Ճորճ Տէօքմէճեան (6 Յունիս 1928(1928-06-06), Մենանդս, Օլբանի շրջան, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 8 Մայիս 2018(2018-05-08), ԼոնԿ Պիչ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայազգի ամերիկեան պետական եւ քաղաքական գործիչ։
Ճորճ Տէօքմէճեան անգլերէն՝ George Deukmejian | |
---|---|
| |
Ծնած է | 6 Յունիս 1928 |
Ծննդավայր | Մենանդս, Օլբանի շրջան, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 8 Մայիս 2018[1] (89 տարեկանին) |
Մահուան վայր | ԼոնԿ Պիչ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Կրօնք | Անկլիքըն Եկեղեցի |
Ուսումնավայր | Սենթ Ջոն համալսարանի համալսարան? Քոլեճ Սիենա |
Մասնագիտութիւն | փաստաբան, քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Քալիֆորնիոյ կառավարիչ, Քալիֆորնիոյ աւագ դատախազ, Քալիֆորնիոյ նահանգի Խորհուրդի անդամ եւ Քալիֆորնիոյ Ծերակոյտի անդամ |
Կուսակցութիւն | Ամերիկայի Հանրապետական Կուսակցութիւն |
Ամուսին | Կլորիա Սաաթճեան |
Ծնողներ | ԳուրգԷն Ճորճ Տէօքմեճան Ալիս Տէօքմէճեան |
Հայրը՝ Գուրգէն Ճորճ Տէօքմէճեան, եղած է գորգավաճառ Այնթապի մէջ, ԱՄՆ ներգաղթելէն ետք ան ամուսնացած է Տէօքմէճեանի մոր՝ էրզրումցի Ալիս Կէյրտընի (անգլերէն՝ Alice Gairden) հետ,։ Վերապրած են Ցեղասպանութիւնը, տեղափոխուած ԱՄՆ։ Աուարտած է Նիււ Եորքի Սենթ Ճոն համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը, 1955 տեղափոխուած է Քալիֆորնիա, ուր 1963-ին , ընտրուած է նահանգային ժողովի անդամ (առ 1967 ), 1967-1979 թուականներուն նահանգային սենատոր, 1979-1988 թ Քալիֆորնիայի ընդհանուր դատախազ։ 1982-1991 զբաղեցուցած է Քալիֆորնիայի նահանգապէտի պաշտոնը։
Գործընկերները անոր տուած են «Երկաթեայ Տիւք» (անգլերէն՝ "The Iron Duke,") մականունը:
1985 թուականին Տէօքմէճեանի նախաձեռնութեամբ Ապրիլ 24-ը Քալիֆորնիոյ մէջ յայտարարուեցաւ Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակի օր։ 1990 թուականին Ճորճ Տէօքմէճեանը յատուկ յայտարարագրով Ապրիլ 24-ը հռչակեցաւ Յիշատակի պետական օր եւ կոչ ըրաւ համայն մարդկութեանը միանալ հայ զոհերու յիշատակի յարգանքի այդ տուրքին։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ճորճ Տէօքմէճեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.