Enhypen

Enhypen (կորեերեն՝ 엔하이픈, ճապ.՝ エンハイフン, ոճավորվում է՝ ENHYPEN (Ինհայփն), կրճատվում է՝ EN-), հարավկորեական բոյ բենդ, ձևավորված Belift Lab լեյբլի կողմից, որը CJ E&M և Big Hit Entertainment լեյբլների համատեղ ձեռնարկությունն է։ Խումբը կազմված է յոթ անդամներից՝ Հիսըն, Ջեյ, Ջեյք, Սոնհուն, Սոնու, Չոնվոն և Նի Կի և ձևավորվել է 2020 թվականի «I-Land» ռեալիթի շոուի ժամանակ։ Խումբը դեբյուտ է կատարել 2020 թվականի նոյեմբերի 30-ին՝ «Border: Day One» մինի ալբոմով։

Enhypen
Enhypen
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերՔեյ փոփ
Գործունեություն2020-ներկա
ԼեյբլBelift
Պարգևներ
Կայքbeliftlab.com/enhypen
Անդամներ
Հիսին
Ջեյ
Ջեյք
Սոնհուն
Սոնու
Չոնվոն
Նի Կի
Enhypen Enhypen Վիքիպահեստում

Անվանում

Խմբի անվանումը ներկայացվել է «I-Land»-ի վերջին սերիայի ուղիղ հեռարձակմամբ։ Խմբի անվանումը նկարագրում է, թե ինչպես են գծերը նոր բառեր կապում՝ նոր իմաստ հաղորդելու համար։ Խմբի անդամները «կկապվեն, կբացահայտեն միմյանց և կաճեն միասին»։

Պատմություն

Նախադեբյուտ։ «I-Land»

Enhypen 
«I-Land»-ի լոգոն

2019 թվականի մարտին CJ E&M և Big Hit Entertainment լեյբլները հիմնել են Belift Lab դուստր ընկերությունը՝ 2020 թվականին նոր խումբ ստեղծելու ծրագրով ։ Լսումները սկսվել են նույն ամսին Սեուլում, ԱՄՆ-ում, Թայվանում և Ճապոնիայում՝ 1997-2008 թվականներին ծնված տղա թրեյնիների շրջանում։ 2020 թվականի մայիսի 8-ին Mnet հեռուստաալիքը հայտարարել է «I-Land» գոյատևման շոուի մասին, որը երկու ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է և որոնք «հետևում են նոր քեյ փոփ սերնդի արտիստների ծննդին»։ Enhypen խումբը ձևավորվել է «I-Land» շոուի ժամանակ՝ 23 տղա այդոլների մասնակցությամբ, որոնք Belift Lab լեյբլում մարզումներ են անցել։ Շոուն հեռարձակվել է ամեն շաբաթ Mnet հեռուստաալիքում՝ 2020 թվականի հունիսի 26-ից սեպտեմբերի 18-ը և Big Hit Entertainment-ի ՅուԹյուբյան ալիքի միջոցով տարածվել ամբողջ աշխարհով։ Շոուն բաժանվել է երկու փուլի։ Առաջին փուլի 12 մասնակիցները անցել են երկրորդ փուլ։ Եզրափակիչ սերիայում ինը ֆինալիստներից ընտրվել են յոթ անդամներ, որոնցից վեցն ընտրվել են գլոբալ վարկանիշի միջոցով, իսկ յոթերորդ անդամին ընտրել է պրոդյուսերը։ Խմբի դեբյուտային կազմը, բաղկացած յոթ անդամներից՝Հիսընից, Ջեյից, Ջեյքից, Սոնհունից, Սոնուից, Չոնվոնից և Նի Կիից, հայտարարվել է հեռուստատեսության եզրափակից ուղիղ եթերում։

2020: Դեբյուտ, «Border: Day One»

2020 թվականի հոկտեմբերի 22-ին, «Choose-Chosen» անվամբ թրեյլերը հրապարակվել է Enhypen-ի ՅուԹյուբյան ալիքում՝ հայտարարելով խմբի դեբյուտի մասին, որը տեղի էր ունենալու 2020 թվականի նոյեմբերին։ «Dusk-Dawn» անվամբ երկրորդ թրեյլերը հրապարակվել է երեք օր անց։ Հոկտեմբերի 28-ին Belift Lab լեյբլն հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին Enhypen-ը թողարկելու է իր առաջին մինի ալբոմը՝ «Border: Day One»-ը։ Նոյեմբերի 4-ին հայտարարվել է, որ երկու օրվա ընթացքում ալբոմի նախավաճառքները հասել են 150 հազար օրինակի։ Դեբյուտին ընդառաջ սոցիալական ցանցերում խումբը մեծաքանակ հետևորդներ է հավաքել, հասնելով մեկ միլիոն հետևորդների ՏիկՏոկում, Թվիթթերում, ՅուԹյուբում, Ինստագրամում և V Live-ում։ Նոյեմբերի 21-ին նախավաճառքները հասել են 300 հազարի։ «Border: Day One» մինի ալբոմը և գլխավոր՝ «Given-Taken» սինգլը թողարկվել են 2020 թվականի նոյեմբերի 30-ին։

