւորած է։
Եսայի Նչեցի | |
---|---|
Եսայի Նչեցի, մանրանկար 1318 թ․ Աւետարանէն | |
Ծնած է | 1255[1] կամ ոչ վաղ քան 1260 |
Ծննդեան վայր | Սանասունք, Աղձնիք[2] |
Մահացած է | 1338[2] |
Մահուան վայր | Գլաձորի համալսարան, Հայաստան[2] |
Գործունէութեան ոլորտ | աստուածաբանութիւն |
Գործատու | Գլաձորի համալսարան |
Գիտական ղեկավար | Վարդան Արեւելցի եւ Ներսես Մշեցի? |
Տիրապետած լեզուներ | հայերէն |
Աշակերտներ | Յովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի?, Կիրակոս Երզնկացի?, Հովհաննես Արճիշեցի? եւ Կիմ Գաբրիելյան? |
Եսայի Նչեցին եղած է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։
Որպէս ուսուցչապետ, մեծ համբաւ վայլած է բնաշխարհին մէջ եւ Կիլիկիոյ հայկական պետութեան սահմաններուն մէջ։ Դասաւանդած է «եօթը ազատ արուեստներ»-ը։ Դաստիարակած եւ կրթած է մօտ 360 աշակերտ։
Նշեցիի գրական ժառանգութիւնը (մեկնութիւններ, ճառեր, նամակներ) հիմնականին կրօնաբարոյական բովանդակութիւն ունին։ Անոր «Վերլուծութիւն քերականութեան» համալսարանական դասագիրքը, իր բնոյթով բանաքաղական երկ է, կ'ընդգրկէ Գաւիթ Քերականի, Տամամ Արեւելցիի, Արիստակէս Գրչի, Գէորգ Սկեւռացիի եւ այլոց քերականական մեկնութիւններու հիմնական դրոյթներն ու հարցադրումները։ Նշեցիի քերականութիւնը համարած է «դուռն ամենայն իմսատութեան եւ կրթութևան», համեմատութեան միջոցով առաջարկած է վերացնել հայոց հին ու նոր լեզուներու միջեւ առաջացած խզումը՝ վերականգնելով լեզուի հին ձեւերը։ Նշեցին անդրադարձած է «յունաբան դպրոց»-ի թարգմանութիւններուն, խօսքի մասերուն եւ անոնց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուներու ծագմանը եւ այլ հարցերու։
Կաղապար:Հայկական գիր և գրականություն
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Եսայի Նչեցի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.