Արամ Աբրահամեան

Արամ Յակոբի Աբրահամեան (31 Դեկտեմբեր 1898(1898-12-31), Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 1990, Մոսկուա, Խորհրդային Միութիւն)), հայ բժիշկ, բժշկական գիտութւիններու տոկդոր, մասնագէտ (1950), գիտութիւններու վաստակաւոր գործիչ (1959), ՌԽՖՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։

Արամ Աբրահամեան
Ծնած է 31 Դեկտեմբեր 1898(1898-12-31)[1][2]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 1990
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն Արամ Աբրահամեան Ռուսական Կայսրութիւն
Արամ Աբրահամեան Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[3][1]
Ուսումնավայր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ?[1]
Կոչում փրոֆէսոր[1][2]
Մասնագիտութիւն ուրոլոգ, արվեստի կոլեկցիոներ, դասախօս
Աշխատավայր Մ.Ֆ. Վլադիմիրսկու անվան Մոսկվայի տարածաշրջանային գիտահետազոտական ​​կլինիկական ինստիտուտ?
Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան?
Անդամութիւն Ուրոլոգների համամիութենական ընկերություն?
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Կենսագրութիւն

Ծնած է 31 Դեկտեմբերին, Թիֆլիսի մէջ։ Աւարտած է տեղի վարժարանը եւ մեկնած ռազմաճակատ, մարտնչած Կարսի, Սարիղամիշի, Ղարաքիլիսիէյի եւ Ալեքսանդրապոլի մարտերուն, ապա մասնակցած է Սարդարապատի հերոսական ճակատամարտին։ Ռազմաճակատին ապրած արհավիրքներու խոր ազդեցութեան տակ կ՝ ընտրէ բժշկի մարդասիրական մասնագիտութիւնը։ 1918 թուականին ընդունուած է Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, երկու տարի ետք մեկնած Մոսկուա՝ ուսումը շարունակել Մոսկուայի բժշկական հիմնարկին մէջ՝ 1924-ին աւարտած է Մոսկուայի համալսարանի բժշկական բաժինը։ Մինչեւ 1930-ը աշխատած է անոր ուրոլոգիական բժշկական կեդրոնի մէջ, այնուհետեւ՝ մարզային գիտահետազոտական գործնական բժշկատան հիմնարկին մէջ։ 1950-1975 ԳՀԻ ուրոլոգիական գործնական բժշկատան տնօրէն, 1949 թուականէն, միաժամանակ՝ ԽՍՀՄ առողջապահութեան նախարարութեան 4-րդ վարչութեան ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 Հայրենական մեծ պատերազմի տարիներուն Երեւանի զինուորական հիւանդանոցներուն մէջ ղեկավարած է ուրոլոգիական բաժանմունքներ։ Աբրահամեանը հետագոտած է երիկամներու ջրակալման, նորագոյացութիւններու, միզաքարային հիւանդութեան եւ միզուկի տրաւմադիկ նեղացումներու վիրահատական բուժման հարցերը։ Աշխատանքները կը վերաբերին երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիւանդութեան, միզուկի վնասուածքային նեղացումներու հարցերուն։։

Արամ Աբրահամեանի եւ տիկնոջ Մարիա Աբրահամեանի Հայաստանին նուիրաբերած գեղանկարչութեան հաւաքածոյի հիման վրայ 1984 թուականին Երեւանի մէջ հիմնադրուած է Ռուսական արուեստի թանգարանը։

Անդամակցութիւն

  • Ուրոլոգներու միջազգային ընկերութեան իսկական անդամ
  • Համամիութենական գիտական ընկերութեան նախագահ
  • Հայաստանի ուրոլոգներու գիտական ընկերութեան անդամ
  • Արտասահմանեան շարք մը ակադեմիաներու ու գիտական ընկերութիւններու պատուաւոր անդամ

Պարգեւներ

  • ՌԽՖՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ, 1959
  • Սոցիալական աշխատանքի հերոս, 1969
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1976

Երկեր

  • Урология, 1938, 1.
  • Хирургия, 1953, 3.
  • Урология, 1955, 1.
  • Гидронефрозы (Этиология, клиника, лечение), Дисс. докт. М., 1950.
  • Гидронефрозы (этиология, клиника, личение), М., 1956.
  • Труды 4-й Всесоюзной конференции урологов. М., 1963.
  • Гематурия и опухоли мочевой системы. М.։ Медгиз, 1949.
  • Руководство по клинической урологии. М. Медицина, 1970, (в соавт.).

Ծանօթագրութիւններ

-1'>1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  • 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  • Айриян А. П. Армянские учёные-медики — 1998. — С. 67.
  • «Արամ Աբրահամյան»։ արտագրուած է՝ 2014 Հունվարի 29 
  • Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 
  • Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  Արամ Աբրահամեան 

    Tags:

    Արամ Աբրահամեան ԿենսագրութիւնԱրամ Աբրահամեան ԱնդամակցութիւնԱրամ Աբրահամեան ՊարգեւներԱրամ Աբրահամեան ԵրկերԱրամ Աբրահամեան ԾանօթագրութիւններԱրամ Աբրահամեան1898 թուական1959 թուական1990 թուական31 Դեկտեմբերd:Q15180ԹիֆլիսՄոսկուաՌուսական Կայսրութիւն

    🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

    Արեւմտեան ՀայաստանՉինական ՎարդՋրածին1743 թուականԱրմէն ԳարօԻսթանպուլՍուրբ ԾնունդՍիլվի ՎարդանՃաքարթաԿատովիցեԿարթագէնԼոս ԱնճելըսԱմանոր, ԿաղանդԿատուներՍաղմոսավանքԷտ ՇիրընՑուլ (կենդանակերպ)Խամսայի ՄելիքութիւններըՀայկ ՆահապետՊրէյլի ԱյբուբենըՕդակայանՔալիֆորնիաԱրա ՊարթեւեանՄուշՊսակ (թերթ)ԱրեւմտահայերէնՍղերթՎրոցլավԺահրԱրաբական ԾովԺանն տ'ԱրքՄոնաքոյի Ինքնաշարժներու ՄրցաշարքՌանչպարների ԿանչըՄեծի Տանն Կիլիկիոյ ԿաթողիկոսութիւնՄատթէոս ՈւռհայեցիԱրամ ՄանուկեանՓայծաղՄելքոն ԿիւրճեանԹուփաք ՇաքուրՍկովտիական ՈւիսքիՃասթին ՊիպըրՎրաստանԶակազիկՖրանսաՌոզեթայի ՔարԱնիՖրանսական ՖլանտրիաԳիտութիւն102 (թիւ)Հայկական ճարտարապետութիւնն ուսեւմնասիրող հիմնադրամ1707 թուականԾովափի բազկաթոռ (Strandkorb)ՀերմէսՃահուկ (Սիւնիք)Հայկական Կարի ՏեսակներՅովհաննէս Ե. ԴրասխտանակերտցիՄիջնադարՕրբելի ԵղբայրներԻնտոնեզիաԱրածանիի ՃակատամարտԱրմաւիրԷղինաՉինաստանԳրիգոր Արտեմի ՀարությունյանՄարտիրոս ՍարեանՆոյGLAMՅակոբ ՕշականՔրիսթիանօ ՌոնալտօԹորոս ՌոսլինԴիմ ՏանգընՈւղղաձեւ քսանանիստՄեքսիքայի ծոցՆերսէս ՎարժապետեանՏրէյք (ռափր)Վահան ԹէքէեանԱրեւմտահայերէն ՈւիքիփետիաՇուէտՄալաբար Ուղղափառ Եկեղեցի🡆 More