Ջիմի Ֆելոն

Ջեյմս Թոմաս Ֆելոն (անգլ.՝ James Thomas Fallon, սեպտեմբերի 19, 1974(1974-09-19), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ, երաժիշտ և հաղորդավար։ 2014 թվականից վարում է NBC-ի «Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու»-ն։ Մինչ այդ նա հայտնի էր որպես «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հումորային հաղորդման դերասան և «Ուշ գիշեր Ջիմի Ֆելոնի հետ» շոուի հաղորդավար։

Ջիմի Ֆելոն
անգլ.՝ Jimmy Fallon
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1974(1974-09-19) (49 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունՋիմի Ֆելոն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունThe College of Saint Rose? և Saugerties High School?
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, գրող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային պրոդյուսեր և թոք շոու վարող
ԱմուսինՆենսի Ջուվոնեն
Ծնողներմայր՝ Gloria Rose Fallon?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունWriters Guild of America, East?
ԵրեխաներFrances Cole Fallon?
Ջիմի Ֆելոն Jimmy Fallon Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ջիմի Ֆելոնը ծնվել է ԱՄՆ-ի Բեյ Ռիջ քաղաքում՝ Գլորիա Ֆիլիի և Ջեյմս Ֆելոնի ընտանիքում։ Նրա հայրը Վյետնամի պատերազմի վետերան է, ով երիտասարդության տարիներին երգում էր փողոցներում տարբեր խմբերի հետ։ Որդու ծնվելուց հետո Ջեյմս նաև ավտոմեխանիկ է աշխատել IBM-ում։ Շուտով Ֆելոնների ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Սոջերթիս քաղաքը։ Ջիմին նկարագրում է իր մանկությունը որպես «հովվերգական», քանի որ նրա կարծիքով ծնողները չափազանց շատ էին նրան պաշտպանում։ Նրան և իր քրոջը՝ Գլորիային, թույլ չէին տալիս լքել տունը, այն պատճառով էլ նրանք ստիպված էին հեծանիվ վարել այգում։

Ֆելոնը հաճախում էր Սոջերթիսի St. Mary of the Snow հռոմեական կաթոլիկ տարրական դպրոցը։ Մանկության տարիներին նա երազում էր հոգևորական դառնա լ, սակայն հետո Ջիմին սկսել է հետաքրքրվել կատակերգությամբ և կապել է կյանքը դրա հետ։ Ֆելոնը շատ ժամանակ է տրամադրել «Դոկտոր Դեմենտոյի շոուն» ռադիոհաղորդման ձայնագրմանը, որտեղ նա պատասխանատու էր ինչպես հումորի, այդպես էլ երաժշտության համար։ Ջիմին նաև եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» երեկոյան շոուի երկրպագուն։ Պատանեկան տարիքում նա զարմացնում էր ծնողներին աստղերին կրկնօրինակելու իր տաղանդով։ Նա նաև եղել է երաժշտության երկրպագու և 13 տարեկանում սկսել է կիթառ նվագել։ Ֆելոնը շարունակել է տարբեր շոուների երկրպագու լինել և շաբաթական դիտումներ էր կազմակերպում քոլեջի հանրակացարանում։

Կրթություն

Դպրոց

Ֆելոնին դպրոցում անվանում էին «դասարանի ծաղրածու»։ Ուսուցիչները հաճախ նրա վրա բարկանում էին, սակայն անվանում էին որպես «լավ դաստիարակված տղա»։ Ավագ դպրոցում, որը նա ավարտել է 1992 թվականին, նա մասնակցում էր տարբեր բեմադրությունների, և երկու անգամ ընտրվել է դասարանի տնօրեն։ Ջիմին հաղթել է երիտասարդ կատակերգուի մրցույթը, կերտելով Փի-Վի Գերմանի ծաղրերգությոնը։