Border: Day One-ը զբաղեցրել է #39-րդ հորիզոնականը Oricon 2020-ի ամենամյա ալբոմների աղյուսակում և #2-ը՝ Հարավային Կորեայի Gaon Album Chart-ում՝ մեկ օրում վաճառելով 318,528 օրինակ և դառնալով K-pop խմբի ամենաշատ վաճառվող ալբոմը։Ալբոմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Hanteo Charts-ում՝ 2021 թվականին նորաստեղծ խմբի կողմից ամենավաճառվող ալբոմի ռեկորդակիր։ Դեբյուտից հետո երկու շաբաթվա ընթացքում խումբը շահեց Next Leader մրցանակը 2020 The Fact Music Awards-ում։

2021 փետրվար–մինչև մեր օրեր

2021 թվականի փետրվարին Border: Day One-ը ստացել է պլատինե հավաստագիր Կորեայի երաժշտական բովանդակության ասոցիացիայից (KMCA)՝ խմբին տալով իրենց առաջին հավաստագիրը երկրում։ 2021 թվականի մարտի 25-ին Բելիֆթը հայտարարեց, որ Էնհայփենը կվերադառնա ապրիլի վերջին։Ապրիլի 5-ին թողարկվեց "Intro: The Invitation" վերնագրով թրեյլերը, որը հայտարարում էր նրանց երկրորդ ընդլայնված ալբոմը Border: Carnival : EP-ն թողարկվել է իր գլխավոր «Drunk-Dazed» սինգլի հետ համատեղ։ Ապրիլի 8-ին հայտարարվեց, որ ալբոմի նախնական պատվերները երեք օրվա ընթացքում գերազանցել են 370,000 օրինակը։ Մինչ թողարկման օրը ալբոմի նախնական պատվերները գերազանցել էին 450,000 օրինակը։ Ապրիլի 27-ին Hanteo Chart-ը հրապարակեց Daily Physical Album-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Enhypen-ը զբաղեցրեց առաջին տեղը՝ 319,073 ընդհանուր վաճառքով իրենց նոր ալբոմը, սահմանելով նոր անձնական ռեկորդ՝ առաջին օրվա ալբոմների վաճառքի ամենաբարձր ցուցանիշով։

Մայիսի 4-ին խումբը ստացավ իր առաջին երաժշտական շոուի հաղթանակը SBS MTV-ի The Show-ում, «Drunk-Dazed» –ով ։ Շուտով դրան հաջորդեցին հաղթանակներ Show Champion-ում և Music Bank-ում:Նրանց երկրորդ ընդլայնված ալբոմը, Border: Carnival, առաջին անգամ զբաղեցրեց Oricon Albums Chart-ի առաջին տեղը՝ դառնալով խմբի առաջին չարթը Ճապոնիայում՝ ավելի քան 83,000 օրինակով վաճառված։ Մայիսի 25-ին Border: Carnival –ը դեբյուտ արեց Բիլբորդ 200 չարթում լինելով #18րդ հորիզոնականում։ Այն նաև հայտնվեց #3-րդ տեղում «Drunk-Dazed»-ի թվային երգերի համաշխարհային վաճառքում, 9-րդ տեղը World Albums-ում, #4-ը լավագույն ալբոմների վաճառքում, #4-ը լավագույն ընթացիկ ալբոմների վաճառքում և #6-ը՝ Tastemaker Albums-ում։ Բացի այդ, Էնհայպենն առաջին անգամ հայտնվում է նաև Billboard Artist 100 աղյուսակի #18-րդ հորիզոնականում։

2021 թվականի հուլիսի 6-ին Enhypen –ը արեց իր ճապոնական դեբյուտը Border: Hakanai ( BORDER : 儚い) սինգլի հետ, որը ներառում է «Forget Me Not»-ը, որը ծառայում է որպես Re-Main անիմեի օփենինգ, և «Given-Taken» , «Let Me In (20 Cube)» ճապոներեն տարբերակները։ 2021 թվականի հուլիսի 29-ին Enhypen –ը համագործակցեց համակարգչային անիմացիոն հեռուստատեսային «Tayo the Little Bus» սերիալի հետ՝ վերապատրաստելով «Hey Tayo» թեմատիկ երգը և թողարկելով նոր երգ՝ «Billy Poco» վերնագրով։

