Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա

Պենֆիքա (փորթ.՝ Sport Lisboa e Benfica), Փորթուգալական ֆութպոլային ակումբ Լիզապոն քաղաքէն։ Փորթուգալի ֆութպոլի առաջնութեան եւ բաժակի բազմակի յաղթող է, ՈՒԵՖԱ-ի Յաղթականներու Լիկայի կրկնակի բաժակակիր։ Ակումբը ստեղծուած է 1904 թուական Փետրուար 28-ին։ «Պենֆիքան» կը համարուի Փորթուգալի առաջնութեան հիմնադիր ակումբներէն մէկը։ Փորթուգալի ամենատիտղոսակիր ակումբներէն մէկն է.

Փորթուգալի առաջնութեան 34-անգամեայ յաղթական, Փորթուգալի բաժակի 24-անգամեայ յաղթող եւ երկրի Սուբըրբաժակի 4-անգամեայ նուաճող։ Ակումբի տնային մարզադաշտը «Էշդատիու Տա Լուս»-ն է, որ կը տեղաւորուի 65 647 հանդիսական։

«Փորթօ ՖԱ»-ի եւ «Սպորտինգ ՖԱ»-ի հետ միասին՝ «Պենֆիքան» կը մտնէ Փորթուգալի ակումբներու «մեծ եռեակի»ն մէջ (փորթ.՝ Os Três Grandes): Բացի այդ՝ ակումբը երբեք չէ լքած Փորթուգալի բարձրագոյն առաջնութիւնը։ «Պենֆիքան» դարձած է Փորթուգալի մէջ առաջին ակումբը, որ մէկ մրցաշրջանի ընթացքին ոչ մէկ պարտութիւն կրած է (1972/73), ինչպէս նաեւ Եւրոպայի միակ ակումբն է, որ կրկնած է այդ յաջողութիւնը (1977/78): «Պենֆիքան» միակ Փորթուգալական ակումբն է, որ մասնակցած է Եւրոպական ակումբային մրցութիւններու 10 եզրափակիչներուն։

Նշանակալի է, որ ի տարբերութիւն Եւրոպական ակումբներու մեծամասնութեան, «Պենֆիքայի» երկրպագուները իրենք կը պահեն ակումբը եւ կը կառավարեն այն՝ սկսած հիմնումէն։ «Պենֆիքան» 22-րդ տեղը կը գրաւէ երկրագունդի ամենահարուստ ակումբներուն մէջ՝ տարեկան €111,1 մլն շրջանառութեամբ:

«Պենֆիքայի» համար սկզբունքային են «Փորթոյի» դէմ խաղերը, որոնք մտած են Փորթուգալական ֆութպոլի պատմութեան մէջ որպէս Քլասիքօ (փորթ.՝ O Clássico): Ակումբը շատ սկզբունքային հանդիպումներ կը տանին նաեւ ընդդէմ «Սպորտինգի». այս խաղերը Փորթուգալացի երկրպագուներուն յայտնի են որպէս «Լիզապոնի հակարակորդը» (փորթ.՝ Derby de Lisboa):

«Պենֆիքայի» գլխաւոր մարզիչը Ռուի Վիթորիան է։

ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկայի 2011/2012 խաղաշրջանի 1/8 եզրափակչին «Պենֆիքան» յաղթեց Պետերբուրգի «Զենիթին» (2-3; 2-0):

2013/14 մրցաշրջանին «Պենֆիքան» հասաւ Եւրոպայի Լիկայի եզրափակիչ։ Կիսաեզրափակչին «Արծիւները» յաղթեցին «Ժուվենդուսին» ընդհանուր 2-1 հաշիւով, իսկ 1/4 АЗ (3-0) 1/8-ին «Թոթենհեմին» (5-3), 1/16-ին «Բաոկին» (4-0): Եզրափակչին անոնք պարտուեցան «Սեւիյային»:

2014/15 մրցաշրջանին «Պենֆիքան» Յաղթականներու Լիկայի С խմբին մէջ՝ «Մոնաքոյի», «Պայերի» եւ «Զենիթի» հետ, գրաւելով 4-րդ հորիզոնականը 5 միաւորով։

Ելոյթներու պատմութիւն

Մրցաշրջան Առաջնութիւն Տեղ Բաժակ
1934/35 3-րդ Յաղթող
1935/36 Յաղթական 1/2
1936/37 Յաղթական 1/2
1937/38 Յաղթական Եզրափակչի մասնակից
1938/39 3-րդ Եզրափակչի մասնակից
1939/40 4-րդ Յաղթող
1940/41 4-րդ 1/2
1941/42 Յաղթական 1/4
1942/43 Յաղթական Յաղթող
1943/44 2-րդ Յաղթող
1944/45 Յաղթական 1/2
1945/46 2-րդ 1/4
1946/47 2-րդ -
1947/48 2-րդ 1/2
1948/49 2-րդ Յաղթող
1949/50 Յաղթական -
1950/51 3-րդ Յաղթող
1951/52 2-րդ Յաղթող
1952/53 2-րդ Յաղթող
1953/54 3-րդ 1-րդ փուլ
1954/55 Յաղթական Յաղթող
1955/56 2-րդ 2-րդ փուլ
1956/57 Յաղթական Յաղթող
Մրցաշրջան Առաջնութիւն Տեղ Բաժակ Եւրաբաժակներ
1957/58 3-րդ Եզրափակչի մասնակից ՉԳ որակաւորման փուլ
1958/59 2-րդ Յաղթող -
1959/60 Յաղթական 1/2 -
1960/61 Յաղթական 3-րդ փուլ ՉԳ Յաղթող
1961/62 3-րդ Յաղթող ՉԳ Յաղթող
1962/63 Յաղթական 1/2 ՉԳ եզրափակչի մասնակից
1963/64 Յաղթական Յաղթող ՉԳ 1-ին փուլ
1964/65 Յաղթական Եզրափակչի մասնակից ՉԳ եզրափակչի մասնակից
1965/66 2-րդ 1/4 ՉԳ 1/4
1966/67 Յաղթական 1/4 КՏԳ 3-րդ փուլ
1967/68 Յաղթական 1/2 ՉԳ եզրափակչի մասնակից
1969/70 2-րդ Յաղթող ՉԳ 2-րդ փուլ
1970/71 Յաղթական Եզրափակչի մասնակից ԳԳ 2-րդ փուլ
1971/72 Յաղթական Յաղթող ՉԳ 1/2
1972/73 Յաղթական 6-րդ փուլ ՉԳ 2-րդ փուլ
1973/74 2-րդ Եզրափակչի մասնակից ՉԳ 2-րդ փուլ
1968/69 Յաղթական Յաղթող ՉԳ 1/4
1974/75 Յաղթական Եզրափակչի մասնակից ԳԳ 1/4
1975/76 Յաղթական 5-րդ փուլ ՉԳ 1/4
1976/77 Յաղթական 7-րդ փուլ ՉԳ 1-ին փուլ
1977/78 2-րդ 1/4 ՉԳ 1/4
1978/79 2-րդ 3-րդ փուլ ՈւԳ 2-րդ փուլ
1979/80 3-րդ Յաղթող ՈւԳ 1-րդ փուլ
Մրցաշրջան Առաջնութիւն Տեղ Բաժակ Եւրաբաժակներ
1980/81 Յաղթական Յաղթող ԳԳ 1/2
1981/82 2-րդ 1/2 ՉԳ 2-րդ փուլ
1982/83 Յաղթական Յաղթող ՈւԳ Եզրափակչի մասնակից
1983/84 Յաղթական 5-րդ փուլ ՉԳ 1/4
1984/85 3-րդ Յաղթող ՉԳ 2-րդ փուլ
1985/86 2-րդ Յաղթող ԳԳ 1/4
1986/87 Յաղթական Յաղթող ԳԳ 2-րդ փուլ
1987/88 2-րդ 1/2 ՉԳ եզրափակչի մասնակից
1988/89 Յաղթական Եզրափակչի մասնակից ՈւԳ 2-րդ փուլ
1989/90 2-րդ 4-րդ փուլ ՉԳ եզրափակչի մասնակից
1990/91 Յաղթական 1/4 ՈւԳ 1-րդ փուլ
1991/92 2-րդ 1/2 ՉԳ Խմբային փուլ
1992/93 2-րդ Յաղթող ՈւԳ 1/4
1993/94 Յաղթական 6-րդ փուլ ԳԳ 1/2
1994/95 3-րդ 1/4 ՉԼ 1/4
1995/96 2-րդ Յաղթող ՈւԳ 3-րդ փուլ
1996/97 3-րդ Եզրափակչի մասնակից ԳԳ 1/4
Մրցաշրջան Առաջնութիւն Տեղ Բաժակ Եւրաբաժակներ
1997/98 2-րդ Եզրափակչի մասնակից ՈւԳ 1-րդ փուլ
1998/99 3-րդ 5-րդ փուլ ՉԼ Խմբային փուլ
1999/00 3-րդ 6-րդ փուլ ՈւԳ 3-րդ փուլ
2000/01 6-րդ 6-րդ փուլ ՈւԳ 1-րդ փուլ
2001/02 4-րդ 5-րդ փուլ -
2002/03 2-րդ 4-րդ փուլ -
2003/04 2-րդ Յաղթող ՉԼ 3-րդ որակաւորման փուլ, ՈւԳ 4-րդ փուլ
2004/05 Յաղթական Եզրափակչի մասնակից ՉԼ 3-րդ որակաւորման փուլ, ՈւԳ 1-րդ փուլ
2005/06 3-րդ 1/4 ՉԼ 1/4
2006/07 3-րդ 6-րդ փուլ ՉԼ Խմբային փուլ, ՈւԳ 1/4
2007/08 4-րդ 1/2 ՉԼ Խմբային փուլ, ՈւԳ 4-րդ փուլ
2008/09 3-րդ 5-րդ փուլ ՈւԳ Խմբային փուլ
2009/10 Յաղթական 4-րդ փուլ ԵԼ 1/4
2010/11 2-րդ 1/2 ՉԼ Խմբային փուլ, ԵԼ 1/2
2011/12 2-րդ 5-րդ փուլ ՉԼ 1/4
2012/13 2-րդ Եզրափակչի մասնակից ՉԼ Խմբային փուլ, ԵԼ Եզրափակչի մասնակից
2013/14 Յաղթական Յաղթող ՉԼ Խմբային փուլ, ԵԼ Եզրափակչի մասնակից