Քոլեջ

Հետո նա ընդունվել է Նյու Յորք քաղաքի Օլբանի քաղաքի Saint Rose քոլեջի համակարգչային գիտությունների մասնաճյուղ, սակայն հետո տեղափոխվել է հաղորդակցությունների մասնաճյուղ։ 2009 թվականի մայիսին՝ քոլեջի ավարտից 14 տարի անց, Ֆելոնը որոշել է շարունակել ուսուցումը՝ հաղորդակցությունների շրջանում հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ստանալու համար։

Կարիերա

Կարիերայի սկիզբ

Ֆելոնը թողել է քոլեջը և տեղափոխվել Լոս Անջելես՝ կատակերգուի կարիերային լիովին նվիրվելու համար։ Նա մենեջեր է գտել և 21 տարեկանում սկսել է առաջին պատվերներ ստանալ։ Նա հաճած ստենդ-ափներ էր անցկացնում՝ մեկ շոուի համար ստանալով $7,50։ Հետո Ֆելոնը միացել է Groundlings կատակերգական խմբին։ Նա դրվագային դեր է ստացել «Մարդ սխեմա» ֆիլմում, իսկ նրա մասնակցությամբ «Հոր օր»-ի տեսարանը կտրել են։ 1998 թվականին Ջիմին լուսանկարչի փոքր դեր է ստացել «Սփին Սիթի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։

Ֆելոնը դեռ փորձում էր հայտնվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում։ Groundlings-ի հետ 2 տարի աշխատելուց հետո նա նկարահանվել է WB տեսաալիքի համար պիլոտային սերիայում, ինչից հետո, ըստ պայմանագրի, խմբի հետ պայմանագիրը խզվել է։ Նրա մենեջերն ուղարկել է բոլոր ձայնագրումները «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի պրոդյուսերներին։

Ջիմի Ֆելոն  Դա իմ վերջնական նպատակն էր։ Ամեն անգամ, երբ ես կտրում էի ծննդյան տորթը, ես ցանկություն էի պահում՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնվել։ Եթե ես մետաղադրամ էին նետում աղբյուրի մեջ, ես ցանկանում էի հայտնվել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում»։ Եթե ես ընկնող աստղ էի տեսնում, ես ցանկանում էի պահում «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնվել։ Ես հիշում եմ, թե ինչպես եմ ասել ինքս ինձ. «Դա խելագարություն է։ Ես ոչ մի այլ ծրագիր չունեմ՝ ոչ ընկերներ, ոչ ընկերուհի։ Կարիերան միակ բանն էր, որ ես ունեցել եմ»։ Ջիմի Ֆելոն 

Իր երկրորդ լսումներին «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի համար Ֆելոնը մասնակցել է 23 տարեկանում։ Ջիմին հայտնել է, որ լսումների ընթացքում Լորն Մայքլսը չէր դադարում ծիծաղել, չնայած այն բանին, որ սկզբում նա մի քիչ վախեցած էր կատակերգուից։ Նա այնպես է ցուցադրել իր վերամարմնավորումները, որ ամբողջ դահլիճը ծիծաղում էր։ Շոուի գլխավոր սցենարիստը՝ Թինա Ֆեյը, ով դահլիճում էր, հետո ասել է․ «Նա իմ հանդիպած այն երկու մարդկանցից մեկն է, ովքեր լիովին պատրաստ են շոուում լինել։ Քրիստեն Ուիգը երկրորդն է։ Եվ Ջիմին այնպես էր պատրաստ, որ եթե անգամ շոուն տեղի ունենար նույն գիշեր, նա մեզ չէր թողնի»։ Երեք շաբաթ է անցել, և, չնայած այն բանին, որ նա չի ընդգրկվել շոուում, Մայքլսը նրան հանդիպում է առաջարկել Լոս Անջելեսում՝ Paramount-ի գրասենյակում։ Մայքլսը հասկացրել է, որ ուզում է տեսնել Ֆելոնին շոուում։