2021 թվականի օգոստոսի 25-ին Բելիֆթը հաստատեց, որ Enhypen–ը կվերադառնա սեպտեմբերի վերջին։ Սեպտեմբերի 2-ին Belift-ը հայտարարեց, որ անդամներ Հիսինը, Ջեյը, Ջեյքը, Սոնհունը և Չոնվոնը դրական են եղել COVID-19-ի թեստ հանձնելուց հետո։ Սեպտեմբերի 5-ին անդամ Նի Կին նույնպես դրական արդյունք է տվել։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Belift-ը հայտարարեց, որ տղաներն ապաքինվել են և որ իրենց առաջին լիամետրաժ ալբոմը՝ Dimension: Dilemma, պետք է թողարկվի հոկտեմբերի 12-ին , իսկ սեպտեմբերի 17-ին թողարկվի «Intro: Whiteout» վերնագրով թրեյլերը։ Սեպտեմբերի 23-ին հայտարարվեց, որ ալբոմի նախնական պատվերները վեց օրվա ընթացքում գերազանցել են 600,000 օրինակը։ Հոկտեմբերի 7-ին նախնական պատվերները գերազանցել էին 910,000 օրինակը։ Հոկտեմբերի 12-ին թողարկվելուց հետո ալբոմը վաճառվեց 501,748 օրինակով առաջին օրը Hanteo չարթերում, և նաև զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Ճապոնիայի Oricon ալբոմների աղյուսակում և Կորեայում՝ Gaon Album Chart-ում։

Հոկտեմբերի 19-ին խումբը ստացավ իր 4-րդ երաժշտական շոուի հաղթանակը SBS MTV-ի The Show-ում «Tamed-Dashed» երգով։Շուտով դրան հաջորդեցին հաղթանակներ Show Champion-ում և Music Bank-ում:Հոկտեմբերի 25-ին Dimension: Dilemma-ն առաջին անգամ հայտնվեց Billboard 200 աղյուսակում #11րդ հորիզոնականում՝ գերազանցելով իրենց ռեկորդը Border: Carnival–ի ժամանակաշրջանում՝ 18-րդ հորիզոնականով։ Բացի այդ,Enhypen –ը նաև մտել է Billboard Artist 100 Chart #12րդ հորիզոնականով։

2022 թվականի հունվարի 16-ին խմբի մասին նոր գեղարվեստական վեբթունային շարք կթողարկվի՝ «Dark Moon. The Blood Alter» վերնագրով ։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • Dimension: Dilemma (2021)

Մինի ալբոմներ

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Նշումներ Ծան.
2020 I-Land Mnet CJ E&M և Big Hit Entertainment լեյբլների գոյատևման շոու, 12 սերիա

Առցանց շոուներ

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Նշումներ Ծան.
2020 Enhypen & Hi ՅուԹյուբ Enhypen-ի հիման վրա ռեալիթի շոու, 4 սերիա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Enhypen Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Enhypen» հոդվածին։

Tags:

Enhypen ԱնվանումEnhypen ՊատմությունEnhypen ՍկավառակագրությունEnhypen ՖիլմագրությունEnhypen ԾանոթագրություններEnhypen Արտաքին հղումներEnhypenBig Hit EntertainmentBorder: Day OneCJ E&MԲոյ բենդԿորեերենՃապոներենՓաք Սոնհուն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարդան ՄամիկոնյանՊորտուգալիաՀերպեսՀայաստանի Հանրապետության բնակչությունՖուտբոլԽոյ (կենդանակերպի նշան)Սեղան (երկրաչափություն)Վիտամին B12 անբավարարությունՀիմնական գույներՔարահունջԵզդիներԱնտառԱմոթույքՀիսուսԿատաղությունՄարմնի զանգվածի ինդեքսԷկոհամակարգԾառՀին ՀունաստանՈւսուցման մեթոդներ և հնարներՇիրակի մարզԱնտարկտիդաՍրտամկանի ինֆարկտԿարճատեսությունՇտերնի անվան կոնսերվատորիաՏասնաբանյաԲյուրականի աստղադիտարանՍտենտավորումՏերունական աղոթքԱրգանդի վզիկի քաղցկեղԲրոնխիալ ասթմաՆեմեսիս (դիցաբանություն)Երեք հրացանակիրներԻրանԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԵրկիրՍեռական հարաբերությունԴեռահասի հոգեբանությունՖիմոզՍոֆի ԴևոյանԱրարատԲջիջՄակբայԿելվինԿուսաթաղանթՎանԱրշակ ԲՍանահինի վանական համալիրՎիտամին AԱնլռելի զանգակատունՀայոց պատմությունԱվստրիաՀայաստանի զինանշանԱֆրիկաԼուսինՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄեծ ՀայքՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՏրդատ ԳSourՏողադարձՀռոմՀունաստանՎարդգես ՊետրոսյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԳլխավոր էջՎանաձորԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍեբորեային մաշկաբորբՓորկապությունՊապ թագավորՄարդու կմախքԴոնալդ ՖեյսոնՐաֆֆիՀայրենական մեծ պատերազմՎահե ՇահվերդյանԵրվանդ Քոչար🡆 More