Հակարակորդ

«Պենֆիքան» ունի երկու գլխաւոր հակառակորդներ։

Անոնցմէ մէկը լիզապոնեան հակարակորդ է՝ հակամարտութիւնը ընդդէմ «Սպորտինգ ՖԱ»-ի։ Միւսը Փորթուգալի Քլասիքոն է՝ հակամարտութիւնը ընդդէմ «Փորթօ ՖԱ»-ի։ Բացի այդ՝ «Պենֆիքայի» կարեւոր հակառակորդներն են «Պրական», «Բելենենսիշը», «Վիտորիան» եւ «Պասուշ Տէ Ֆեռերեան»: Խումբին վաղեմի հակառակորդներէն է նաեւ Լիզապոնեան «Աթլեթիքոն»:

Երկրպագուներ

«Պենֆիքան» Փորթուգալի ամենայայտնի ակումբն է։ Երկրպագուներու երկու ամենայայտնի խումբերը՝ «Diabos Vermelhos», «No Name Boys» բարդ հարաբերութիւններու մէջ են։ Երկրպագուները ընկերական հարաբերութիւններ ունին «Նաբոլիի» եւ «Հայդուկի» հետ։ Թշնամիներն են «Փորթոնն», «Սպորտինգը», «Պրական» եւ «Աթլեթիքոն»:

Տիտղոսներ

Ազգային տիտղոսներ

  • Փորթուգալի Յաղթական (Մրցանիշ)
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Յաղթական (34): 1935/36, 1936/37, 1937/38, 1941/42, 1942/43, 1944/45, 1949/50, 1954/55, 1956/57, 1959/60, 1960/61, 1962/63, 1963/64, 1964/65, 1966/67, 1967/68, 1968/69, 1970/71, 1971/72, 1972/73, 1974/75, 1975/76, 1976/77, 1980/81, 1982/83, 1983/84, 1986/87, 1988/89, 1990/91, 1993/94, 2004/05, 2009/10, 2013/14, 2014/15
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Արծաթե մրցանակակիր (27): 1943/44, 1945/46, 1946/47, 1947/48, 1948/49, 1951/52, 1952/53, 1955/56, 1958/59, 1965/66, 1969/70, 1973/74, 1977/78, 1978/79, 1981/82, 1985/86, 1987/88, 1989/90, 1991/92, 1992/93, 1995/96, 1997/98, 2002/03, 2003/04, 2010/11, 2011/12, 2012/13
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Պրոնզէ մրցանակակիր (15): 1934/35, 1938/39, 1950/51, 1953/54, 1957/58, 1961/62, 1979/80, 1984/1985, 1994/95, 1996/97, 1998/99, 1999/00, 2005/06, 2006/07, 2008/09
  • Փորթուգալի ֆութպոլի Բաժակ (Մրցանիշ)
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Բաժակակիր (28): 1930, 1931, 1935, 1940, 1943, 1944, 1949, 1951, 1952, 1953, 1955, 1957, 1959, 1962, 1964, 1969, 1970, 1972, 1980, 1981, 1983, 1985, 1986, 1987, 1993, 1996, 2004, 2014
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Եզրափակչի մասնակից (10): 1938, 1939, 1958, 1965, 1971, 1974, 1975, 1989, 1997, 2005, 2013
  • Փորթուգալական Լիկայի Բաժակ (Մրցանիշ)
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Բաժակակիր (6): 2009, 2010, 2011, 2012, 2014, 2015
  • Փորթուգալի Սուբըրբժակ
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Բաժակակիր (5): 1980, 1985, 1989, 2005, 2014
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Եզրափակչի մասնակից (11): 1981, 1983, 1984, 1986, 1987, 1991, 1993, 1994, 1996, 2004, 2010

Միջազգային տիտղոսներ

  • Կաղապար:ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկայի Բաժակ Եւրոպական Յաղթականներու Բաժակ / ՈՒԵՖԱ Յաղթականներու Լիկա
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Յաղթող (2): 1961, 1962
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Եզրափակչի մասնակից (5): 1963, 1965, 1968, 1988, 1990
  • ՈՒԵՖԱ Բաժակ / Եւրոպայի Լիկա
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Եզրափակչի մասնակից (3): 1983, 2013, 2014
  • Միջմայրցամաքային Բաժակ
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Եզրափակչի մասնակից (2): 1961, 1962
  • Աշխարհի Փոքր Բաժակ
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Յաղթող (1): 1965

Այլ տիտղոսներ

  • Լատինական Բաժակ
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Բաժակակիր (1): 1950
  • Իբերիական Բաժակ (Մրցանիշ)
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Բաժակակիր (1): 1984
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Եզրափակչի մասնակից (3): 1991
  • Էսեբիոյի Բաժակ (Մրցանիշ)
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Բաժակակիր (3): 2009, 2011, 2012
    • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Եզրափակչի մասնակից (3): 2008, 2010, 2013