Անձնական կյանք

2007 թվականի դեկտեմբերի 22-ին Ջիմին ամուսնացել է Նենսի Ջուվոնենի հետ, որի հետ նա 7 ամիս հանդիպում էր մինչև հարսանիքը։ Նրանք երկու դուստրեր ունեն՝ Ուինի Ռոուզ Ֆելոն և Ֆրենսիս Քոուլ Ֆելոն, որոնք ծննդաբերվել են փոխնակ մայրերի կողմից։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Ստուդիական ալբոմների ցանկ
Անվանում Ալբոմի մանրամասնություններ Բարձրագույն դիրք
US USCom.
The Bathroom Wall 47  —
Blow Your Pants Off
  • Թողարկվել է՝ Հունիսի 8, 2012
  • Լեյբլ՝ Warner Bros. Records
  • Ձևաչափեր՝ CD, ձայնապնակ, թվային ներբեռնում
25 1
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածքի չարթերում։

Սինգլներ

Սինգլների ցանկ
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք Ալբոմ
US USRap
«Idiot Boyfriend» 2002 The Bathroom Wall
«Car Wash for Peace» 2007
«Drunk On Christmas» 2009
«Ew!»(will.i.am-ի հետ) 2014 26 5
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածքի չարթերում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջիմի Ֆելոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Ֆելոն» հոդվածին։

Tags:

Ջիմի Ֆելոն Վաղ կյանքՋիմի Ֆելոն ԿրթությունՋիմի Ֆելոն ԿարիերաՋիմի Ֆելոն Անձնական կյանքՋիմի Ֆելոն ՍկավառակագրությունՋիմի Ֆելոն ԾանոթագրություններՋիմի Ֆելոն Արտաքին հղումներՋիմի Ֆելոն1974NBCԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիԱնգլերենԲրուքլինԴերասանԵրաժիշտԵրգիչՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Շաբաթ երեկոյան ուղիղ եթերումՋիմի Ֆելոնի երեկոյան շոուՍեպտեմբերի 19

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարդանանց պատերազմԵվրասիական տնտեսական միությունՀայաստանի անկախության տոնՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյԱնտուան դը Սենտ-ԷքզյուպերիԹոքաբորբՋաննի ՌոդարիԱրյան ճնշումԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԼևոն ԱրոնյանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հակոբ ՊարոնյանՌուսաստանՀայրապետի և Հրէպէկայի խաչքար (Սևանավանք)Զվարթնոցի տաճարՀինգերորդ շարասյունԻսրայել ՕրիԱմինաթթուՎանՀայոց պատմությունՇեղանկյունԽաչակրաց արշավանքներԳուժ ՄանուկյանՀասարակությունՄագնեզիումՍողոմոն ԹեհլիրյանՔաղաքականությունԷլեկտրոլիզԱլպիական մանուշակ (պատմվածք)ՊետությունԳառնու հեթանոսական տաճարՀովհաննես ՇիրազԵռանկյան մակերեսՆիկոլ ՓաշինյանՀրանտ ՄաթևոսյանԲաժանարարների աղյուսակԿենդանակերպՄաշկի սնկային հիվանդություններԳևորգ ՉաուշՄայիսի 1 (տոն)Շրջակա միջավայրՕքսիդՇաղկապՍտեփանավանի դենդրոպարկՍննդային շղթաԱրիստոտելԿապ (խոսքի մաս)Վարդգես ՍուրենյանցԼուսնի փուլերԱրցախյան շարժումՈրոտանԲառակապակցությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԲացականչական նշանՄաշկային հիվանդություններՄթնոլորտի աղտոտումՄարսողությունԲագրատունիներՄեջքի ցավՀռոմԱլբերտ ԱյնշտայնԴադիվանքՎիտամին DՍասունՅուրի ՎարդանյանԿոչականԷթիլ սպիրտՊայմանական ռեֆլեքսներԱդրբեջանՀեքիաթՀաղթանակի օրՀայկական մշակույթՍելեկցիաՀայկական կամավորական շարժում (1914-1918)Սրտամկանի ինֆարկտ🡆 More