Քարսոն Սիթիի Դրամահատարան

Քարսոն Սիթիի դրամահատարան, ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղն էր Քարսոն Սիթիում, Նևադա։ Այն հիմնականում արծաթե մետաղադրամներ է արտադրել.

այնուամենայնիվ, այն հատել է նաև ոսկյա մետաղադրամներ, որոնց ընդհանուր անվանական արժեքը դոլարով գրեթե հավասար էր նրա արծաթե մետաղադրամների արժեքին։ Դրամահատարանը հատել է մետաղադրամներ 21 տարբեր տարիների։

Քարսոն Սիթիի Դրամահատարան
Քարսոն Սիթիի դրամահատարան
Քարսոն Սիթիի Դրամահատարան
Տեսակbranch mint?
ԵրկիրՔարսոն Սիթիի Դրամահատարան ԱՄՆ
ՏեղագրությունՆևադա
Ղեկավար կազմակերպությունԱՄՆ դրամահատարան
Հիմնադրված է1863
ՃարտարապետAlfred B. Mullett?
Քանդվել է1893
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից

Քարսոն Սիթիի դրամահատարանը ստեղծվել է 1863 թվականին, սակայն չի գործարկվել մինչև 1870 թվականը։ Այն գործել է մինչև 1885 թվականը, դադարեցվել է, ապա վերագործարկվել 1889 թվականին, այնուհետև գործել մինչև 1893 թվականը, երբ այն փակվեց վերջնականապես։ Այժմ Նևադայի պետական թանգարանն է, Քարսոն Սիթի։

Պատմություն

Քարսոն Սիթիի Դրամահատարան 
Քարսոն Սիթիի դրամահատարան, 1886 թվական

Դրամահատարանը արծաթե սենսացիայի բարձրակետին վարպետորեն կառուցված է տեղական արծաթե հանքավայրի մոտ, այն 1870-1893 թվականներին ունեցել է արծաթե մետաղադրամների 50 թողարկում և ոսկե մետաղադրամների 57 թողարկում՝ «CC» դրամահատարանի տարբերանշանով։ Դրամահատարանը ստեղծվել է Քարսոն Սիթիում Կոմստոկ Լոդի արծաթից մետաղադրամներ հատելու համար, ինչպես Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանն էր հիմնադրվել, որպեսզի ոսկե մետաղադրամներ արտադրի Կալիֆոռնիայի ոսկուց։ 1895 թվականից մինչև 1933 թվականը շենքը ծառայել է որպես Միացյալ Նահանգների ոսկու և արծաթի փորձաքննության գրասենյակ։ Դաշնային կառավարությունը շենքը վաճառեց Նևադայի նահանգին 1939 թվականին։ Այստեղ հատված մետաղադրամները, հատկապես Մորգանի դոլարը, ընդհանուր առմամբ հազվագյուտ են և հավաքորդների շրջանում ունեն անվանական արժեքից շատ բարձր արժեք։

Շենքը, որտեղ տեղակայվել էր դրամահատարանը, առաջինն էր, որ նախագծվեց Ալֆրեդ Բ. Մուլլեթի կողմից, հետագայում նա դարձավ Գանձապետական բաժանմունքի գլխավոր ճարտարապետ։ Շինարարության վերահսկիչը Աբրահամ Քարին էր, որը հայտնի էր նաև որպես «Քարսոն Սիթիիի հայր»։ Պարզ Վերածննդի բարելավված ոճով քարե ճակատամասն ունի կլոր վերնամասով պատուհանների զույգեր և սյունասրահ կենտրոնում։ Այժմ այն Նևադայի պետական թանգարանի շենքն է։ Թեև 1893 թվականից ի վեր դրամահատարանը Միացյալ Նահանգների մետաղադրամներ չի հատել, «Մետաղադրամների թիվ 1 մամլիչ»-ը (դրամահատարանից մետաղադրամի սկզբնական մամլիչը), դեռևս գտնվում է շենքում և օգտագործվում էր «CC» դրամահատարանի տարբերանշանով հիշատակի մեդալիոններ պատրաստելու համար։ Դրանց վերջին թողարկումներից են թանգարանի 75-ամյակին նվիրված մեդալիոնները։