Յայտնի մարզիչներ

  • Կաղապար:Country data Պորտուգալիա Կոսմէ Դամիան. 1908—1926
  • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Բրազիլիա Օդօ Կլորիա. 1954—1959, 1968—1970
  • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Հունգարիա Պելա Գուտման. 1959—1962, 1965—1966
  • Կաղապար:Country data Շվեդիա Սւեն-Յորան Էրիքսոն. 1982—1984, 1989—1992
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Ժոզէ Մոուրինիո ]. 2000
  • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Իսպանիա Ժոզէ Անթոնիո Կամաչօ. 2002—2004, 2007—2008
  • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Իտալիա Ճովանի Տրապատոնի. 2004—2005
  • Կաղապար:Country data Նիդեռլանդներ Ռոնալտ Կուման. 2005—2006
  • Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա  Իսպանիա Ժոզէ Փետրօ Մուտինէզ. 2002—2004, 2007—2008
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Ժորժի Ժեզուշ. 2009—2015
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Ռույ Վիտորիա. 2015-այժմ։

Ծանօթագրութիւններ

Արտաքին Յղումներ

Կաղապար:Commons category

Tags:

Ֆութպոլային Ակումբ Պենֆիքա Ելոյթներու պատմութիւնՖութպոլային Ակումբ Պենֆիքա ՀակարակորդՖութպոլային Ակումբ Պենֆիքա ԵրկրպագուներՖութպոլային Ակումբ Պենֆիքա ՏիտղոսներՖութպոլային Ակումբ Պենֆիքա Յայտնի մարզիչներՖութպոլային Ակումբ Պենֆիքա ԾանօթագրութիւններՖութպոլային Ակումբ Պենֆիքա Արտաքին ՅղումներՖութպոլային Ակումբ Պենֆիքա

🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

Հացին Երգը (Դանիէլ Վարուժան)Քիոլնի ՏաճարՍտեփանոս ՕրբելեանՄասլենիցա1994 թուականՌուբէն (անձնանուն)Քիքլատեան մշակոյթՔարէն ԵփփէԵլակՄաննի պէյուկՏոհմածառՆերսէս Շնորհալի (Ներսէս Դ․ Կլայեցի)Խորէն (անձնանուն)ԱնգլերէնԱրեւ (թերթ)Արամ ՀայկազՄհեր ՄկրտչեանՄեսրոպ Մաշտոցի Անուան Մատենադարան - Գանձասար Գիտամշակութային ԿեդրոնՈւռհաՓարիզՍոկրատՄարկ ՆշանեանՀռոմկլաՕտրի ՀեփպըրնԾովից ծով ՀայաստանԵրկրորդ Համաշխարհային ՊատերազմՀանրի ՎերնէօյՍահարա ԱնապատԿիպրոսԲրինձՎարդանանց ՊատերազմԿարսԵլեկտրականութիւնԼենկ-ԹիմուրԹովմա ԱրծրունիԷնվէր ՓաշայԱրտակ արք. ՄանուկեանԲաբելոնՄանուէլ (անձնանուն)Ֆրիտիոֆ ՆանսենՀոգիներու ԱճուրդՄանոս ԽածիտաքիսԶէյթունի Ապստամբութիւն (1895)ՀանրագիտարանՎազգէն Փափազեան1990 թուական1964 թուականՄումպայ19 ՅուլիսԻզապէլ ՍատոյեանԾիր ԿաթինԱրշակ ՎռամեանԱրամ ՍարգիսեանՄերի-Ճին Օ'ՏոհըրթիԶապէլ ԵսայեանՃորճ ԳազազեանՄալեզիաՀայ Յեղափոխական ԴաշնակցութիւնՀամաշխարհային ժառանգութիւնՈւրֆայի ՀերոսամարտՃիմմի ՈւէյլզԽօսնակ (ամսագիր)Ատրպետ Ատրպետեան1801 թուական11 Յունուար10 ՄարտՎահէ ՖաթթալՏեսփասիթօԵրեմիա ՄարգարէՄուհամմէտ ԱլիՀայկական ՏոմարՈւտիք13 Փետրուար🡆 More