Հատված դրամական միավորներ

Արծաթե դրամական միավորներ

    Նստած ազատության դայմ (1871–78)
    Քսան ցենտ (ԱՄՆ մետաղադրամ) (1875–76)
    Նստած ազատության քառորդ դոլար (1870–78)
    Նստած ազատության կես դոլար (1870–78)
    Նստած ազատության դոլար (1870–73)
    Առևտրային դոլար (ԱՄՆ մետաղադրամ) (1873–85)
    Մորգանի դոլար (1878–93)

Ծանոթագրություն։ Նստած Ազատության դոլարն առաջին մետաղադրամն էր, որ հատվեց Քարսոն Սիթիում։

Ոսկե դրամական միավորներ

    Կես արծիվ կամ ոսկե 5 դոլար (1870–84 և 1890–93)
    Արծիվ կամ ոսկե 10 դոլար (1870–84 և 1890–93)
    Կրկնակի արծիվ կամ ոսկե 10 դոլար (1870–85 և 1889–93)

Լուսանկարներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Քարսոն Սիթիի Դրամահատարան ՊատմությունՔարսոն Սիթիի Դրամահատարան Հատված դրամական միավորներՔարսոն Սիթիի Դրամահատարան ԼուսանկարներՔարսոն Սիթիի Դրամահատարան ԾանոթագրություններՔարսոն Սիթիի Դրամահատարան Արտաքին հղումներՔարսոն Սիթիի ԴրամահատարանԱՄՆ դոլարԱՄՆ դրամահատարանԱրծաթԴրամահատարանՄետաղադրամՆևադաՔարսոն Սիթի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇեշտՄեքսիկաԱստվածաշունչՌուսական կայսրությունՄասոնականությունՓոքր ՄհերԱռաքյալներՎերածնունդՀամո ՍահյանԻսպանիաԿարմիր գիրքՀովհաննես ԲաղրամյանԼուսինԷրզրումՌիշար ԲերիՏատիկիս դաջվածքներըՀովհաննես ԱդամյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱշտարակ (քաղաք)Պապ թագավորԱդոլֆ ՀիտլերՆար-ԴոսԱրտաշես Ա ԲարեպաշտԵվրոպական միությունՀամախառն ներքին արդյունքՀայաստանի Հանրապետության բնակչությունԳոյական անունՄիսաք ՄանուշյանԱրարատի մարզԱրարատ (ֆիլմ)ԱլերգիաԵրաժշտությունԺողովրդավարությունՔրիստափոր ԿոլումբոսՖրանսիաԳորիսՈրոտանի կիրճԲրազիլիաՏեղերի վանքԱրյունահոսությունԲուլինգՀայկական դիցաբանությունԱլեքսանդր ՄակեդոնացիՈսկեպարԱքբար ՄեծԷնվեր փաշաԴլե ՅամանՊեպոԿռունկներԾիծեռնակներԱրյան ընդհանուր հետազոտությունՄիջին ականջի բորբոքումԱշխարհի բնակչությունՀայաստանի տնտեսությունԱգաթա ՔրիստիԱկրոստիքոսՍեռական հարաբերությունԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱրամ ԽաչատրյանՄայիսյան հերոսամարտերԻլհամ ԱլիևԲայԳագիկ ԱԿաթնասուններՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀաղպատի վանական համալիրՄեսրոպ ՄաշտոցԲեհաեդդին ՇաքիրԴեքսամետազոնԹոնդրակյաններՎիրուսներՀայկական դրամՍպիտակուցներԷլեկտրոնիկի արկածներըՀարավային Կորեա🡆 More